https://arm.sputniknews.ru/20231017/hungarian-pvordzum-e-rdi-het-shpumnerum-prkel-ajn-ameny-inch-karvogh-e-orban-67375615.html
Հունգարիան փորձում է ՌԴ–ի հետ շփումներում փրկել այն ամենը, ինչ կարող է․ Օրբան
Հունգարիան փորձում է ՌԴ–ի հետ շփումներում փրկել այն ամենը, ինչ կարող է․ Օրբան
Sputnik Արմենիա
Հունգարիայի վարչապետը Պեկինում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T14:51+0400
2023-10-17T14:51+0400
2023-10-17T14:53+0400
վիկտոր օրբան
վլադիմիր պուտին
հունգարիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41580205_0:0:2797:1574_1920x0_80_0_0_789acccb7d743a22c86fec4506c7c827.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հունգարական կողմը առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի ՌԴ-ի և Հունգարիայի երկկողմ շփումներում փրկի այն ամենը, ինչը հնարավոր է։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:«Պարոն նախագահ, դուք գիտեք, թե ինչպիսին է Հունգարիան։ Դուք գիտեք նրա հնարավորությունները: Այն, ինչ Հունգարիան այսօր կարող է ձեռնարկել, մենք անում ենք։ Այսինքն՝ մենք փորձում ենք մեր երկկողմ շփումներում փրկել այն ամենը, ինչ հնարավոր է։ Այսինքն՝ մենք շահագրգռված ենք աջակցել այդ համագործակցությանը ոչ միայն շփման, այլև տնտեսության մակարդակով, քանի դեռ դա հնարավոր է»,-հայտարարել է Հունգարիայի վարչապետը Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։Օրբանի խոսքով՝ նախկին ձեռքբերումներից շատ բան հաջողվել է փրկել։Պուտինն ու Սին ամենազգայուն հարցերը կքննարկեն առանձնազրույցի ժամանակ«Ոչ ոք չի սիրում, երբ իր աշխատանքի արդյունքները հօդս են ցնդում այնպիսի պատճառներով, որոնցում նա ոչ մի կերպ մեղավոր չէ»,- հավելել է Հունգարիայի վարչապետը:ՌԴ նախագահը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում, որտեղ մասնակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին: Պուտինը համաժողովի բացմանը ելույթ կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինից հետո։ Այցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարը կհանդիպի նաև Թաիլանդի, Մոնղոլիայի և Լաոսի ղեկավարների հետ։Զրուցել են Պուտինն ու Եգիպտոսի նախագահը. ի՞նչ են պայմանավորվել
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41580205_0:0:2731:2048_1920x0_80_0_0_bab82dec0cbd59b44817a5440d69e5e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիկտոր օրբան, վլադիմիր պուտին, հունգարիա
վիկտոր օրբան, վլադիմիր պուտին, հունգարիա
Հունգարիան փորձում է ՌԴ–ի հետ շփումներում փրկել այն ամենը, ինչ կարող է․ Օրբան
14:51 17.10.2023 (Թարմացված է: 14:53 17.10.2023) Հունգարիայի վարչապետը Պեկինում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հունգարական կողմը առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի ՌԴ-ի և Հունգարիայի երկկողմ շփումներում փրկի այն ամենը, ինչը հնարավոր է։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Պարոն նախագահ, դուք գիտեք, թե ինչպիսին է Հունգարիան։ Դուք գիտեք նրա հնարավորությունները: Այն, ինչ Հունգարիան այսօր կարող է ձեռնարկել, մենք անում ենք։ Այսինքն՝ մենք փորձում ենք մեր երկկողմ շփումներում փրկել այն ամենը, ինչ հնարավոր է։ Այսինքն՝ մենք շահագրգռված ենք աջակցել այդ համագործակցությանը ոչ միայն շփման, այլև տնտեսության մակարդակով, քանի դեռ դա հնարավոր է»,-հայտարարել է Հունգարիայի վարչապետը Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
Օրբանի խոսքով՝ նախկին ձեռքբերումներից շատ բան հաջողվել է փրկել։
«Ոչ ոք չի սիրում, երբ իր աշխատանքի արդյունքները հօդս են ցնդում այնպիսի պատճառներով, որոնցում նա ոչ մի կերպ մեղավոր չէ»,- հավելել է Հունգարիայի վարչապետը:
ՌԴ նախագահը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում, որտեղ մասնակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին: Պուտինը համաժողովի բացմանը ելույթ կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինից հետո։ Այցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարը կհանդիպի նաև Թաիլանդի, Մոնղոլիայի և Լաոսի ղեկավարների հետ։