https://arm.sputniknews.ru/20231017/ukrainan-kasetajin-zinamterqvov-mi-qani-atacms-hrtir-e-gaghtni-stacel-67399577.html
Ուկրաինան կասետային զինամթերքով մի քանի ATACMS հրթիռ է գաղտնի ստացել
Ուկրաինան կասետային զինամթերքով մի քանի ATACMS հրթիռ է գաղտնի ստացել
Sputnik Արմենիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան իր պաշտոնական ալիքում հաստատել է ԱՄՆ-ի կողմից ATACMS-ների ստացումը։ 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T23:45+0400
2023-10-17T23:45+0400
2023-10-17T23:45+0400
ուկրաինա
հրթիռ
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1d/61961430_0:258:1280:978_1920x0_80_0_0_1ad29c5aa0c273437897f0f2d30835cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինա գաղտնի մի քանի ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներ են հասցվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Wall Street Journal-ին։Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր, որ ATACMS-ներն արդեն Ուկրաինայում են։ Նրա խոսքով՝ դրանք օգտագործվել են Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքին հարված հասցնելու փորձի ժամանակ։ Ավելի ուշ Politico թերթը նաև հայտնել էր, որ Ուկրաինայի ԶՈւ-ն այսօր առաջին անգամ այդ հրթիռներն արձակել է ռուսական թիրախների ուղղությամբ։Նախորդ գիշեր քաղաքում գործել են ՀՕՊ համակարգերը։ Հայտնել են մի քանի պայթյունների մասին, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։Այդ թեմային անդրադարձել է նաև CNN-ը, որը տեղեկություն է տարածել այն մասին, որ զինամթերքը գաղտնի է փոխանցվել, որպեսզի Ռուսաստանը չհասցնի սարքավորումներն ու սպառազինությունը տեղափոխել դրանց հասանելիության գոտուց դուրս։New York Times թերթն իր հերթին, պաշտոնյաներին հղում անելով, հայտնել էր, որ մատակարարված MGM-140 ATACMS հրթիռները կասետային զինամթերք են պարունակում։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1d/61961430_0:160:1280:1120_1920x0_80_0_0_ed103ddb3527bdd48246c88ffaf8f7fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, հրթիռ, սպառազինություն
ուկրաինա, հրթիռ, սպառազինություն
Ուկրաինան կասետային զինամթերքով մի քանի ATACMS հրթիռ է գաղտնի ստացել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան իր պաշտոնական ալիքում հաստատել է ԱՄՆ-ի կողմից ATACMS-ների ստացումը։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինա գաղտնի մի քանի ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներ են հասցվել։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր, որ ATACMS-ներն արդեն Ուկրաինայում են։ Նրա խոսքով՝ դրանք օգտագործվել են Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքին հարված հասցնելու փորձի ժամանակ։ Ավելի ուշ Politico թերթը նաև հայտնել էր, որ Ուկրաինայի ԶՈւ-ն այսօր առաջին անգամ այդ հրթիռներն արձակել է ռուսական թիրախների ուղղությամբ։
Նախորդ գիշեր քաղաքում գործել են ՀՕՊ համակարգերը։ Հայտնել են մի քանի պայթյունների մասին, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան իր պաշտոնական ալիքում հաստատել է ԱՄՆ-ի կողմից ATACMS-ների ստացումը։ «Այսօր մեծ երախտագիտություն ենք հայտնում Միացյալ Նահանգներին։ Նախագահ Բայդենի հետ մեր պայմանավորվածությունները կատարվում են։ Բավական դիպուկ են կատարվում, ATACMS-ներն իրենց ցույց տվեցին», - հայտարարել է նա։
Այդ թեմային անդրադարձել է նաև CNN-ը, որը տեղեկություն է տարածել այն մասին, որ զինամթերքը գաղտնի է փոխանցվել, որպեսզի Ռուսաստանը չհասցնի սարքավորումներն ու սպառազինությունը տեղափոխել դրանց հասանելիության գոտուց դուրս։
New York Times թերթն իր հերթին, պաշտոնյաներին հղում անելով, հայտնել էր, որ մատակարարված MGM-140 ATACMS հրթիռները կասետային զինամթերք են պարունակում։