00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցամաքային հարձակումը Գազայում դժվար սկսվի, մինչև չկա գլխավոր հարցի պատասխանը՝ իսկ հետո՞

© AP Photo / Hatem MoussaԳազայի հատված
Գազայի հատված - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Գազայի հատված. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հազար ու մի պատճառ կարելի է բերել բացատրելու համար, թե ինչու մինչև հիմա Թել Ավիվը ցամաքային հարձակում չի ձեռնարկել Գազայի հատվածում, թեև ՀԱՄԱՍ-ի ներխուժումից արդեն ավելի քան տասն օր է անցել։ Սպասում են, թե երբ կավարտվի Ամերիկայի նախագահի այցելությունը, չեն հասցրել մինչև վերջ նախապատրաստել ռազմական գործողությունները, ցանկանում են թույլ տալ բոլոր խաղաղ բնակիչներին հեռանալ Գազայի հյուսիսից։
«Նյու Յորք Թայմսը» նույնիսկ վատ եղանակի գործոնն է վկայակոչում, վերջապես մտահոգված են հարյուրից ավելի պատանդների ճակատագրով, թեև ակնհայտ է, որ այդ պատանդներին հասնելու միակ ճանապարհը հենց ցամաքային հարձակումն է։ Այս բոլոր պատճառներն էլ, անշուշտ, էական դեր են խաղում, բայց գլխավոր հարցը սա է՝ ասենք, տանկերը, զրահամեքենաներն ու հետևակը մտան Գազա, բա հետո՞։
Ցամաքային հարձակումը Գազայում դժվար սկսվի, մինչեւ չկա գլխավոր հարցի պատասխանը՝ իսկ հետո՞
Քննարկվող սցենարները տրամագծորեն տարբերվում են միմյանցից։ Թուրքիայի արտգործնախարարը, օրինակ, համոզված է՝ հասունացել է Պաղեստինի անկախ պետության ստեղծման պահը։ Իսկապես, կարելի է հիշել, որ Երկրորդ աշխարհամարտից հետո նորաստեղծ ՄԱԿ-ը որոշեց , որ միաժամանակ պետք է ստեղծվեն երկու առանձին, միմյանցից լիովին անկախ պետություններ՝ հրեական և արաբական։ Ոմանք պնդում են, որ պաղեստինյան պետությունն արդեն վաղուց ստեղծված է և ճանաչված ՄԱԿ-ի մոտ 140 անդամների կողմից։ Էլ ի՞նչ նոր պետություն։
Ընդդիմախոսները հակադարձում են՝ կներե՛ք, այդ ի՞նչ պետություն է, որը չունի ո՛չ սեփական տարադրամ, ո՛չ էլ սեփական բանակ։ Ավելին, բաժանված է երկու մասի, ընդ որում, դրանցից մեկում իշխանությունը պատկանում է ՀԱՄԱՍ կազմակերպությանը, որը բոլորովին չի ենթարկվում այսպես կոչված կենտրոնին՝ Ռամալահին, որը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափին։ Այսինքն` ամենևին պարզ չէ, թե ինչպես պիտի գործնականում կյանքի կոչվի պաղեստինցիների մեկ միասնական պետություն ստեղծելու՝ թուրքերի առաջարկը։
Բայց ամենակարևորը՝ եթե հոկտեմբերի 7-ին կատարվածից հետո պաղեստինցիները որպես պարգև լիովին անկախ և բոլորի կողմից ճանաչված պետություն ստանան, արդյոք դա չի՞ ընկալվի որպես ՀԱՄԱՍ-ի բարբարոսական գործողությունների խրախուսում. պատկերացրեք, թե դրան ինչպես կվերաբերվեն հարյուրավոր սպանված իարայելցիների հարազատները։
Մյուս ծայրահեղական մոտեցումն էլ սա է՝ պաղեստինցիները պետք է ընդհանրապես դուրս մղվեն Գազայից։ Վերլուծաբաններից մեկը հենց այդպես էլ գրում է, մեջբերեմ. «Չի բացառվում, որ Գազայի պաղեստինցիների հարցը կլուծվի ճիշտ այնպես, ինչպես Իլհամ Ալիևը լուծեց Լեռնային Ղարաբաղի հայերի հարցը»։ Քաղաքագետի այս կանխատեսումը, սակայն, դժվար թե իրականանա, քանզի եթե արցախցիներին ոչ թե հայտարարություններով, այլ կոնկրետ գործողություններով սատար չկանգնեց բացարձակ ոչ մի պետություն, նույնիսկ Հայաստանը, ապա պաղեստինցիների դեպքում կարող է ոտքի կանգնել ողջ արաբական աշխարհը, նաև բազմաթիվ երկրներ, որտեղ արաբական համայնքները մեծ ազդեցություն ունեն։
և հետո։ Ղարաբաղցիները եկան Հայաստան։ Թե ուր պիտի գնան Գազայի երկու միլիոնից ավելի պաղեստինցիները, այնքան էլ պարզ չէ։ Միակ սահմանը Եգիպտոսի հետ է, բայց երբ եվրոպացիները հորդորում են Եգիպտոսի իշխանություններին բացել անցակետը և ընդունել փախստականներին, Կահիրեից լսում են. «Շատ լավ, անցակետը կբացենք, բայց բոլոր փախստականներին կուղարկենք Եվրոպա, համաձա՞յն եք»։ Լոնդոնից, Փարիզից ու Բեռլինից արձագանք չկա։
Մնում է, այսպես ասենք, միջանկյալ տարբերակը՝ իսրայելցիները մտնում են Գազա և իրենց վերահսկողությունը հաստատում այնտեղ։ Էդպես եղել է։ Մինչև 2005 թվականը Իսրայելի բանակը վերահսկում էր Գազայի հատվածը, բայց հենց որ դուրս եկավ այնտեղից, իշխանությունն անմիջապես անցավ ՀԱՄԱՍ–ի ձեռքը։ Այսինքն` այդ տարածքը փաստորեն դարձավ միակուսակցական կազմավորում, որտեղ անխտիր բոլոր պետական հաստատությունները ՀԱՄԱՍ–ի թելադրանքով են գործում։
Ընդ որում` սոցիալ-տնտեսական իրավիճակը Գազայի հատվածում տարեցտարի վատթարանում է։ Մի երկու տվյալ բերեմ, որոնք ցույց են տալիս, թե որքանով է տարբերվում կյանքը Պաղեստինի երկու մասերում։ Հորդանանի արևմտյան ափին գործազրկությունն անցած տարի կազմել էր 13 տոկոս, այնինչ, Գազայում՝ 45 տոկոս։ Գազայում աղքատության շեմից անդին է բնակչության կեսից ավելին, իսկ Հորդանանի արևմտյան ափին՝ ընդամենը 14 տոկոսը։ Աշխատավարձի մասին էլ չեմ ասում՝ Գազայում ապրող պաղեստինցին երկու անգամ պակաս է ստանում, քան իր հայրենակիցը Պաղեստինի մյուս մասում։
Հիմա տեսեք։ Եթե Իսրայելն իր լիակատար վերահսկողությունն է հաստատում Գազայում, ապա, բնականաբար, պիտի հսկայական լրացուցիչ գումարներ հատկացնի այդ հատվածի բնակիչների քիչ թե շատ արժանապատիվ կյանքն ապահովելու համար։ Ու բազմաթիվ իսրայելցիների մոտ ծագելու է նույն հարցը՝ հանուն ինչի՞ ես պիտի պահեմ այս մարդկանց, որոնց լուռ աջակցությամբ է ՀԱՄԱՍ–ը սպանել իմ հայրենակիցներին։ Համաձայնե՛ք՝ շատ դժվար է գտնել այս հարցի պատասխանը։
«Դուրս եկեք Թուրքիայից, Ամերիկան մարդասպան է». այս կարգախոսով ցույցեր են ողջ Մերձավոր Արևելքում - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Տարբեր երկրներում մարդիկ դուրս են եկել փողոց Գազայի հատվածի հիվանդանոցին հարվածելուց հետո
Լրահոս
0