https://arm.sputniknews.ru/20231016/petq-e-zgushananq-mrcakci-juraqanchjur-futbvolistic-petrakvovy-vaghva-khaghi-masin-67345001.html
Պետք է զգուշանանք մրցակցի յուրաքանչյուր ֆուտբոլիստից. Պետրակովը` վաղվա խաղի մասին
Պետք է զգուշանանք մրցակցի յուրաքանչյուր ֆուտբոլիստից. Պետրակովը` վաղվա խաղի մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի միջև վաղը կկայանա առաջին ընկերական հանդիպումը։ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների... 16.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-16T19:04+0400
2023-10-16T19:04+0400
2023-10-16T19:08+0400
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
հայաստանի ազգային հավաքական
հյուսիսային մակեդոնիա
ալեքսանդր պետրակով
նաիր տիկնիզյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0a/65588483_0:85:1600:985_1920x0_80_0_0_07276d7ead9a0438ee14063c6a2be603.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան խաղի նախօրեին մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ու հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը վստահեցրին, որ վաղը լավ ֆուտբոլ են ցուցադրելու։Ընկերական ու պաշտոնական խաղերը համեմատելիս` հիմնականում տարբերությունը լինում է հոգեբանության ու մոտիվացիայի մեջ։ Բայց այսօր կայացած ասուլիսում, և՛ մարզիչը, և՛ ֆուտբոլիստը հերքեցին այս գործոնը։Իսկ պաշտպան Նաիր Տիկնիզյանն ավելի ընդգծեց առաջիկա խաղում մեր ֆուտբոլիստների մոտիվացիայի գործոնը․ «Ես կարծում եմ, որ մեր հավաքականի համար ընկերական կամ ստուգողական բնույթի խաղեր չկան։ Յուրաքանչյուր խաղի մենք դուրս ենք գալիս մեր ազգին ու պետությանն ուրախացնելու համար։ Այնպես, որ ստացվում է, որ վաղը պաշտոնական հերթական խաղ է լինելու, և մենք կանենք ամեն ինչ հաղթանակի հասնելու ու մեր ժողովրդին ուրախացնելու համար։Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղը Ստրումիցա քաղաքում, ընկերական հանդիպում է անցկացնելու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։Հաջորդ խաղը Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 18-ին։ Այդ օրը մեր ընտրանին Եվրո-2024-ի որակավորման փուլի նախավերջին խաղում Երևանում հյուրընկալելու է Ուելսի հավաքականին։Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում
հյուսիսային մակեդոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0a/65588483_89:0:1513:1068_1920x0_80_0_0_ee165e85305dfda9a4bb6ab1c0630cf8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հայաստանի ազգային հավաքական, հյուսիսային մակեդոնիա, ալեքսանդր պետրակով, նաիր տիկնիզյան
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հայաստանի ազգային հավաքական, հյուսիսային մակեդոնիա, ալեքսանդր պետրակով, նաիր տիկնիզյան
Պետք է զգուշանանք մրցակցի յուրաքանչյուր ֆուտբոլիստից. Պետրակովը` վաղվա խաղի մասին
19:04 16.10.2023 (Թարմացված է: 19:08 16.10.2023) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի միջև վաղը կկայանա առաջին ընկերական հանդիպումը։ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում 5 հաղթանակ ունի Հյուսիսային Մակեդոնիան, 4 անգամ էլ հաղթել է Հայաստանի հավաքականը։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան խաղի նախօրեին մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ու հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը վստահեցրին, որ վաղը լավ ֆուտբոլ են ցուցադրելու։
Ընկերական ու պաշտոնական խաղերը համեմատելիս` հիմնականում տարբերությունը լինում է հոգեբանության ու մոտիվացիայի մեջ։ Բայց այսօր կայացած ասուլիսում, և՛ մարզիչը, և՛ ֆուտբոլիստը հերքեցին այս գործոնը։
«Լատվիայից կրած պարտությունից հետո ես ու ֆուտբոլիստները զրուցեցինք ու հասկացանք իրար։ Սպասում եմ, որ վաղը մեր թիմը կխաղա նվիրված ու լավ խաղ կցուցադրի։ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն անընդհատ առաջընթաց է գրանցում, և մենք պետք է զգուշանանք մրցակցի յուրաքանչյուր ֆուտբոլիստից։ Ընկերական խաղը ոչ մի կերպ չի նշանակում, որ պայքար չի լինելու»,- ասեց Պետրակովը։
Իսկ պաշտպան Նաիր Տիկնիզյանն ավելի ընդգծեց առաջիկա խաղում մեր ֆուտբոլիստների մոտիվացիայի գործոնը․ «Ես կարծում եմ, որ մեր հավաքականի համար ընկերական կամ ստուգողական բնույթի խաղեր չկան։ Յուրաքանչյուր խաղի մենք դուրս ենք գալիս մեր ազգին ու պետությանն ուրախացնելու համար։ Այնպես, որ ստացվում է, որ վաղը պաշտոնական հերթական խաղ է լինելու, և մենք կանենք ամեն ինչ հաղթանակի հասնելու ու մեր ժողովրդին ուրախացնելու համար։
Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղը Ստրումիցա քաղաքում, ընկերական հանդիպում է անցկացնելու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։
Հաջորդ խաղը Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 18-ին։ Այդ օրը մեր ընտրանին Եվրո-2024-ի որակավորման փուլի նախավերջին խաղում Երևանում հյուրընկալելու է Ուելսի հավաքականին։