00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը ԼՂ–ի հայաթափման համար մեղադրեց ՌԴ խաղաղապահներին ու ՄԱԿ–ին

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` չափազանց ցավալի է, որ ի հեճուկս հարյուրավոր զանգերի, Արդարադատության միջազգային դատարանի, Եվրախորհրդի, Եվրախորհրդարանի որոշումների, առանձին երկրների ընդունած բանաձևերի, հնարավոր չեղավ կանխել էթնիկ զտումները ԼՂ–ում։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար մեղադրում է ՌԴ խաղաղապահ զորախմբին ու ՄԱԿ–ին։ Նա այդ մասին հայտարարեց Ստրասբուրգում` ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում։
«ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պատճառով ավելի քան 100 հազար հայ մեկ շաբաթում լքեց իր տունն ու բնօրրանը։ Եվս 24 հազարը ԼՂ–ից ստիպված էին հեռանալ 44–օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ 2022 թ. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ վերադառնալու հնարավորություն չէին ունեցել։ Եվ հիմա ոմանք ձև են անում, թե չեն հասկանում, թե ինչու ԼՂ հայերը այդպես զանգվածաբար լքեցին իրենց տները։ Նման հարցադրումն ինքնին ցինիզմի է նման, որովհետև պատասխանն ավելի քան պարզ է` Ադրբեջանը բացեիբաց ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ–ում անհնարին դարձնելու իր որոշումը, երբ 2022 թ. ապօրինի փակեց Լաչինի միջանցքը»,– ասաց Փաշինյանը։
Ըստ նրա` չափազանց ցավալի է, որ ի հեճուկս հարյուրավոր զանգերի, Արդարադատության միջազգային դատարանի, Եվրախորհրդի, Եվրախորհրդարանի որոշումների, առանձին երկրների ընդունած բանաձևերի, միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխելու էթնիկ հայերի զտումները ԼՂ–ում։
«ՀՀ–ն բազմիցս կոչ է արել ԼՂ փաստահավաք խումբ ուղարկել, սակայն ոչ մի կառույց այդպես էլ նման որոշում չկայացրեց։ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում թեմային առնչվող երեք քննարկում ենք նախաձեռնել, սակայն դրանք որևէ գործնական արդյունք չունեցան, և ահա ԼՂ–ն հայաթափված է»,– ընդգծեց նա։
Այժմ, ըստ նրա, ՀՀ–ն միջազգային աջակցության կարիք ունի, այդ թվում` բյուջետային աջակցության տեսքով, որպեսզի կարողանա ապահովել ԼՂ–ից բռնի տեղահանված հայերի կարիքները։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0