https://arm.sputniknews.ru/20231017/ankaran-patrast-e-erashkhavvor-darnal-paghestini-hamar-turqiaji-agn-67359036.html
Անկարան պատրաստ է երաշխավոր դառնալ Պաղեստինի համար. Թուրքիայի ԱԳՆ
Անկարան պատրաստ է երաշխավոր դառնալ Պաղեստինի համար. Թուրքիայի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ֆիդանը հայտարարել է` այն երկրները, որոնք հանդես կգան որպես երաշխավորներ, հատկապես պաղեստինյան կողմի համար, պետք է լինեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանից։ 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T09:38+0400
2023-10-17T09:38+0400
2023-10-17T09:39+0400
թուրքիա
պաղեստին
իսրայել
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:325:2001:1450_1920x0_80_0_0_11d0692ea6741cd3e7060a2eda1a66c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Անկարան պատրաստ է Պաղեստինի համար երաշխավոր երկիր դառնալ խաղաղ համաձայնության հասնելու դեպքում։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը։Նա ավելի վաղ ասել էր, որ Անկարան առաջ է քաշել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավորների համակարգ ստեղծելու գաղափարը:Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այն երկրները, որոնք հանդես կգան որպես երաշխավորներ, հատկապես պաղեստինյան կողմի համար, պետք է լինեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանից:ԱՄՆ–ն 2 հազար զինվորական է ընտրել Իսրայել հավանական տեղափոխման համար․ ԶԼՄՀիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին:ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հրթիռներ է արձակել Թել Ավիվի օդանավակայանի ուղղությամբ
թուրքիա
պաղեստին
իսրայել
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:8:2001:1508_1920x0_80_0_0_7ec6dba8983e87ec12081cbec5b249a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, պաղեստին, իսրայել, մերձավոր արևելք
թուրքիա, պաղեստին, իսրայել, մերձավոր արևելք
Անկարան պատրաստ է երաշխավոր դառնալ Պաղեստինի համար. Թուրքիայի ԱԳՆ
09:38 17.10.2023 (Թարմացված է: 09:39 17.10.2023) Ֆիդանը հայտարարել է` այն երկրները, որոնք հանդես կգան որպես երաշխավորներ, հատկապես պաղեստինյան կողմի համար, պետք է լինեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանից։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Անկարան պատրաստ է Պաղեստինի համար երաշխավոր երկիր դառնալ խաղաղ համաձայնության հասնելու դեպքում։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը։
Նա ավելի վաղ ասել էր, որ Անկարան առաջ է քաշել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավորների համակարգ ստեղծելու գաղափարը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այն երկրները, որոնք հանդես կգան որպես երաշխավորներ, հատկապես պաղեստինյան կողմի համար, պետք է լինեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանից:
«Դա վերաբերում է նաև Թուրքիային։ Մյուս երկրները պետք է երաշխավոր լինեն Իսրայելի համար։ Համաձայնության հասնելուց հետո, որը կբավարարի երկու կողմերին, երաշխավոր երկրները պետք է պատասխանատվություն ստանձնեն դրա պահանջների կատարման համար։ Միայն այդպես կարելի է կայուն խաղաղության հասնել», - նրա խոսքը մեջբերում է «Star» թերթը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: