00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրան և Իրանից հրթիռային տեխնոլոգիաների մատակարարումը ՄԱԿ ԱԽ-ի համաձայնեցում չեն պահանջում

© Sputnik / Виталий БелоусовՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2023
Բաժանորդագրվել
ՌԴ գերատեսչությունում նշել են, որ ԵՄ-ն, ի հեճուկս իր պարտավորությունների, հայտարարելով, հակաիրանական սահմանափակումները պահպանելու որոշման մասին, գնացել է իրավական կամայականության սայթաքուն ճանապարհով, որը հարթել է Վաշինգտոնը։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը ելնում է նրանից, որ Իրան և Իրանից հրթիռային տեխնոլոգիաների վերահսկողության ռեժիմի տակ ընկնող արտադրանքի մատակարարումները այլևս ՄԱԿ-ի ԱԽ-ում համաձայնեցում չեն պահանջում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ հոկտեմբերի 18-ին դադարում է ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի պահանջների գործողությունը, որը վերաբերում է իրանական հրթիռային ծրագրին և այդ ոլորտում Թեհրանի հետ միջազգային համագործակցությանը, ինչպես նաև Իրանի որոշ ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվների «սառեցմանը»։ Դա պայմաններ կստեղծեր Իրանի կողմից համապարփակ երաշխիքների մասին ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագրի լրացուցիչ արձանագրության վավերացման համար։
«Ելնում ենք նրանից, որ ԱԽ-ի որոշումները պետք է անշեղորեն կատարվեն տառին և համաձայնեցված չափանիշներին համապատասխան։ Արևմտյան երկրների փորձերը հետին թվով վերաիմաստավորել կամ առկա կարգով վերանայել ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի դրույթները անօրինական են, կործանարար և խաթարում են դրա հիմքում ընկած շահերի մանրակրկիտ մշակված հավասարակշռությունը», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նախարարությունում նշել են, որ ԵՄ-ն, ի հեճուկս իր պարտավորությունների, հայտարարելով հակաիրանական սահմանափակումները պահպանելու որոշման մասին, «գնացել է իրավական կամայականության սայթաքուն ճանապարհով, որը հարթել է Վաշինգտոնը»։ Մոսկվայում կարծում են, որ «Արևմուտքը ուղղորդած հարվածում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, բացահայտ արհամարհանք ցուցադրելով միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և ԱԽ-ի հեղինակության նկատմամբ»։
«Իրան և Իրանից հրթիռային տեխնոլոգիաների վերահսկողության ռեժիմի տակ ընկնող արտադրանքի մատակարարումները այլևս ՄԱԿ-ի ԱԽ-ում համաձայնեցում չեն պահանջում։ Բանաձևի հավելվածում պարունակվող անձանց ցանկն այլևս արդիական չէ», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ կպահպանի Իրանի դեմ պատժամիջոցները
Նախարարությունը հավելել է, որ եվրոպական երկրները պետք է ընդունեն դա և հրաժարվեն Թեհրանի նկատմամբ միակողմանի սահմանափակումների իրենց քաղաքականությունից, իսկ ցանկացած այլ տարբերակ հարցականի տակ է դնում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հեռանկարները և սրացման են տանում իրանական միջուկային ծրագրի շուրջ բավական հավանական կործանարար հետևանքներով Մերձավոր Արևելքի առանց այն էլ լարված իրավիճակը։
Ավելի վաղ ԵՄ խորհուրդը հաստատել էր, որ կպահպանի պատժամիջոցները Իրանի դեմ, քանի որ կարծում է, որ Թեհրանը չի կատարում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը։
Լրահոս
0