https://arm.sputniknews.ru/20231017/hhi-dashnakicnery-voch-miajn-chen-ognel-ajlev-ishkhanutjuny-tapalelu-kvocher-en-arel-pashinjan-67371372.html
ՀՀ–ի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել, այլև իշխանությունը տապալելու կոչեր են արել. Փաշինյան
ՀՀ–ի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել, այլև իշխանությունը տապալելու կոչեր են արել. Փաշինյան
Sputnik Արմենիա
Ըստ Փաշինյանի` հայ ժողովրդին այս օրերին հաջողվեց համախմբվել հանուն իր անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, և պետության դեմ ուղղված հերթական... 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T14:14+0400
2023-10-17T14:14+0400
2023-10-17T14:29+0400
նիկոլ փաշինյան
լեռնային ղարաբաղ
արցախ
եվրախորհրդարան
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/11/67370688_0:0:1600:900_1920x0_80_0_0_59b049312566fcd6a96100ff531c183e.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ–ից փախչում էին ՀՀ, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ–ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխություն անելու և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում։ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա այսպիսով անդրադարձավ սեպտեմբերի 19–ի դեպքերին` նշելով, որ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան հենց այդ ժամանակ, երբ Ադրբեջանը ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա ծրագրի` լայնածավալ հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա։Եվրախորհրդարանի պատգամավորները սկսեցին ծափահարել նրան, երբ ՀՀ վարչապետը խոսեց այն մասին, որ ՀՀ–ն մեկ շաբաթվա ընթացքում կարողացել է համախմբել ու ապաստան տալ ԼՂ–ից բռնի տեղահանված 100 հազար հայի և կարողացել է խուսափել վրանային ճամբարներից։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/11/67370688_126:0:1326:900_1920x0_80_0_0_15e8c93f36f231ba3a3e3b1de36400a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, արցախ, եվրախորհրդարան, բռնի տեղահանված
նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, արցախ, եվրախորհրդարան, բռնի տեղահանված
ՀՀ–ի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել, այլև իշխանությունը տապալելու կոչեր են արել. Փաշինյան
14:14 17.10.2023 (Թարմացված է: 14:29 17.10.2023) Ըստ Փաշինյանի` հայ ժողովրդին այս օրերին հաջողվեց համախմբվել հանուն իր անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, և պետության դեմ ուղղված հերթական դավադրությունը ձախողվեց։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ–ից փախչում էին ՀՀ, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ–ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխություն անելու և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում։ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա այսպիսով անդրադարձավ սեպտեմբերի 19–ի դեպքերին` նշելով, որ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան հենց այդ ժամանակ, երբ Ադրբեջանը ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա ծրագրի` լայնածավալ հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա։
Ըստ Փաշինյանի` հայ ժողովրդին այս օրերին հաջողվեց համախմբվել հանուն իր անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության և պետության դեմ ուղղված հերթական դավադրությունը ձախողվեց։
Եվրախորհրդարանի պատգամավորները սկսեցին ծափահարել նրան, երբ ՀՀ վարչապետը խոսեց այն մասին, որ ՀՀ–ն մեկ շաբաթվա ընթացքում կարողացել է համախմբել ու ապաստան տալ ԼՂ–ից բռնի տեղահանված 100 հազար հայի և կարողացել է խուսափել վրանային ճամբարներից։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։