https://arm.sputniknews.ru/20231018/chinastany-ev-rdn-khvoracnum-en-qaghaqakan-vstahutjuny-si-tsinpiny-putini-het-handipmany-67405468.html
Չինաստանը և ՌԴ–ն խորացնում են քաղաքական վստահությունը. Սի Ծինփինը` Պուտինի հետ հանդիպմանը
Չինաստանը և ՌԴ–ն խորացնում են քաղաքական վստահությունը. Սի Ծինփինը` Պուտինի հետ հանդիպմանը
Sputnik Արմենիա
Չինաստանի առաջնորդը նշել է, որ Պեկինը պատրաստ է աշխատել Մոսկվայի հետ միջազգային արդարությունը պաշտպանելու, ինչպես նաև ամբողջ աշխարհում բարգավաճմանը նպաստելու... 18.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-18T09:30+0400
2023-10-18T09:30+0400
2023-10-18T09:39+0400
չինաստան
սի ծինփին (չինաստանի նախագահ)
ռուսաստան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/15/57039366_0:0:1600:901_1920x0_80_0_0_83c7d23003070953a5bf54749ad25c25.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Չինաստանն ու Ռուսաստանն անշեղորեն խորացնում են քաղաքական փոխվստահությունն ու պահպանում սերտ ռազմավարական փոխգործակցությունը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների ժամանակ։Նա ընդգծել է, որ երկու երկրների քաղաքական փոխվստահությունն անշեղորեն խորանում է, իսկ ռազմավարական փոխգործակցությունը շարունակում մնալ սերտ և արդյունավետ։Ինչպես նշել է Չինաստանի առաջնորդը, Պեկինը պատրաստ է աշխատել Մոսկվայի հետ միջազգային արդարությունը պաշտպանելու, ինչպես նաև ամբողջ աշխարհում բարգավաճմանը նպաստելու համար։«Չինաստանը պատրաստ է աշխատելու Ռուսաստանի հետ, որպեսզի, հստակ գիտակցելով ընդհանուր պատմական միտումը, համաշխարհային զարգացմանը հետևելով և մշտապես հիմնվելով երկու երկրների ժողովուրդների արմատական շահերի վրա, անշեղորեն հարստացնի երկկողմ համագործակցությունը նոր բովանդակությամբ, լինի խոշոր երկրների պատասխանատվության մարմնավորումը, որպեսզի նպաստի երկու երկրների զարգացմանն ու վերածննդին, պաշտպանի միջազգային արդարությունն ու անաչառությունը, ինչպես նաև նպաստի աշխարհի ընդհանուր զարգացմանը», – հայտարարել է Սի Ծինփինը։Անդրադառնալով տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերություններին` նա նկատել է, որ Ռուսաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունը պատմական ռեկորդի է հասել։Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի երեք եռամսյակների արդյունքներով աճել է 29,5%–ով և կազմել շուրջ 176,4 մլրդ դոլար։Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է ժամանել հոկտեմբերի 17-ին։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/15/57039366_104:0:1525:1066_1920x0_80_0_0_01660773eccf2076ed7853be45efdad5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), ռուսաստան, վլադիմիր պուտին
չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), ռուսաստան, վլադիմիր պուտին
Չինաստանը և ՌԴ–ն խորացնում են քաղաքական վստահությունը. Սի Ծինփինը` Պուտինի հետ հանդիպմանը
09:30 18.10.2023 (Թարմացված է: 09:39 18.10.2023) Չինաստանի առաջնորդը նշել է, որ Պեկինը պատրաստ է աշխատել Մոսկվայի հետ միջազգային արդարությունը պաշտպանելու, ինչպես նաև ամբողջ աշխարհում բարգավաճմանը նպաստելու համար։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Չինաստանն ու Ռուսաստանն անշեղորեն խորացնում են քաղաքական փոխվստահությունն ու պահպանում սերտ ռազմավարական փոխգործակցությունը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների ժամանակ։
«Գոհունակությամբ նշում եմ, որ կառավարությունները, տարբեր գերատեսչություններն ու մեր երկրի շրջանները գործադրում են բոլոր ջանքերը իմ և պարոն նախագահի ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար», – հայտարարել է Սի Ծինփինը։
Նա ընդգծել է, որ երկու երկրների քաղաքական փոխվստահությունն անշեղորեն խորանում է, իսկ ռազմավարական փոխգործակցությունը շարունակում մնալ սերտ և արդյունավետ։
Ինչպես նշել է Չինաստանի առաջնորդը, Պեկինը պատրաստ է աշխատել Մոսկվայի հետ միջազգային արդարությունը պաշտպանելու, ինչպես նաև ամբողջ աշխարհում բարգավաճմանը նպաստելու համար։
«Չինաստանը պատրաստ է աշխատելու Ռուսաստանի հետ, որպեսզի, հստակ գիտակցելով ընդհանուր պատմական միտումը, համաշխարհային զարգացմանը հետևելով և մշտապես հիմնվելով երկու երկրների ժողովուրդների արմատական շահերի վրա, անշեղորեն հարստացնի երկկողմ համագործակցությունը նոր բովանդակությամբ, լինի խոշոր երկրների պատասխանատվության մարմնավորումը, որպեսզի նպաստի երկու երկրների զարգացմանն ու վերածննդին, պաշտպանի միջազգային արդարությունն ու անաչառությունը, ինչպես նաև նպաստի աշխարհի ընդհանուր զարգացմանը», – հայտարարել է Սի Ծինփինը։
Անդրադառնալով տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերություններին` նա նկատել է, որ Ռուսաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունը պատմական ռեկորդի է հասել։
«Երկկողմ ապրանքաշրջանառությունը ռեկորդային մակարդակի է հասել և անշեղորեն մոտենում է մեր սահմանած նպատակին` 200 մլրդ դոլարին», – ասել է Չինաստանի առաջնորդը։
Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի երեք եռամսյակների արդյունքներով աճել է 29,5%–ով և կազմել շուրջ 176,4 մլրդ դոլար։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է ժամանել հոկտեմբերի 17-ին։