https://arm.sputniknews.ru/20231016/israjelic-190-mard-e-teghapvokhvum-hajastan-67329475.html
Իսրայելից 190 մարդ է տեղափոխվում Հայաստան
Իսրայելից 190 մարդ է տեղափոխվում Հայաստան
Sputnik Արմենիա
Հայաստան տեղափոխվողների թվում ավելի քան 70 երեխա կա։ 16.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-16T15:32+0400
2023-10-16T15:32+0400
2023-10-16T15:37+0400
հայաստան
իսրայել
թել ավիվ
թռիչք
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67316816_0:97:1024:673_1920x0_80_0_0_af5a8738f26a16c0d9e3a053210f4c7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Թել Ավիվ-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվում 190 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։Բադալյանի խոսքով` Հայաստան տեղափոխվողների թվում ավելի քան 70 երեխա կա։Ավելի վաղ հայտնել էինք, որ Թել Ավիվից քաղաքացիներին տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռ է մեկնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Հարձակումից հետո մի քանի օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ վերցրին Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսեցին ավիահարվածներ հասցնել Գազայի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ քաղաքացիական: Իսրայելը նաև հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրականության, դեղորայքի, վառելիքի մատակարարումը:Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 150 իսրայելցու։Իսրայելի կողմից Գազայի հարավի համար հումանիտար հրադադար է սպասվումՊաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և ռազմական բախումների աղբյուր է հանդիսանում տարածաշրջանում։ ՄԱԿ-ի որոշմամբ` ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ 1947-ին որոշվեց ստեղծել երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին, բայց ստեղծվեց միայն իսրայելական պետությունը: Իսրայելը, համաձայնություն հռչակելով երկու պետությունների սկզբունքի հետ, վերջնականապես չազատեց պաղեստինյան տարածքները։
իսրայել
թել ավիվ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67316816_0:0:1024:768_1920x0_80_0_0_d07cb9d2988a6b092e25423aaef429d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իսրայել, թել ավիվ, թռիչք, չվերթ
հայաստան, իսրայել, թել ավիվ, թռիչք, չվերթ
Իսրայելից 190 մարդ է տեղափոխվում Հայաստան
15:32 16.10.2023 (Թարմացված է: 15:37 16.10.2023) Հայաստան տեղափոխվողների թվում ավելի քան 70 երեխա կա։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Թել Ավիվ-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվում 190 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Անի Բադալյանը։
«Մեկնարկել է Թել Ավիվ - Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ՀՀ 190 քաղաքացի և ազգությամբ հայ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Բադալյանի խոսքով` Հայաստան տեղափոխվողների թվում ավելի քան 70 երեխա կա։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Թել Ավիվից քաղաքացիներին տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռ է մեկնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Հարձակումից հետո մի քանի օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ վերցրին Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսեցին ավիահարվածներ հասցնել Գազայի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ քաղաքացիական: Իսրայելը նաև հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրականության, դեղորայքի, վառելիքի մատակարարումը:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 150 իսրայելցու։
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և ռազմական բախումների աղբյուր է հանդիսանում տարածաշրջանում։ ՄԱԿ-ի որոշմամբ` ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ 1947-ին որոշվեց ստեղծել երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին, բայց ստեղծվեց միայն իսրայելական պետությունը: Իսրայելը, համաձայնություն հռչակելով երկու պետությունների սկզբունքի հետ, վերջնականապես չազատեց պաղեստինյան տարածքները։