https://arm.sputniknews.ru/20231017/mirzvojany-cavakcel-e-brjuselum-shvediaji-qaghaqacineri-mahvan-kapakcutjamb-67365002.html
Միրզոյանը ցավակցել է Բրյուսելում Շվեդիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ
Միրզոյանը ցավակցել է Բրյուսելում Շվեդիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ
Sputnik Արմենիա
Բելգիայի մայրաքաղաքում Շվեդիայի հավաքականի երկրպագուների վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T12:42+0400
2023-10-17T12:42+0400
2023-10-17T12:45+0400
հայաստան
շվեդիա
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/02/66773991_0:0:1600:901_1920x0_80_0_0_5447810c0c45c0f4fc0438cb0e2be13c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բելգիայում Շվեդիայի քաղաքացիների սպանության կապակցությամբ:«Վշտացած եմ այն լուրից, որ Բրյուսելում սպանվել են Շվեդիայի երկու քաղաքացիներ, իսկ երրորդ անձը ծանր վիրավորվել է», - գրել է Միրզոյանը X սոցցանցում:Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:Հիշեցնենք` նարնջագույն բաճկոնակով մի տղամարդ երեկ մոտեցել է Բրյուսելի կենտրոնում գտնվող շենքերից մեկին և «Ալլահ Աքբար» բղավելով կրակել Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի համազգեստով մարդկանց վրա:Մահացել են Շվեդիայի երկու քաղաքացիներ, ևս մեկ մարդ վիրավորվել է: Զոհերը շվեդներ են, որոնք Բրյուսել են մեկնել Շվեդիա-Բելգիա խաղին ներկա գտնվելու համար: Ավելի ուշ հարձակվողը տեսագրություն է տարածել, որում հայտարարել է, թե պատկանում է «Իսլամական պետություն» խմբավորմանը (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն):Բելգիայի Սխարբեկ կոմունայում ոստիկանությունը վնասազերծել է մի մարդու, որը կասկածվում է Բրյուսելում տեղի ունեցած զինված հարձակման մեջ։ Նա կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և մահացել այնտեղ:
շվեդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/02/66773991_98:0:1521:1067_1920x0_80_0_0_c8a4e21e2e053378eca44e57d58d830e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շվեդիա, արարատ միրզոյան
հայաստան, շվեդիա, արարատ միրզոյան
Միրզոյանը ցավակցել է Բրյուսելում Շվեդիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ
12:42 17.10.2023 (Թարմացված է: 12:45 17.10.2023) Բելգիայի մայրաքաղաքում Շվեդիայի հավաքականի երկրպագուների վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բելգիայում Շվեդիայի քաղաքացիների սպանության կապակցությամբ:
«Վշտացած եմ այն լուրից, որ Բրյուսելում սպանվել են Շվեդիայի երկու քաղաքացիներ, իսկ երրորդ անձը ծանր վիրավորվել է», - գրել է Միրզոյանը
X սոցցանցում:
Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:
Հիշեցնենք` նարնջագույն բաճկոնակով մի տղամարդ երեկ մոտեցել է Բրյուսելի կենտրոնում գտնվող շենքերից մեկին և «Ալլահ Աքբար» բղավելով կրակել Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի համազգեստով մարդկանց վրա:
Մահացել են Շվեդիայի երկու քաղաքացիներ, ևս մեկ մարդ վիրավորվել է: Զոհերը շվեդներ են, որոնք Բրյուսել են մեկնել Շվեդիա-Բելգիա խաղին ներկա գտնվելու համար: Ավելի ուշ հարձակվողը տեսագրություն է տարածել, որում հայտարարել է, թե պատկանում է «Իսլամական պետություն» խմբավորմանը (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն):
Բելգիայի Սխարբեկ կոմունայում ոստիկանությունը
վնասազերծել է մի մարդու, որը կասկածվում է
Բրյուսելում տեղի ունեցած զինված հարձակման մեջ։ Նա կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և մահացել այնտեղ: