https://arm.sputniknews.ru/20231017/pashinjany-meghrii-erkatughin-evrakhvorhrdaranum-anvanec-khaghaghutjan-khachmeruk-67375486.html
Փաշինյանը Մեղրիի երկաթուղին Եվրախորհրդարանում անվանեց «խաղաղության խաչմերուկ»
Փաշինյանը Մեղրիի երկաթուղին Եվրախորհրդարանում անվանեց «խաղաղության խաչմերուկ»
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` ՀՀ–ում այս նախագիծն անվանում են «հայկական խաչմերուկ»։ 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T14:51+0400
2023-10-17T14:51+0400
2023-10-17T15:10+0400
նիկոլ փաշինյան
եվրախորհրդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/11/67369727_0:0:1600:900_1920x0_80_0_0_501b4d7d599724785c2ed0be2f19f854.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ն պատրաստ է վերականգնելու Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն ՀՀ–ն և Ադրբեջանը, այլև ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիս–արևմտյան շրջանների հետ։ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` ՀՀ–ում այս նախագիծն անվանում են «հայկական խաչմերուկ»։Փաշինյանի կարծիքով` այս նախագիծն ավելի տարածաշրջանացնելու, ռեբրենդինգի ենթարկելու և Եվրախորհդարանի ամբիոնից այն խաղաղության խաչմերուկ անվանելու ժամանակն է։«Խաղաղության խաչմերուկը ենթադրում է նաև խողովակաշարերի ու էլեկտրագծերի անցկացում ևս»,– ընդգծեց նա։ՀՀ վարչապետի վստահեցմամբ` նույն տրամաբանությամբ ՀՀ–ն պատրաստ է նաև ավտոճանապարհների բացմանը։ Դա, ըստ նրա` կարևոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն արդեն 30 տարի է` շրջափակման մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ ՀՀ–ն Ադրբեջանի հետ պատրաստ է գնալ տրանսպորտային ընթակարգերի պարզեցման. ՓաշինյանՀիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/11/67369727_301:0:1501:900_1920x0_80_0_0_bc75209692da647221202b3848a669e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եվրախորհրդարան
նիկոլ փաշինյան, եվրախորհրդարան
Փաշինյանը Մեղրիի երկաթուղին Եվրախորհրդարանում անվանեց «խաղաղության խաչմերուկ»
14:51 17.10.2023 (Թարմացված է: 15:10 17.10.2023) ՀՀ վարչապետի խոսքով` ՀՀ–ում այս նախագիծն անվանում են «հայկական խաչմերուկ»։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ն պատրաստ է վերականգնելու Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն ՀՀ–ն և Ադրբեջանը, այլև ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիս–արևմտյան շրջանների հետ։ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն կկապի նաև Ադրբեջանի հարավ–արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, հետագա շարունակությամբ նաև` ՀՀ–ն Թուրքիայի հետ, Ադրբեջանը Թուրքիայի հետ, Վրաստանը, Ադրբեջանը, ՀՀ–ն Իրանի հետ, Արևելքը Արևմուտքի հետ` Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, հյուսիսը հարավի հետ` Պարսից ծոցից մինչև Սև ծով»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով` ՀՀ–ում այս նախագիծն անվանում են «հայկական խաչմերուկ»։
Փաշինյանի կարծիքով` այս նախագիծն ավելի տարածաշրջանացնելու, ռեբրենդինգի ենթարկելու և Եվրախորհդարանի ամբիոնից այն խաղաղության խաչմերուկ անվանելու ժամանակն է։
«Խաղաղության խաչմերուկը ենթադրում է նաև խողովակաշարերի ու էլեկտրագծերի անցկացում ևս»,– ընդգծեց նա։
ՀՀ վարչապետի վստահեցմամբ` նույն տրամաբանությամբ ՀՀ–ն պատրաստ է նաև ավտոճանապարհների բացմանը։ Դա, ըստ նրա` կարևոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն արդեն 30 տարի է` շրջափակման մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։
Հիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
Հանդիպումից հետո ՀՀ
կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: