https://arm.sputniknews.ru/20231017/dalmaji-ajgineri-taratsqum-katarvats-peghumneri-zhamanak-18rd-dari-kheceghen-e-hajtnabervel-67395465.html
Դալմայի այգիների տարածքում կատարված պեղումների ժամանակ 18–րդ դարի խեցեղեն է հայտնաբերվել
Դալմայի այգիների տարածքում կատարված պեղումների ժամանակ 18–րդ դարի խեցեղեն է հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Առաջիկայում հնավայրում գտնված հնձանի վերականգնման աշխատանքներ կկատարվեն։ 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T19:53+0400
2023-10-17T19:53+0400
2023-10-17T19:53+0400
պեղումներ
դալմայի այգիներ
խեցեգործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/11/67394870_0:262:1600:1162_1920x0_80_0_0_a52480fcbc552f99f1842db79074f98c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Դալմայի այգիներ» կոչվող հնավայրի՝ 19-րդ դ. առաջին քառորդում կառուցված հնձաններից մեկում կատարված պեղումների շնորհիվ ներսում բացվել են կրասվաղ հատակը, գինին պահելու հորը, տաքարը, առվակոսը և, հավանական է, նաև առագաստը: Տեղեկությունը հայտնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ–ը։Նշենք, որ պեղումներն իրականացվել են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հնագետ Արման Նալբանդյանի հետ` մասնավորի հետ համագործակցությամբ։«Կառույցն ամբողջությամբ ծածկված է եղել փլատակներով և աղբով: Աշխատանքների ընթացքում ոչ միայն մաքրվել է հնձանն ու հեռացվել են հարյուրավոր թափված քարեր, այլև պեղվել է անխաթար մնացած մշակութային շերտը»,– ասված է հաղորդագրությունում։Աշխատանքների ընթացքում գտնվել են 18-20-րդ դդ. խեցեղենի բազմաթիվ բեկորներ, այդ թվում՝ ջնարակված, մետաղական տարբեր առարկաներ:Առաջիկայում նախատեսվում են հնձանի վերականգնման աշխատանքներ։
դալմայի այգիներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/11/67394870_0:0:1600:1200_1920x0_80_0_0_5a682826941fd6ba4117c6c1bbf8ad75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պեղումներ, դալմայի այգիներ, խեցեգործություն
պեղումներ, դալմայի այգիներ, խեցեգործություն
Դալմայի այգիների տարածքում կատարված պեղումների ժամանակ 18–րդ դարի խեցեղեն է հայտնաբերվել
Առաջիկայում հնավայրում գտնված հնձանի վերականգնման աշխատանքներ կկատարվեն։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Դալմայի այգիներ» կոչվող հնավայրի՝ 19-րդ դ. առաջին քառորդում կառուցված հնձաններից մեկում կատարված պեղումների շնորհիվ ներսում բացվել են կրասվաղ հատակը, գինին պահելու հորը, տաքարը, առվակոսը և, հավանական է, նաև առագաստը: Տեղեկությունը
հայտնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Նշենք, որ պեղումներն իրականացվել են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հնագետ Արման Նալբանդյանի հետ` մասնավորի հետ համագործակցությամբ։
«Կառույցն ամբողջությամբ ծածկված է եղել փլատակներով և աղբով: Աշխատանքների ընթացքում ոչ միայն մաքրվել է հնձանն ու հեռացվել են հարյուրավոր թափված քարեր, այլև պեղվել է անխաթար մնացած մշակութային շերտը»,– ասված է հաղորդագրությունում։
Աշխատանքների ընթացքում գտնվել են 18-20-րդ դդ. խեցեղենի բազմաթիվ բեկորներ, այդ թվում՝ ջնարակված, մետաղական տարբեր առարկաներ:
Առաջիկայում նախատեսվում են հնձանի վերականգնման աշխատանքներ։