00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ինտերնետ շահումով խաղերը վերահսկելու համար նախատեսում են ներդնել օպերատորի գաղափարը

© Unsplash / Josh AppelՊոկեր
Պոկեր - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
Պոկեր
Բաժանորդագրվել
Ըստ վիճակագրական տվյալների` ՀՀ–ում 2020 թվականին միայն խաղադրույքների մասով եղել է 2 տրլ դրամ շահույթ, 2021 թ.–ին` 3.9 տրլ, 2022 թ.–ին` 5.8 տրլ։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Շահումով խաղերի խաղադրույքների ծավալի մեջ կա վիճակագրական խնդիր, որը բացառելու համար ՀՀ–ում կներդրվի օպերատորի գաղափարը։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
Ըստ նրա` խաղադրույքների մեջ կրկնակի հաշվարկների խնդիր կա, ավելին` խաղացողի ստացած բոնուսները ևս հաշվվում են որպես խաղադրույք։
ՀՀ կառավարությունը կտրուկ չի արգելում շահումով խաղերը, որ սև շուկա չձևավորվի. փոխնախարար
«Ոլորտի ամբողջական թափանցիկությունը խնդիր է, իսկ ծրագրային աուդիտը բավականին թանկ է, սակայն դրա փոխարեն այլ լուծում մենք ունենք։ ՊԵԿ–ի և ֆիննախի հետ համատեղ օպերատորի գաղափարն ենք առաջարկում։ Ցանկացած ինտերնետ շահումով խաղ լինելու է օպերատորի սերվերի վրա, ու պետությունն այդպիսով տեսնելու է խաղադրույք անելու փաստը։ Դրանից հետո հույս ունենք, որ վիճակագրական խնդիր այլևս չի առաջանա»,– նշեց փոխնախարարը։
Հանձնաժողովի նիստում քննարկվեց ու դրական եզրակացություն ստացավ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի լրացված և փոփոխված տարբերակը 2–րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Ավագ Ավետիսյանի խոսքով` ՀՀ ՊԵԿ–ը եռամսյակը կամ կիսամյակը մեկ ստուգումներ անում է, սակայն առցանց անընդհատ ստուգումն ուղղակի անհնարին է։
Փոխնախարարը ներկայացրեց վիճակագրական տվյալներ ևս, ըստ որոնց` երեք տարվա կտրվածքով երևում է շահումով խաղերի գրեթե կրկնակի, եռակի աճը։
«2020 թ. միայն խաղադրույքների մասով այդ թիվը կազմել է 2 տրլ դրամ, 2021 թ.` 3.9 տրլ, 2022 թ.` 5.8 տրլ։ 2023 թ. տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայն ակնկալում ենք, որ մեր կողմից օրենսդրական կոնկրետ սահմանափակումների շնորհիվ արդեն իսկ ունենք ցուցանիշի նվազում»,– ասաց Ավանեսյանը։
Ըստ նրա` այս ոլորտի համաշխարհային աճը շատ ավելի ցածր է եղել, քան ՀՀ–ում արձանագրված ցուցանիշը։ Հենց այդ պատճառով էլ, նրա խոսքով, ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակեց շահումով խաղերի ոլորտը կարգավորող և սահմանափակումներ առաջարկող նոր մեխանիզմներ։
Ի դեպ, օրենսդրական այս փաթեթն ուժի մեջ կմտնի 2024 թ. ապրիլի 1–ից։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ–ն հուլիսին առաջին ընթերցմամբ ընդունել էր «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր ոչ միայն անկանխիկ դարձնել շահումով խաղերի մասնակցությունը, այլև նույնականացնել խաղացողի բանկային քարտն ու խաղային հաշվեկշիռը։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում նոր լրացում կատարվեց, ըստ որի` խաղեր կազմակերպողը խաղացողի բանկային հաշիվը կարող է ստուգել` հարցում անելով համապատասխան բանկին։ Բացի այդ, սահմանվեց, որ շահումով խաղերի կարգավորումները չեն տարածվում ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց և օտարերկրյա հաշիվների վրա։
«Պոկերի» խաղեր կազմակերպելով` քաղաքացին 1 ամսում պետությանը 11 մլրդ դրամի վնաս է հասցրել
Լրահոս
0