https://arm.sputniknews.ru/20231018/frankvofvoniaji-glkhavvor-qartughary-hh-e-ekel-ir-hamerashkhutjuny-hajtnelu-haj-zhvoghvovrdin-67435823.html
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ՀՀ է եկել իր համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ՀՀ է եկել իր համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի... 18.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-18T18:10+0400
2023-10-18T18:10+0400
2023-10-18T18:12+0400
նիկոլ փաշինյան
ֆրանկոֆոնիա
լուիզ մուշիկիվաբո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67428725_0:118:1600:1019_1920x0_80_0_0_8ad3a920972d996aa3d079f18a07a814.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության համար կարևոր է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ աշխատանքային ճաշի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Լուիզ Մուշիկիվաբոն իր հերթին նշել է, որ Հայաստան է ժամանել իր համերաշխությունն արտահայտելու հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման պայմաններում։Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:Նշվել է նաև, որ հատկապես վերջին տարիներին երկկողմ փոխգործակցությունը ակտիվորեն ամրապնդվում է և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը նպաստում են ՖՄԿ անդամ պետությունների միջև կապերի զարգացմանն ու խորացմանը:Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հոկտեմբերի 17–ին երկօրյա այցով ժամանել է Երևան։Հիշեցնենք, որ Մուշիկիվաբոն Երևան էր այցելել 2021 թվականի հոկտեմբերին։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67428725_61:0:1482:1066_1920x0_80_0_0_ed809c535d7fc76173af20db310a2b52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ֆրանկոֆոնիա, լուիզ մուշիկիվաբո
նիկոլ փաշինյան, ֆրանկոֆոնիա, լուիզ մուշիկիվաբո
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ՀՀ է եկել իր համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին
18:10 18.10.2023 (Թարմացված է: 18:12 18.10.2023) ՀՀ վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության համար կարևոր է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ աշխատանքային ճաշի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում` միջազգային հանրության կողմից ակնկալվող աջակցությանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Լուիզ Մուշիկիվաբոն իր հերթին նշել է, որ Հայաստան է ժամանել իր համերաշխությունն արտահայտելու հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման պայմաններում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նշվել է նաև, որ հատկապես վերջին տարիներին երկկողմ փոխգործակցությունը ակտիվորեն ամրապնդվում է և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը նպաստում են ՖՄԿ անդամ պետությունների միջև կապերի զարգացմանն ու խորացմանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հոկտեմբերի 17–ին երկօրյա այցով
ժամանել է Երևան։
Հիշեցնենք, որ Մուշիկիվաբոն Երևան էր այցելել 2021 թվականի հոկտեմբերին։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։