https://arm.sputniknews.ru/20231017/manasjany-ev-mjatvovichy-hamategh-ajc-en-katarel-arcakhic-brni-teghahanvatsneri-kacaran-67398598.html
Մանասյանը և Միյատովիչը համատեղ այց են կատարել Արցախից բռնի տեղահանվածների կացարան
Մանասյանը և Միյատովիչը համատեղ այց են կատարել Արցախից բռնի տեղահանվածների կացարան
Sputnik Արմենիա
Հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։ 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T21:20+0400
2023-10-17T21:20+0400
2023-10-17T21:35+0400
հհ միպ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
բռնի տեղահանված
եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
դունյա միյատովիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/11/67397864_0:275:495:554_1920x0_80_0_0_8520cc89efd78a83b935527661a9b113.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների (ԵԽ ՄԻ) հանձնակատար Դունյա Միյատովիչն այցելել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։ Դրանք տեղում քննարկվել են պատասխանատու աշխատակիցների, այդ թվում՝ բուժաշխատողների հետ։Այցի արդյունքում Մանասյանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է ժամանել 100 632 բռնի տեղահանված քաղաքացի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/11/67397864_0:187:576:619_1920x0_80_0_0_dc5316e9cc77949a0193f07e0aec6bb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), բռնի տեղահանված, եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար , դունյա միյատովիչ
հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), բռնի տեղահանված, եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար , դունյա միյատովիչ
Մանասյանը և Միյատովիչը համատեղ այց են կատարել Արցախից բռնի տեղահանվածների կացարան
21:20 17.10.2023 (Թարմացված է: 21:35 17.10.2023) Հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների (ԵԽ ՄԻ) հանձնակատար Դունյա Միյատովիչն այցելել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Բռնի տեղահանված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ Նրանք Մանասյանին և Միյատովիչին ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման արդյունքում առաջացած խնդիրները։ ՀՀ ՄԻՊ–ն ու ԵԽ ՄԻ հանձնակատարն ուսումնասիրել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։ Դրանք տեղում քննարկվել են պատասխանատու աշխատակիցների, այդ թվում՝ բուժաշխատողների հետ։
Այցի արդյունքում Մանասյանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:
Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է ժամանել 100 632 բռնի տեղահանված քաղաքացի։