00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիրտուոզ ջութակահար և հետաքրքիր պատմություններ. Արա Մալիկյանի խելահեղ համերգը Երևանում

© Aram NersesyanԱրա Մալիկյանի համերգը Երևանում
Արա Մալիկյանի համերգը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
Արա Մալիկյանի համերգը Երևանում
Բաժանորդագրվել
Մալիկյանի երաժշտությունը քնքշանք է, կիրք ու ցասում, ժանրերի սիմբիոզ ու զգացմունքների խառնուրդ։ Մալիկյանին դիտելն ու լսելը լիակատար հաճույք է։ Բայց, ինչպես պարզվեց, ջութակ նվագելը միակ բանը չէ, որ շատ լավ է կարողանում անել այս մարդը:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հազիվ թե որևէ մեկին կարելի է զարմացնել իսպանահայ ջութակահար Արա Մալիկյանի երաժշտական տաղանդի և պրոֆեսիոնալիզմի մասին պատմությամբ։ Հենց դրա համար էլ նա աշխարհահռչակ երաժիշտ է և շատ վաղուց վիրտուոզի համբավ ունի։
Փորձառու հանդիսատեսին չի զարմացնի նաև նրա էպատաժային տեսքը, խելահեղ էներգետիկան և էքսպրեսիան. դա ակնհայտ է յուրաքանչյուրի համար, ով գոնե մեկ անգամ տեսել է նրան բեմում կամ էկրանին։ Իսկ այ իրական բացահայտում կարող է դառնալ այն, որ նա նաև հոյակապ պատմող է, եթե շատ խոսակցական ասենք` «թույն ստենդափեր»։
Համենայնդեպս, Մալիկյանն իր տաղանդի հենց այս կողմը բացահայտեց իր երևանյան համերգի ժամանակ` զվարճալի պատմություններ պատմելով իր հայ ընտանիքի, ստեղծագործական ուղու և պարզապես ամեն տեսակ անհարմար իրավիճակների մասին: Այս ամենին առանձնահատուկ հմայք էր հաղորդում երաժիշտի արևմտահայերեն խոսքը, որը պարբերաբար համեմվում էր իսպաներեն և անգլերեն բառերով:
© Aram NersesyanԱրա Մալիկյանը Երևանում
Концерт Ара Маликяна в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
Արա Մալիկյանը Երևանում
Բեմում նրան ուղեկցում էր հավատարիմ թիմը, որի հետ Մալիկյանն աշխատում է արդեն 30 տարի։ Իսկ այս բարեկամության պատմությունը սկսվել է Կուբայում: Այն ժամանակ շատ երիտասարդ երաժիշտներ պետք է ելույթ ունենային մասնավոր երեկույթի ժամանակ, որտեղ պետք է քիչ հայտնի ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործություններ ներկայացնեին։ Ջութակահարը պատմում է, որ երաժշտությունն այնքան վատն էր, որ թիմը, ինքնաբուխ և առանց պայմանավորվելու, սկսեց տեղում իմպրովիզացիա անել` արժանանալով բոլոր ներկաների հիացական արձագանքներին։ Միայն մեկ, բայց էական բացառությամբ… Ստեղծագործությունների հեղինակը շատ էր նեղվել, ինչը, ի դեպ, կարելի է հասկանալ։
«Կոմպոզիտորը սկսեց գոռալ. «Հիմարնե՜ր, ապուշնե՜ր, տխմարնե՜ր»։ Մենք էլ ձայնակցեցինք նրան, իսկական շոու սարքեցինք։ Ես ամբողջ դահլիճին ստիպեցի վանկարկել. «Հիմարնե՜ր, ապուշնե՜ր, տխմարնե՜ր»` ձևացնելով, թե հենց այդպես էլ մտածված է։ Հետո մենք ուղղակի փախանք դահլիճից։ Այդպես էլ մինչև հիմա շրջագայում ենք»:
Բոլորովին վերջերս Մալիկյանն իր արվեստում կրկին հայկական թեմատիկայի է անդրադարձել։ Նոր ստեղծագործությունը կոչվում է «Երևանյան էտյուդներ»։ Այն Երևանի հանդիսատեսի համար կատարելիս՝ Մալիկյանը խնդրում էր դահլիճին ևս բղավել՝ հիմարնե՜ր, տխմարնե՜ր, բայց դահլիճը չէր ենթարկվում, քանի որ առանց այն էլ հիացունքի մեջ էր։
© Aram NersesyanԱրա Մալիկյանի համերգը Երևանում
Концерт Ара Маликяна в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
Արա Մալիկյանի համերգը Երևանում
Մաեստրոյի հաջորդ պատմությունը «այլմոլորակայինների գրասենյակի մասին էր»․հենց այսպես էին 80-90-ականներին Լոնդոնում անվանում օտարերկրացիներին սպասարկող գրասենյակները։ Մալիկյանը խոստովանեց, որ զայրացել էր նման անվանումից և որոշել էր պատմել այդ մասին իր համերգների ժամանակ։ Բացի այդ նա երաժշտություն է գրել, որը տոգորված է իր հույզերով՝ զայրույթ, տխրություն, ցասում, տեղ-տեղ՝ խելահեղություն։ Համարի ժամանակ նա հանկարծ իջեցրեց ջութակն ու 1,5-2 րոպե պտտվեց դրա առանցքի շուրջ, այնուհետև անմիջապես բարձրացրեց գործիքն ու սկսեց նվագել։ Հանկարծ ջութակահարն ընկավ բեմի վրա և շարունակեց նվագել պառկած, դահլիճն էլ սկսեց անդադար ծափահարել։
«Խելագար է։ Նրանք բոլորն են ցնորված։ Որքան հրաշալի է այս ամենը․սրա մասին ֆիլմեր պետք է նկարել», - բացականչեց մեր հետևում նստած հայ ռեժիսորը։
Լույսը մարեց։ Թվում էր, թե տեխնիկական խափանում է։ Բայց ոչ, լսվում է ջութակի ծորուն ձայնն ու Ֆրեդերիկ Շոպենի թովիչ «Նախերգանք մի մինոր №4»-ը։ Մալիկյանը ծնկի եկավ և սկսեց նվագել անհավանական նուրբ երաժշտություն։ Դահլիճը սառեց։ Բայց արդեն երկու րոպեից Մալիկյանը թռչկոտեց ամբողջ բեմով, ցատկեց և պարեց` միաժամանակ նվագելով իր հայտնի «Ռոբոտ-ութոտնուկը», որը գրել է որդու խնդրանքով։
Ի դեպ, նման խնդրանքներ հաճախ է ստացել։ Եվ նա կրկին ստենդափ ժանրում պատմում է պատմություններ իր կյանքի մասին։ Մի անգամ նա երաժշտություն էր նվիրել մորը, ինչից հետո կրտսեր քույրը՝ Նանիկը զայրացած պահանջել էր, որ իր համար էլ որևէ բան հորինի։ Ապա սկսել էր բողոքել ավագ քույրը՝ Տալինը։
«Ես գրեցի մի գործ բոլորի համար, և նրանք մեկ տարի չէին խոսում ինձ հետ։ Հաշտվեցին, երբ ես խոստացա, որ այլևս երբեք և ոչ մեկ դա չի լսի։ Հիմա ես ձեզ համար կնվագեմ, միայն թե սոցցանցերում չտեղադրեք, նրանք հետևում են», - խնդրեց երաժիշտը դահլիճի ծիծաղի ներքո։
Մինչ նա նվագում էր, իմ կողքին նստած լիբանանցի տղամարդը կնոջը շշնջաց․ «Քույրերիս մասին է, մեկը՝ ուրախ և ակտիվ է, մյուսը՝ նուրբ ու չխոսկան»։ Իսկ ինձ թվաց, որ ճանաչում եմ Նանիկին ու Տալինին, և նույնիսկ պատկերացրի, ինչ տեսք ունեն նրանք։ Ու մինչ ես այդ մասին էի մտածում, Արան ասաց, որ ինքն Ցեղասպանությունից փրկվածների ընտանիքից է, որը հաստատվել էր Լիբանանում։ Հայրը՝ ջութակահար էր, և հենց նա է սեր սերմանել գործիքի հանդեպ, իսկ մայրը հայոց լեզվի ուսուցչուհի էր և հետևում էր, որ երեխաները հայերեն խոսեն։
«Եթե նա այստեղ լիներ, վիզս կկտրեր նման հայերենի համար։ Բայց կհպարտանար, որ իրականացրել եմ երազանքս և ելույթ եմ ունենում հայրենիքում», - ասաց երաժիշտը։
Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին երաժիշտը երկար մտածում էր` չեղարկել երևանյան համերգը, թե ոչ։ Բայց որոշեց նվագել և հայ հանդիսատեսին նվիրել ներկայացում, որը որոշ ժամանակով մոռացության կտա իրականությունը։ Համերգից ստացված ողջ հասույթը ջութակահարն ու իր խումբը որոշել են ուղղել ԼՂ-ից բռնի տեղահանված 5 ընտանիքի։
© Aram Nersesyan

Արա Մալիկյանի համերգը Երևանում

Արա Մալիկյանի համերգը Երևանում - Sputnik Արմենիա
1/7

Արա Մալիկյանի համերգը Երևանում

© Aram Nersesyan

Արա Մալիկյանի համերգը Երևանում

Արա Մալիկյանի համերգը Երևանում - Sputnik Արմենիա
2/7

Արա Մալիկյանի համերգը Երևանում

© Aram Nersesyan

Արա Մալիկյանի համերգը Երևանում

Արա Մալիկյանի համերգը Երևանում - Sputnik Արմենիա
3/7

Արա Մալիկյանի համերգը Երևանում

© Aram Nersesyan

Արա Մալիկյանի համերգը Երևանում

Արա Մալիկյանի համերգը Երևանում - Sputnik Արմենիա
4/7

Արա Մալիկյանի համերգը Երևանում

© Aram Nersesyan

Արա Մալիկյանի համերգը Երևանում

Արա Մալիկյանի համերգը Երևանում - Sputnik Արմենիա
5/7

Արա Մալիկյանի համերգը Երևանում

© Aram Nersesyan

Արա Մալիկյանի համերգը Երևանում

Արա Մալիկյանի համերգը Երևանում - Sputnik Արմենիա
6/7

Արա Մալիկյանի համերգը Երևանում

© Aram Nersesyan

Արա Մալիկյանի համերգը Երևանում

Արա Մալիկյանի համերգը Երևանում - Sputnik Արմենիա
7/7

Արա Մալիկյանի համերգը Երևանում

1/7

Արա Մալիկյանի համերգը Երևանում

2/7

Արա Մալիկյանի համերգը Երևանում

3/7

Արա Մալիկյանի համերգը Երևանում

4/7

Արա Մալիկյանի համերգը Երևանում

5/7

Արա Մալիկյանի համերգը Երևանում

6/7

Արա Մալիկյանի համերգը Երևանում

7/7

Արա Մալիկյանի համերգը Երևանում

Դահլիճը երկար հոտնկայս ծափահարում էր, իսկ Մալիկյանը խոստացավ վերադառնալ սիրված երաժշտությամբ և նոր պատմություններով։
Լրահոս
0