00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:36
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ և ե՞րբ պետք է վճարի արցախցիների կենսաթոշակները. հարցեր` առանց պատասխանների

© SputnikՏեղահանված արցախցիները Գորիսի ընդունման կետում
Տեղահանված արցախցիները Գորիսի ընդունման կետում - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2023
Տեղահանված արցախցիները Գորիսի ընդունման կետում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ներկայում ՀՀ–ում կան նաև շրջափակման ընթացքում այստեղ տեղափոխված արցախցիներ, որոնք դեռևս անգամ հաշվառված էլ չեն։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված ու Հայաստանում հաստատված շուրջ 21 հազար արցախցի ամբողջ ընթացքում ստանում էին իրենց կենսաթոշակներն Արցախի կառավարության ֆինանսավորմամբ։ Հիմա ո՛չ նրանք են ստանում, ո՛չ էլ վերջին իրադարձություններից հետո բռնի տեղահանված ու ՀՀ տեղափոխված շուրջ 101 հազար արցախցիները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ից Արցախից բռնի տեղահանված թոշակառուները չեն ստանում իրենց կենսաթոշակները, իսկ այնտեղի պետական աշխատողները` աշխատավարձերը։ Հարցը մինչ օրս օդում կախված է։
Վիրաբյանը ընդգծեց` կան նաև մարդիկ, որոնք շրջափակումից առաջ և շրջափակման ընթացքում են Հայաստանում հայտնվել` ուսանողներ, հիվանդներ և այլն, որոնք հասկանալի պատճառներով տուն վերադառնալ չեն կարողացել։ Այդ մարդիկ այսօր հաշվառման խնդիր ունեն։
«Պատկերացնում եմ նաև այն քաղաքացիները, որոնք ինչ–որ պատճառով դեռ չեն դիմել շտաբ իրենց փաստաթղթերին տեր կանգնելու, տեղեկանքներ, կրկնօրինակներ վերցնելու, վաղը չէ մյուս օրը գալու են իրենց կենսաթոշակային գործերի հետևից։ Ի՞նչ պատասխան ենք տալու, ասելու ենք` դուք այլազգի եք, եկել եք, չի ստացվել։ Ասելու ենք, թե ձեզ փախստականի կամ բռնի տեղահանվածի կարգավիճակով տալիս ենք սոցիալական օգնություն, բայց չէ՞ որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները երկար տարիներ միասնական աշխատավարձային և սոցիալական քաղաքականություն են վարել։ Ես պատկերացնում եմ, որ դա պետք է հիմք ընդունվի և այդպես շարունակվի։ Մենք պարտավոր ենք վերականգնել կենսաթոշակային գործերը»,– նշեց Վիրաբյանը։
Շեշտեց` կարևոր է նաև աշխատանքային փորձը հաշվի առնելը` ստաժի հաշվարկման առումով։ Նրա կարծիքով` բոլոր այս հարցերը կարգավորելու համար պետք է բարձր մակարդակով հանդիպում կայանա, կոնկրետ քաղաքականություն որոշվի, մշակվի։
Ներկայում շտաբ դիմում են և՛ պետական աշխատողները` աշխատավարձերի ստացման համար, և՛ կենսաթոշակ, նպաստ կամ զինվորական թոշակ ստացողները։ Դիմում են համապատասխան տեղեկանքներ և փաստաթղթերի կրկնօրինակներ ստանալու համար։
Sputnik Արմենիան այս հարցերով դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, պարզելու` ինչ քայլեր են ձեռնարկվում խնդրին լուծում տալու համար։ Մեզ հայտնեցին, որ քննարկումներ են ընթանում, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։
Միքայել Վիրաբյանը վստահեցրեց` մինչ օրս ՀՀ սոցապ նախարարությունից չեն հայտնել, թե ինչ աշխատանքներ են տարվում կամ նախապատրաստվում, ոչ էլ հրավեր է եղել քննարկումներին մասնակցելու։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0