https://arm.sputniknews.ru/20231016/haj-artistnery-svochium-masnakcum-en-juri-grigvorvovichi-ashkharhi-eritasard-balet-mrcujtin-67356636.html
Հայ արտիստները Սոչիում մասնակցում են Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» մրցույթին
Հայ արտիստները Սոչիում մասնակցում են Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» մրցույթին
Sputnik Արմենիա
«Աշխարհի երիտասարդ բալետ– 2023» մրցույթն այս տարի նվիրված է Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիայի 250-ամյակին: 16.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-16T23:47+0400
2023-10-16T23:47+0400
2023-10-16T23:47+0400
բալետ
բալետմեյստեր
մոսկվա
ռուսաստան
հայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0a/49552083_0:150:1600:1050_1920x0_80_0_0_0106e913230964d5255532d93b646545.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի–Sputnik. Սոչիի Ձմեռային թատրոնի բեմում իններորդ անգամ հանդիսավորությամբ բացվել է խորհրդային և ռուս պարուսույց Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» միջազգային մրցույթը, որին մասնակցում են 7 երկրների արտիստներ, այդ թվում` Հայաստանից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Բացումը տեղի է ունեցել Յուրի Գրիգորովիչի Կրասնոդարի բալետի թատրոնի բեմադրությամբ, որը ստեղծվել է «Ռոմեո և Ջուլիետ» վեպի հիման վրա։ Առաջին օրը հանդիսավոր համերգ է, իսկ հոկտեմբերի 17-22-ը հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ձմեռային թատրոնում իրենց համարներով հանդես եկող մասնակիցների աշխատանքները:Նշենք, որ «Աշխարհի երիտասարդ բալետ– 2023» մրցույթն այս տարի նվիրված է Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիայի 250-ամյակին: Առաջին անգամ մրցույթն անցկացվել է 2006 թվականին, որի ծրագիրն ու ձևաչափը մշակել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը։ Մրցույթի գլխավոր նպատակն է գտնել երիտասարդ տաղանդներ և պահպանել ժողովրդական-բեմական պարի ավանդույթները։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0a/49552083_0:0:1600:1200_1920x0_80_0_0_ac8a81d0fdf934450527c1eb602a8f8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բալետ, բալետմեյստեր, մոսկվա, ռուսաստան, հայ
բալետ, բալետմեյստեր, մոսկվա, ռուսաստան, հայ
Հայ արտիստները Սոչիում մասնակցում են Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» մրցույթին
«Աշխարհի երիտասարդ բալետ– 2023» մրցույթն այս տարի նվիրված է Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիայի 250-ամյակին:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի–Sputnik. Սոչիի Ձմեռային թատրոնի բեմում իններորդ անգամ հանդիսավորությամբ բացվել է խորհրդային և ռուս պարուսույց Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» միջազգային մրցույթը, որին մասնակցում են 7 երկրների արտիստներ, այդ թվում` Հայաստանից։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
Բացումը տեղի է ունեցել Յուրի Գրիգորովիչի Կրասնոդարի բալետի թատրոնի բեմադրությամբ, որը ստեղծվել է «Ռոմեո և Ջուլիետ» վեպի հիման վրա։ Առաջին օրը հանդիսավոր համերգ է, իսկ հոկտեմբերի 17-22-ը հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ձմեռային թատրոնում իրենց համարներով հանդես եկող մասնակիցների աշխատանքները:
Բալետային մրցույթների միջազգային ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Ուսանովի խոսքով՝ մրցույթին դիմել են 75 երկրների մասնակիցներ, սակայն ստիպված են եղել ընտրել միայն 50-ին։ Սոչիի ձմեռային բեմում բալետը կցուցադրեն Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի արտիստները:
Նշենք, որ «Աշխարհի երիտասարդ բալետ– 2023» մրցույթն այս տարի նվիրված է Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիայի 250-ամյակին: Առաջին անգամ մրցույթն անցկացվել է 2006 թվականին, որի ծրագիրն ու ձևաչափը մշակել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը։ Մրցույթի գլխավոր նպատակն է գտնել երիտասարդ տաղանդներ և պահպանել ժողովրդական-բեմական պարի ավանդույթները։