00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզո՞ւմ ես Մարս թռչել. ՀՀ–ում կփորձարկվեն տիեզերագնացների պատրաստման նոր չափանիշները

Մարս - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2023
Մարս
Բաժանորդագրվել
Հայաստանում 2024 թվականին կստեղծվի դեպի Մարս թռիչքի և այնտեղ աշխատանքի պայմանները նմանակող բազա։ Պոտենցիալ տիեզերագնացների ջոկատն այստեղ կմնա մոտ մեկ ամիս։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կփորձարկվեն մարսագնացների ջոկատի պատրաստման նոր չափորոշիչները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Amadee-24» նախագծի համակարգող Հայկ Ասլանյանը։
© Sputnik / Aram GareginyanՀայկ Ասլանյան
Айк Асланян, координатор проекта AMADEE-24 (тренировочного лагеря для марсианского экипажа космонавтов) - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
Հայկ Ասլանյան
Հայաստանյան ուսումնական ճամբարը Ավստրիական Տիեզերական ֆորումի նախագծի մի մասն է, որը 2006 թվականից նման նախապատրաստական փուլեր է կազմակերպում տարբեր երկրներում:
Փորձարկման բյուջեն այնքան մեծ չէ, որ ընդօրինակի ձգողականությունը, որը Մարսի վրա ավելի թույլ է, քան Երկրի վրա, ինչպես նաև ճառագայթման հոսքը, որը Մարսի վրա շատ ավելի բարձր է, քանի որ այնտեղ մթնոլորտ գրեթե չկա, և այն ազատորեն ներթափանցում է մոլորակ: Բայց տիեզերագնացների առաքելության համար մնացած բոլոր պայմանները փորձում են հնարավորինս ճշգրտորեն կրկնօրինակել:
Ավելի վաղ սիմուլյացիոն մարզումներ են անցկացվել Ավստրիայում, Մարոկկոյում, Օմանում և Իսրայելում: 2024 թվականին հյուրընկալող կողմ է ընտրվել Հայաստանը։ Ճամբարի վայր է հաստատվել Արարատի մարզը, որտեղ կիսաանապատային լանդշաֆտով վայրեր կան։ Գերմանիայից, Ավստրիայից, Իտալիայից, Իսպանիայից և այլ երկրներից ժամանածտիեզերագնացների ջոկատը (նրանց անվանում են «անալոգային տիեզերագնացներ») մեկ ամիս շարունակ մեկուսացվելու է բազայում և դրա սահմաններից դուրս է գալու միայն 40-50 կգ կշռող ծանր սկաֆանդրներով:
«Այս ամբողջ ընթացքում Հայաստանը կլինի Մարսը, իսկ Վիեննան՝ թռիչքների կառավարման կենտրոնը։ Կենտրոնի և բազայի միջև մշտական կապ կգործի»,-հավելեց Ասլանյանը։
Փորձերի ընթացքում կմշակվեն մարսագնացների կառավարումը և հողի նմուշների հավաքման ու վերլուծության գործողությունները։ Կուսումնասիրվի նաև տիեզերագնացների վիճակը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հուզական։
«Նման բարդ առաքելություններում ամենախոցելին մարդն է, այդ թվում՝ նրա հոգեբանությունը ։ Օրինակ` պետք է հասկանալ, թե այդ մարդիկ ինչպես են արձագանքում մեկ ամսվա մեկուսացմանը, որպեսզի հասկանանք, թե նրանք ինչպես պետք է իրենց պահեն գիտարշավի ժամանակ, որը ամիսներ և տարիներ է տևելու»,-նշեց Ասլանյանը։
Փորձարկումների ընդհանուր համալիրից երկուսը կանցկացնեն հայ հետազոտողները։ Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Հայ-ռուսական համալսարանը կիրականացնեն տիեզերագնացների առողջական վիճակի վերլուծություն: Արյան անալիզների հիման վրա կստուգվի գեների աշխատանքը (էքսպրեսիան), որոնք ազդարարում են հնարավոր հիվանդությունների ռիսկերի մասին։ «Bazoomq» օդատիեզերական ճարտարագիտության նախագիծը հողմային տուրբինով էլեկտրաէներգիայի արտադրության, ինչպես նաև բուն հողմակայանի նախագծման փորձեր կանցկացնի:
Հայ մասնագետները կմասնակցեն նաև Վիեննայի թռիչքների կառավարման պայմանական կենտրոնում իրականացվող հետազոտություններին։ Բացի այդ, «թռիչքից» հետո ծրագրի մասնակիցները՝ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից, հանդիպումներ կանցկացնեն բուհերում և գիտահետազոտական ինստիտուտներում։
Սարի գլխին էլ կունենաս լույս ու լիցքավորված հեռախոս․ Փոքր Մանթաշի «արմաթցիների» նոր սարքը
«Ակնկալվում է, որ Հայաստանում վարժական փուլի արդյունքներով ընդհանուր ստանդարտ կմշակվի նման բազաների համար, որով նրանք կաշխատեն հետագայում»,- հավելեց Ասլանյանը:
Փորձի ավարտից հետո ուսումնական ճամբարը կպահպանվի. սպասվում է, որ 2025 թվականին կկայանա ևս մեկ միջազգային «մարսյան» միջոցառում, որի մասին կհայտարարվի ավելի ուշ:
Այս ծրագրերը ներկայացվեցին «DigiTec 23» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսում, որն ամեն տարի Երևանում անցկացնում է Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (IUATE): Հայկական կողմից «Amadee-24» նախագծին մասնակցում են «Հայաստանի օդատիեզերական գործակալություն» և «Հայկական տիեզերական ֆորում» կազմակերպությունները:
Իսկ դուք մեղր խմե՞լ եք. Վանաձորում նորարարական բաժակներով ըմպելիք է հայտնվել
Լրահոս
0