https://arm.sputniknews.ru/20231016/khist-mtahvogich-e-adrbejani-zui-nerkajutjuny-hhum-manasjany-mijatvovichin-67339213.html
Խիստ մտահոգիչ է Ադրբեջանի ԶՈւ–ի ներկայությունը ՀՀ–ում. Մանասյանը` Միյատովիչին
Խիստ մտահոգիչ է Ադրբեջանի ԶՈւ–ի ներկայությունը ՀՀ–ում. Մանասյանը` Միյատովիչին
Sputnik Արմենիա
ՀՀ ՄԻՊ–ը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկվել է բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ 16.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-16T17:09+0400
2023-10-16T17:09+0400
2023-10-16T17:17+0400
հհ միպ
անահիտ մանասյան
բռնի տեղահանված
արցախցի
հայաստան
լեռնային ղարաբաղ
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67338612_0:0:1600:901_1920x0_80_0_0_d6422a6576f722e3e9709ad28f45fdff.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերվող խնդիրները։Ինչպես հայտնում են պաշտպանի գրասենյակից, դրանք վեր են հանվել անձամբ ՄԻՊ–ի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում։Պաշտպանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։Իր հերթին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին աշխատանքների արդյունքների համապարփակ ներկայացման համար և վերահաստատել պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67338612_98:0:1503:1054_1920x0_80_0_0_9a770370c57cb36e0690e374d28d10aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, անահիտ մանասյան, բռնի տեղահանված, արցախցի, հայաստան, լեռնային ղարաբաղ, սահման
հհ միպ, անահիտ մանասյան, բռնի տեղահանված, արցախցի, հայաստան, լեռնային ղարաբաղ, սահման
Խիստ մտահոգիչ է Ադրբեջանի ԶՈւ–ի ներկայությունը ՀՀ–ում. Մանասյանը` Միյատովիչին
17:09 16.10.2023 (Թարմացված է: 17:17 16.10.2023) ՀՀ ՄԻՊ–ը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկվել է բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերվող խնդիրները։
Ինչպես
հայտնում են պաշտպանի գրասենյակից, դրանք վեր են հանվել անձամբ ՄԻՊ–ի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում։
«Բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր»,–ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։
Իր հերթին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին աշխատանքների արդյունքների համապարփակ ներկայացման համար և վերահաստատել պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։