00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն և Անկարան աջակցում են «3+3» ձևաչափին՝ ի հակակշիռ արևմտյան հարթակների. փորձագետ

© Sputnik / Andranik GhazaryanԺաննա Վարդանյան
Ժաննա Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Ժաննա Վարդանյան
Բաժանորդագրվել
Արևելագետի կարծիքով՝ Իրանը միշտ հանդես է եկել տարածաշրջանային հարցերի լուծման օգտին՝ առանց երրորդ երկրների մասնակցության, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը ձևաչափը պաշտպանել են միայն կոնյուկտուրային նկատառումներից ելնելով։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմեբրի - Sputnik. Բաքուն և Անկարան աջակցում են Հարավային Կովկասում Թեհրանի առաջ քաշած «3+3» ձևաչափին՝ ի հակակշիռ արևմտյան բանակցային հարթակների։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Իրանի քաղաքականությունը միշտ էլ ուղղված է եղել տարածաշրջանի երկրների միջև երկխոսության միջոցով լուծելուն։ Դեռ 2020 թվականի պատերազմից (Արցախյան 44-օրյա պատերազմ- խմբ․) առաջ Թեհրանը բազմիցս այդ մասին ասել է, և ոչ միայն ղարաբաղյան, այլև տարածաշրջանային այլ հակամարտությունների և խնդիրների կոնտեքստում։
«Ուղղակի պատերազմից հետո այդ ձևաչափի նախաձեռնողը դարձան Ադրբեջանը և Թուրքիան, որը ողջունեց հենց Իրանը։ Պետք է հիշել, որ Իրանի ԱԳ նախարարն այցելել է տարածաշրջանի 6 երկիր, որպեսզի ձևաչափը կյանքի կոչվի»,- նշեց Վարդանյանը։
Այս ֆորմատով միայն 1 հանդիպում է կայացել, օրակարգում ներառված են եղել տնտեսական և հաղորդակցությունների ապաշրջափակման, բայց ոչ քաղաքական հարցեր։ Իրանագետը շեշտեց, որ 2-րդ հանդիպման օրակարգը, որն Իրանի ղեկավարությունն ամեն կերպ փորձում է կազմակերպել Թեհրանում, դեռևս հայտնի չէ։ Իրանական կողմը ցանկանում է, որպեսզի քաղաքական հարցեր քննարկվեն, բայց մեծ հարց է՝ արդյոք նույնը կցանկանան Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը։
«Կարծում եմ, որ նման ցանկություն նրանք չունեն»,- նշեց փորձագետը։
Մյուս կողմից, Ադրբեջանը վերջին շրջանում խուսափում է արևմտյան բանակցային հարթակներից ՝ աջակցելով այն գաղափարին, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ:
Իրանագետի խոսքով՝ չի բացառվում, որ այժմ Բաքուն և Անկարան առաջ տանեն «3+3» ձևաչափը, որպեսզի չեզոքացնեն մյուս, տվյալ դեպքում՝ արևմտյան ձևաչափերը, որոնք իրենց համար ձեռնտու չեն:
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը
Վարդանյանի պնդմամբ՝ նման իրավիճակ է եղել 2020 թվականին, երբ Թուրքիան և Ադրբեջանը դա անում էին ի հակակշիռ Մինսկի խմբի ձևաչափին։
«Նրանց համար սա պահեստային տարբերակ է, երբ ցանկանում են մյուս ձևաչափերը ձախողել կամ հետին պլան մղել»,- պարզաբանեց իրանագետը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցին Վարդանյանը նշեց, որ Իրանը միշտ է ձգտել է միջնորդի դեր կատարել։
Չնայած Իսլամական Հանրապետության ակտիվությանը՝ այդ ցանկությունը չեն կիսել այլ դերակատարներ։ Փորձագետի կարծիքով՝ խոսքը ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի մասին է, այլև Ռուսաստանի, քանի որ ինքը ձգտում է բացառիկ միջնորդական դեր խաղալ։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները, Վարդանյանի կարծիքով, հազիվ թե էականորեն շեղեն Իրանի ուշադրությունը Հարավային Կովկասից։ Եթե մինչև 2020թ. պատերազմը Թեհրանն ավելի քիչ ուշադրություն էր դարձնում տարածաշրջանին, ապա այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է։
«Որքան էլ Իրանը զբաղված լինի այլ ուղղություններով, դժվար թե նա աչքաթող անի Հարավային Կովկասը։ Ընդ որում, իրանական փորձագիտական հանրությունը Պաղեստինի իրադարձությունները կապում է մեր տարածաշրջանի հետ նշելով, որ դա ուղերձ է Թուրքիային և Ադրբեջանին. նրանց նույնպիսի դիմադրություն է սպասվում Հարավային Կովկասում»,– ասաց Վարդանյանը։
Նա հիշեցրեց նաև, որ չնայած 2022 թվականին ԻԻՀ-ում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներին, երկրի իշխանությունները զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ «ձեռքը զարկերակի վրա են պահում»։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ բանակցել «3+3» ձևաչափի շրջանակներում: Մինչ այժմ այս ձևաչափով կայացել է ընդամենը մեկ հանդիպում՝ 2021 թվականի վերջին, առանց Վրաստանի։
Լրահոս
0