Դալմայի այգիների տարածքում կատարված պեղումների ժամանակ 18–րդ դարի խեցեղեն է հայտնաբերվել
© Photo : press office of the Scientific Research Center of Historical and Cultural HeritageԴալմայի այգիների տարածքում կատարված պեղումների արդյուքները
Դալմայի այգիների տարածքում կատարված պեղումների արդյուքները
Բաժանորդագրվել
Առաջիկայում հնավայրում գտնված հնձանի վերականգնման աշխատանքներ կկատարվեն։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Դալմայի այգիներ» կոչվող հնավայրի՝ 19-րդ դ. առաջին քառորդում կառուցված հնձաններից մեկում կատարված պեղումների շնորհիվ ներսում բացվել են կրասվաղ հատակը, գինին պահելու հորը, տաքարը, առվակոսը և, հավանական է, նաև առագաստը: Տեղեկությունը հայտնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ–ը։
© Photo : press office of the Scientific Research Center of Historical and Cultural HeritageԴալմայի այգիների տարածքում կատարված պեղումների արդյուքները
Դալմայի այգիների տարածքում կատարված պեղումների արդյուքները
Նշենք, որ պեղումներն իրականացվել են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հնագետ Արման Նալբանդյանի հետ` մասնավորի հետ համագործակցությամբ։
«Կառույցն ամբողջությամբ ծածկված է եղել փլատակներով և աղբով: Աշխատանքների ընթացքում ոչ միայն մաքրվել է հնձանն ու հեռացվել են հարյուրավոր թափված քարեր, այլև պեղվել է անխաթար մնացած մշակութային շերտը»,– ասված է հաղորդագրությունում։
Աշխատանքների ընթացքում գտնվել են 18-20-րդ դդ. խեցեղենի բազմաթիվ բեկորներ, այդ թվում՝ ջնարակված, մետաղական տարբեր առարկաներ:
Առաջիկայում նախատեսվում են հնձանի վերականգնման աշխատանքներ։