00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմի վտանգի մասին արտահոսքից հետո ԱՄՆ–ն հայտնվել է ոչ շահեկան վիճակում. Սուրենյանց

© Sputnik / Andranik GhazaryanՍուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանց - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2023
Սուրեն Սուրենյանց
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբանը չի բացառում, որ ամերիկյան մամուլում հայտնված դիվանագիտական արտահոսքը պատահական չէ։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին ամերիկյան պարբերականի արտահոսքից հետո ԱՄՆ–ն հայտնվել է ոչ այնքան շահեկան իրավիճակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով «Politico» պարբերականում հրապարակված տեղեկությանը:
Հոկտեմբերի 14-ին ամերիկյան «Politico»–ն, հղում անելով անանուն աղբյուրներին, գրել էր, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը օրենսդիրների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Վաշինգտոնն առաջիկա շաբաթներին չի բացառում Ադրբեջանի հնարավոր ներխուժումը Հայաստան։ Հաջորդ օրը պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ հոդվածում առկա տեղեկությունը սխալ է և չի արտացոլում այն, ինչ Բլինկենն ասել է օրենսդիրներին։
«Եթե հանկարծ հարձակում տեղի ունենա, կստացվի, որ ԱՄՆ–ն դա իմացել է և, ունենալով Բաքվի վրա բացառիկ հզոր ազդեցության լծակներ, չի կանխել այն»,– ասաց Սուրենյանցը, որը հերքում չի համարում ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունը։
Նրա խոսքով` որևէ ձևով չի հերքվում այն մտավախությունը, թե Հայաստանի վրա կարող է հարձակում լինել։
«Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում ասվում է` սխալ տեղեկություն է հաղորդվել։ Չի նշվում, թե ինչի վերաբերյալ է սխալ տեղեկություն հաղորդվել։ Բովանդակային հերքում ես չեմ տեսնում։ Ավելի շատ տեսնում եմ դիսկոմֆորտ այն բանի կապակցությամբ, որ դիվանագիտական խողովակներով տեղի ունեցած զրույցից արտահոսք է եղել»,– նշեց Սուրենյանցը։
Նա չբացառեց, որ մամուլի միջոցով դիվանագիտական արտահոսքը պատահական չի եղել. Միացյալ նահանգներն այսկերպ փորձել է կանխել Ադրբեջանի հարձակումը կամ ՀՀ–ի նկատմամբ ճնշում գործադրել` զիջումների հակելու նպատակով։ Սուրենյանը միաժամանակ դժվարացավ կանխատեսել` Վաշինգտոնը կոնկրետ քայլեր կիրականացնի Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան կանխելու համար, թե ոչ։
Ըստ քաղաքական վերլուծաբանի` Հայաստանը խնդրի շուրջ պետք է բանակցի եռակողմ պայմանագրի շրջանակում (Ռուսաստանի և Ադրբեջանի հետ. խմբ)`մի կողմից պատերազմը կանխելու, մյուս կողմից` տրանսպորտային հաղորդակցության բացման հետևանքով հնարավոր ռիսկերը նվազեցնելու կամ կառավարելի դարձնելու նպատակով։
Նշենք, որ «Politico»-ն իր հոդվածում հիշեցրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի հարավում միջանցք բացելու մասին հայտարարություններն ու սպառնալիքները, որ եթե Երևանը դա ինքնակամ չանի, Բաքուն դրան կհասնի ուժով։
Հիշեցնենք` ամերիկյան պարբերականի հոդվածից օրեր առաջ էլ Բելգիայում Հայաստանի դեսպան ու Եվրամիությունում հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը «Brussels Signal» պարբերականի հետ զրույցում զգուշացրել էր, որ եթե Արևմուտքը կոշտ քայլեր չձեռնարկի, ապա Ադրբեջանի ներխուժումը Հայաստան շաբաթների հարց է։
Լրահոս
0