https://arm.sputniknews.ru/20231017/em-araqelutjunn-ir-gvortsarnakan-verjin-bazan-e-bacel-eghegnadzvorum-67391153.html
ԵՄ առաքելությունն իր գործառնական վերջին բազան է բացել Եղեգնաձորում
ԵՄ առաքելությունն իր գործառնական վերջին բազան է բացել Եղեգնաձորում
Sputnik Արմենիա
Եվրոպացի դիտորդների ծրագրերի համաձայն՝ երկրի տարածքում նոր բազաների բացում չի նախատեսվում։ 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T18:33+0400
2023-10-17T18:33+0400
2023-10-17T18:33+0400
դիտորդ
եվրամիություն
եղեգնաձոր
հայաստան
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/05/65350795_0:153:1600:1054_1920x0_80_0_0_b961aa9296b1ec434d01ecedd42324a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելությունը գործառնական բազա է բացել Եղեգնաձորում: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ առաքելության էջից։«Առաքելությունն այսօր իր գործառնական բազան է բացել Եղեգնաձորում։ Դա առաքելության ծրագրի համաձայն բացված վերջին հենակետն էր: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի փոխքաղաքապետի հետ կտրել է նոր բազայի ժապավենը, որն առաջին հերթին կենտրոնանալու է Արարատի մարզի սահմանամերձ շրջանների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։Նշենք,որ դեռ 2023 թվականի սեպտեմբերին առաքելությունը հայտնեց այն մասին, որ իր գլխամասը տեղափոխել է Եղեգնաձոր։Հիշեցնենք`Հայաստանում փետրվարի 20-ին երկու տարով եվրոպական նոր առաքելություն է տեղակայվել՝ բաղկացած 100 մարդուց։ Առաքելության նպատակը ՀՀ սահմանամերձ մարզերում կայունությանը նպաստելն է, վստահության ամրապնդումը տեղում և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
եղեգնաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/05/65350795_0:0:1600:1200_1920x0_80_0_0_696aed2f0c67267e4d2383630953a9c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիտորդ, եվրամիություն, եղեգնաձոր, հայաստան, սահման
դիտորդ, եվրամիություն, եղեգնաձոր, հայաստան, սահման
ԵՄ առաքելությունն իր գործառնական վերջին բազան է բացել Եղեգնաձորում
Եվրոպացի դիտորդների ծրագրերի համաձայն՝ երկրի տարածքում նոր բազաների բացում չի նախատեսվում։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելությունը գործառնական բազա է բացել Եղեգնաձորում: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ առաքելության էջից։
«Առաքելությունն այսօր իր գործառնական բազան է բացել Եղեգնաձորում։ Դա առաքելության ծրագրի համաձայն բացված վերջին հենակետն էր: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի փոխքաղաքապետի հետ կտրել է նոր բազայի ժապավենը, որն առաջին հերթին կենտրոնանալու է Արարատի մարզի սահմանամերձ շրջանների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք,որ դեռ 2023 թվականի սեպտեմբերին առաքելությունը հայտնեց այն մասին, որ իր գլխամասը տեղափոխել է Եղեգնաձոր։
Հիշեցնենք`Հայաստանում փետրվարի 20-ին երկու տարով եվրոպական նոր առաքելություն է տեղակայվել՝ բաղկացած 100 մարդուց։ Առաքելության նպատակը ՀՀ սահմանամերձ մարզերում կայունությանը նպաստելն է, վստահության ամրապնդումը տեղում և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։