00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր տնտեսությունը փլուզվում է». Եվրոպան կատաղած է ռուսական հաջողությունների պատճառով

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԳերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայեն - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
Բաժանորդագրվել
Ռուսաստանից արևմտյան բրենդների հեռանալը լավ ազդակ է հաղորդել ռուսական թեթեւ արդյունաբերությանը, նշվում է ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի

ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ Ռուսաստանն այս տարի G20-ի այն եզակի երկրներից մեկը կդառնա, որը դրական տնտեսական դինամիկա ունի: Եվրոպայում հուսահատության մեջ են ընկել․ «լոկոմոտիվները» հետընթաց են ապրում, հիմնական ցուցանիշները նվազել-հասել են նվազագույնի։ Ֆրանսիայում հայտարարել են տնտեսության փլուզման մասին, իսկ Գերմանիային անվանել են ԵՄ-ի «ամենաթույլ օղակը»։

Առավելագույն աճ

S&P Global-ի տվյալներով ՝ PMI արտադրական հատվածում գործարար ակտիվության ցուցանիշն աճել է՝ հասնելով 54,5-ի: Օգոստոսին եղել է 52,7: Եթե 50-ից բարձր է՝ արդյունաբերությունն ուժեղանում է, եթե ցածր՝ թուլանում: Ռուսաստանում յոթերորդ ամիսն անընդմեջ աճ է գրանցվում։
Վերլուծաբանները նշում են, որ դա մեծապես պայմանավորված է ներքին պահանջարկով։ Իրական հատվածում զբաղվածությունն աճում է 23 տարվա ընթացքում ամենաարագ տեմպերով։ S&P Global-ը արձանագրել է նաև օպերացիոն պայմանների կտրուկ բարելավում։
Այդպիսի դինամիկան արտաքին սահմանափակումներին վստահորեն հարմարվելու հետևանք է, գործընթացն ավելի արագ է ընթանում, քան ենթադրվում էր։ Ընդլայնվում են վերամշակող արտադրությունը, շինարարությունը, մեծածախ և մանրածախ առևտուրը:

Առավելագույն բեռնվածություն

«Ռոսստատի» տվյալներով՝ օգոստոսին արտադրանքի թողարկումը տարեկան կտրվածքով ավելացել է 5,4 տոկոսով։ Ապրիլ-մայիս ամիսներից արդյունաբերությունը պահպանվում է 2020 թվականի ցուցանիշների 110 տոկոսի մակարդակում։
Ռուսաստանի Բանկը հայտնում է. երկրորդ եռամսյակում արտադրական կարողությունների ծանրաբեռնվածությունը հասել է 81 տոկոսի, ինչը պատմական առավելագույնն է: Նախորդ ռեկորդը գրանցվել էր առաջին եռամսյակում՝ 80,3 տոկոս։ Լավագույն ցուցանիշներն ունեն արդյունահանող ձեռնարկությունները (82,6), մշակող ձեռնարկությունները (75,6) և շինարարությունը (77,7):
Գործարանները թափ են հավաքում և արդիականացնում են արտադրությունը ներքին պահանջարկի վերակողմնորոշման, ներմուծման փոխարինման ծրագրերի ակտիվացման պայմաններում, պարզաբանել են կենտրոնական բանկից։ Համապատասխանաբար, ուժեղացել է ներդրումային ակտիվությունը։
Ռեկորդ է գրանցվել նաև Եգոր Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտում (IEP): Երկու եռամսյակների արդյունքներով միջին բեռնվածությունը 76,7 տոկոս է (անցյալ տարի 76,5 տոկոս էր): Առաջատար են թղթի և թղթե արտադրանքի արտադրությունը՝ 83,6, տեքստիլի և հագուստի արտադրությունը՝ 81,5 տոկոսով:
Ներմուծումն ակտիվորեն փոխարինվում է տեղական ընկերությունների կողմից։
Առաջին կիսամյակում համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական արտադրանքի արտադրությունն աճել է 71,6 տոկոսով, ավտոտրանսպորտային միջոցների, կցորդիչների և կիսակցորդիչների արտադրությունը՝ 51,7, պատրաստի մետաղական արտադրանքինը՝ 45,8, կահույքինը՝ 34,3, էլեկտրական սարքավորումներինը՝ 32,1, հագուստինը՝ 44 տոկոսով։
Արևմտյան բրենդների հեռանալը լավ խթան է դարձել թեթև արդյունաբերության համար։ Ցուցանիշները բարելավել են լվացող միջոցների և կոսմետիկայի, հագուստի, կենդանիների կերերի արտադրողները։
ԵՄ-ն պատժամիջոցներ է նախապատրաստում ռուսական ալմաստների դեմ
Զարգանում են լոգիստիկան ու բեռնափոխադրումները։ Երբ նավթի օտարերկրյա թրեյդերները հրաժարվեցին տեղափոխել ռուսական նավթը՝ երկրորդական պատժամիջոցների մտավախությունների պատճառով, բեռնափոխադրող ընկերությունների պատվերները նկատելիորեն ավելացան։

Կտրուկ անկում

Եվրոպայում իրավիճակն այլ է։ Մեծ Բրիտանիայում PMI-ն սեպտեմբերին նվազել է մինչև 46,8 (օգոստոսին՝ 48,6): Դա երկուսուկես տարվա ընթացքում նվազագույնն է։ Թուլացել է ծառայությունների ոլորտը, նվազել է արտադրությունը։
Տնտեսական ակտիվությունը նվազում է, արձանագրել են S&P Global-ում։ Ռեցեսիան «ավելի ու ավելի հավանական է դառնում»: ՀՆԱ-ն վերջին եռամսյակում նվազել է 0,4 տոկոսով, և անկումը դեռ միայն թափ է հավաքում։
Գերմանիայում, ըստ Մյունխենի համալսարանի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի զեկույցի, ցուցանիշը նվազում է ապրիլից սկսած: Շինարարության ոլորտում նվազագույնն է 2009-ի հունվարից ի վեր։ Ընկերությունները խոստովանում են՝ գործնական իրավիճակը վատթարացել է: Տրամադրությունները չափազանց հոռետեսական են։
Գերմանիայի տնտեսությունը ռեցեսիայի մեջ է։ Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն 2022 թվականի չորրորդ եռամսյակի (երբ նույնպես մինուս 0,5 էր) համեմատ կրճատվել է 0,3 տոկոսով։
Ամենայն հավանականությամբ երրորդ եռամսյակում էլ ոչինչ չի փոխվի դեպի լավը, քանի որ արդյունաբերությունը չի աճում, իսկ մասնավոր սպառումը քիչ է ազդում, նշվում է Բունդեսբանկի սեպտեմբերյան տնտեսական զեկույցում:
Ինչպես նշում է բրիտանական The Telegraph -ը, Գերմանիան դարձել է ԵՄ-ի «ամենաթույլ օղակը»: Ամբողջ եվրագոտու ցուցանիշը 43,4 կետ է։ Անկման պատճառը էներգակիրների գների բարձրացումն է, գների անկումն ու ԵԿԲ-ի տոկոսադրույքները։
Ֆրանսիայում ընդհանրապես հայտարարել են «փլուզման» մասին՝ դրանում մեղադրելով եվրոպական իշխանություններին։ Ինչպես հիշեցրել է «Հայրենասերներ» կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն, դեռ բոլորովին վերջերս ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը «ռուսական տնտեսության փլուզում էր խոստանում», բայց դրա փոխարեն փլուզվեց ֆրանսիականը։
«Ռուսաստանում 2023-ին ՀՆԱ-ն կավելանա 1,5 տոկոսով, իսկ եվրագոտում՝ 0,8 տոկոսով»,-վրդովվել է քաղաքական գործիչը:

Աճը կարագանա

Սեպտեմբերին միջազգային ինստիտուտները կրկին ճշգրտել են Ռուսաստանի վերաբերյալ կանխատեսումները։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցը 2023-ին կանխատեսում է 0,8 տոկոս տնտեսական աճ, 2024-ին՝ 0,9 տոկոս: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) այս տարի արդեն երեք անգամ փոխել է գնահատականները. հունվարին ենթադրում էին 0,3 տոկոս աճ, հիմա՝ միանգամից մեկուկես, 2024-ին՝ 1.3 տոկոս:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2023 թվականին Ռուսաստանը G20-ի եզակի երկրներից մեկը կդառնա, որի տնտեսական զարգացումը կարագանա։ Այս մասին հայտնել են Առևտրի և զարգացման համաժողովում։
Գլխավոր միջազգային կազմակերպության վերլուծաբանները կանխատեսել են ՀՆԱ-ի 2,2 տոկոս աճ՝ ընթացիկ տարում և 2 տոկոս աճ՝ հաջորդ տարի:
Լրահոս
0