https://arm.sputniknews.ru/20231016/kiberhancagvortsnery-pvordzum-en-gvoghanal-arcakhic-brni-teghahanvatsneri-bankajin-tvjalnery-67352435.html
Կիբեռհանցագործները փորձում են գողանալ Արցախից բռնի տեղահանվածների բանկային տվյալները
Կիբեռհանցագործները փորձում են գողանալ Արցախից բռնի տեղահանվածների բանկային տվյալները
Sputnik Արմենիա
ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում զգոն լինել առցանց բանկային գործարքներից, մանրակրկիտ ուսումնասիրել դրանք։ 16.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-16T20:50+0400
2023-10-16T20:50+0400
2023-10-16T20:55+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
արցախցի
խարդախություն
սոցցանցեր
քարտ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108888539_11:0:1376:768_1920x0_80_0_0_bf49ed93273782d12ecb41cea6846b6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի–Sputnik. Կիբեռհանցագործների թիրախում են հայտնվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը` բարեգործական հիմնադրամների անվան ներքո գործի է դրվել քողարկված հանցավոր նոր մեխանիզմ։ Սա ենթադրում է ֆիշինգային կեղծ հղում, որտեղ լրացվում են բանկային քարտի բոլոր տվյալները, արդյունքում հանցագործները հասանելիություն են ստանում քաղաքացիների ֆինանսական միջոցներին։Ոստիկանությունը հորդորում է սոցիալական ցանցերում լինել առավել զգոն, խուսափել կեղծ բարեգործական հիմնադրամներից առաջարկվող ֆինանսական աջակցություններից, հատկապես երբ հիշյալ իբր աջակցությունը ենթադրում է նաև բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում։Հիշեցնենք` վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108888539_275:0:1299:768_1920x0_80_0_0_70c410c3f4f978c7283a2b331f638d4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), արցախցի, խարդախություն, սոցցանցեր, քարտ
ներքին գործերի նախարարություն (նգն), արցախցի, խարդախություն, սոցցանցեր, քարտ
Կիբեռհանցագործները փորձում են գողանալ Արցախից բռնի տեղահանվածների բանկային տվյալները
20:50 16.10.2023 (Թարմացված է: 20:55 16.10.2023) ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում զգոն լինել առցանց բանկային գործարքներից, մանրակրկիտ ուսումնասիրել դրանք։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի–Sputnik. Կիբեռհանցագործների թիրախում են հայտնվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Ինչպես
հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը` բարեգործական հիմնադրամների անվան ներքո գործի է դրվել քողարկված հանցավոր նոր մեխանիզմ։ Սա ենթադրում է ֆիշինգային կեղծ հղում, որտեղ լրացվում են բանկային քարտի բոլոր տվյալները, արդյունքում հանցագործները հասանելիություն են ստանում քաղաքացիների ֆինանսական միջոցներին։
«Նշված հանցավոր մեխանիզմը տարածված է սոցիալական ցանցերում և առավել հաճախ գովազդի տեսքով հանդիպում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ առաջարկվում է անցել գովազդում նշված հղումով և լրացնել բանկային քարտի տվյալները՝ ներառյալ բանկային քարտի հակառակ կողմում առկա ՍՎՎ կոդը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հորդորում է սոցիալական ցանցերում լինել առավել զգոն, խուսափել կեղծ բարեգործական հիմնադրամներից առաջարկվող ֆինանսական աջակցություններից, հատկապես երբ հիշյալ իբր աջակցությունը ենթադրում է նաև բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում։
Հիշեցնենք` վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։