https://arm.sputniknews.ru/20231017/emn-anverapah-ajakcum-hhi-inqnishkhanutjany-ev-taratsqajin-ambvoghjakanutjany-mecvola-67367333.html
ԵՄ–ն անվերապահորեն աջակցում է ՀՀ–ի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Մեցոլա
ԵՄ–ն անվերապահորեն աջակցում է ՀՀ–ի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Մեցոլա
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց, որ... 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T13:37+0400
2023-10-17T13:37+0400
2023-10-17T15:28+0400
ռոբերտա մեցոլա
նիկոլ փաշինյան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
արցախ
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/11/67372136_2:0:1600:899_1920x0_80_0_0_3f3ff869b849305dbf8da034f6b224ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է Եվրամիության համար։«Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ–ին` անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը»,– հայտարարեց նա։Եվրախորհրդարանի ղեկավարը նշեց, որ նախորդ լիագումար նիստի ժամանակ մենք համատեղ հայտարարություն ընդունեցինք և դատապարտեցինք ԼՂ-ի նկատմամբ հարձակումը։ Այժմ, ըստ նրա, պետք է ուշադրությունը կենտրոնացնեն խաղաղ բանակցությունների վերսկսման վրա։«Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը։ ԼՂ–ում միջազգային հանրության ակտիվ մասնակցությունն անհրաժեշտություն է։ Մեր ջանքերը պետք է ուղղենք ԼՂ–ում բնկավել շարունակող հայերի երաշխիքներ տալուն օգնելուն, խաղաղությանը և հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը` հիմքում ունենալով երկու երկրների անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները»,– ընդգծեց Ռոբերտա Մեցոլան։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/11/67372136_320:0:1519:899_1920x0_80_0_0_73e1646601bf768fb16aaafcb7713d43.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտա մեցոլա, նիկոլ փաշինյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, արցախ, բռնի տեղահանված
ռոբերտա մեցոլա, նիկոլ փաշինյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, արցախ, բռնի տեղահանված
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիս ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է Եվրամիության համար։
«Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ–ին` անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը»,– հայտարարեց նա։
Եվրախորհրդարանի ղեկավարը նշեց, որ նախորդ լիագումար նիստի ժամանակ մենք համատեղ հայտարարություն ընդունեցինք և դատապարտեցինք ԼՂ-ի նկատմամբ հարձակումը։ Այժմ, ըստ նրա, պետք է ուշադրությունը կենտրոնացնեն խաղաղ բանակցությունների վերսկսման վրա։
«Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը։ ԼՂ–ում միջազգային հանրության ակտիվ մասնակցությունն անհրաժեշտություն է։ Մեր ջանքերը պետք է ուղղենք ԼՂ–ում բնկավել շարունակող հայերի երաշխիքներ տալուն օգնելուն, խաղաղությանը և հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը` հիմքում ունենալով երկու երկրների անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները»,– ընդգծեց Ռոբերտա Մեցոլան։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։