https://arm.sputniknews.ru/20231018/ete-rusastany-ibr-partvum-e-paterazmum-apa-inchi-hamar-e-atacms-matakararvum-ukraina-67421252.html
Եթե Ռուսաստանը իբր պարտվում է պատերազմում, ապա ինչի համար է ATACMS մատակարարվում Ուկրաինա
Եթե Ռուսաստանը իբր պարտվում է պատերազմում, ապա ինչի համար է ATACMS մատակարարվում Ուկրաինա
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահը հրթիռների մատակարարումը ԱՄՆ-ի հերթական սխալն է համարում և նշում՝ դրանից որևէ արդյունք չի լինի։ 18.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-18T14:52+0400
2023-10-18T14:52+0400
2023-10-18T14:54+0400
վլադիմիր պուտին
ուկրաինա
ռուսաստան
ամն
պատերազմ
չինաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0a/12/67420175_0:261:1601:1161_1920x0_80_0_0_73560d8f2ef628f3392c69153d2eab8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմեբրի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինային ATACMS տեսակի հրթիռներ տրամադրելու ԱՄՆ-ի որոշումը, հայտարարել է, որ ՌԴ-ն կկարողանա հետ մղել այդ հարձակումները, բայց դրանք չեն կարողանա շփման գծում որևէ բան փոխել։«Առաջին հերթին, դա, իհարկե, վնաս է հասցնում և բավականին երկարատև։ Երկրորդը՝ մենք, իհարկե, կկարողանանք հետ մղել այդ հարձակումները։ Պատերազմը պատերազմ է, և ես ասել եմ, որ դրանք սպառնալիք են, դա ինքնին հասկանալի է, բայց որ ամենակարևորն է՝ այդ ամենն ընդհանրապես ի վիճակի չէ արմատապես իրավիճակը փոխել շփման գծում։ Անհնար է: Այդ մասին կարելի է հաստատ ասել։ Եվ վերջապես, սա հերթական սխալն է Միացյալ Նահանգների կողմից»,- Չինաստան այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պուտինը:Նախագահը ծիծաղելի է անվանել ԱՄՆ-ում արված հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն Ուկրաինայում պարտվում է:«Այդ դեպքում ինչու է մատակարարվում ATACMS-ը։ Եթե պատերազմը պարտված է, ապա թող զինամթերքը չտան»,- ասել է նա։Ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Ուկրաինային ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների գաղտնի մատակարարումն անվանել է կոպտագույն սխալ, որը կունենա ամենալուրջ հետևանքները, ինչպես նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն երկկողմ հարաբերությունների լիակատար դադարեցման և Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի ուղղակի բախման գիծ է վարում:
ուկրաինա
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0a/12/67420175_0:0:1549:1161_1920x0_80_0_0_2917a3e66dffa0108334f3dae173c6c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, ամն, պատերազմ, չինաստան
վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, ամն, պատերազմ, չինաստան
Եթե Ռուսաստանը իբր պարտվում է պատերազմում, ապա ինչի համար է ATACMS մատակարարվում Ուկրաինա
14:52 18.10.2023 (Թարմացված է: 14:54 18.10.2023) Ռուսաստանի նախագահը հրթիռների մատակարարումը ԱՄՆ-ի հերթական սխալն է համարում և նշում՝ դրանից որևէ արդյունք չի լինի։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմեբրի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինային ATACMS տեսակի հրթիռներ տրամադրելու ԱՄՆ-ի որոշումը, հայտարարել է, որ ՌԴ-ն կկարողանա հետ մղել այդ հարձակումները, բայց դրանք չեն կարողանա շփման գծում որևէ բան փոխել։
«Առաջին հերթին, դա, իհարկե, վնաս է հասցնում և բավականին երկարատև։ Երկրորդը՝ մենք, իհարկե, կկարողանանք հետ մղել այդ հարձակումները։ Պատերազմը պատերազմ է, և ես ասել եմ, որ դրանք սպառնալիք են, դա ինքնին հասկանալի է, բայց որ ամենակարևորն է՝ այդ ամենն ընդհանրապես ի վիճակի չէ արմատապես իրավիճակը փոխել շփման գծում։ Անհնար է: Այդ մասին կարելի է հաստատ ասել։ Եվ վերջապես, սա հերթական սխալն է Միացյալ Նահանգների կողմից»,- Չինաստան այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պուտինը:
Նախագահը ծիծաղելի է անվանել ԱՄՆ-ում արված հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն Ուկրաինայում պարտվում է:
«Այդ դեպքում ինչու է մատակարարվում ATACMS-ը։ Եթե պատերազմը պարտված է, ապա թող զինամթերքը չտան»,- ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Ուկրաինային ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների գաղտնի մատակարարումն անվանել է կոպտագույն սխալ, որը կունենա ամենալուրջ հետևանքները, ինչպես նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն երկկողմ հարաբերությունների լիակատար դադարեցման և Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի ուղղակի բախման գիծ է վարում: