https://arm.sputniknews.ru/20231016/chinastany-rdin-arajarkel-e-nakhagtser-irakanacnel-mek-gvoti-mek-tshanaparhi-shrjanakum-67321838.html
Չինաստանը ՌԴ–ին առաջարկել է նախագծեր իրականացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»–ի շրջանակում
Չինաստանը ՌԴ–ին առաջարկել է նախագծեր իրականացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»–ի շրջանակում
Sputnik Արմենիա
Պեկինը գնահատում է այն աջակցությունը, որ ցուցաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 16.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-16T13:17+0400
2023-10-16T13:17+0400
2023-10-16T13:19+0400
ռուսաստան
չինաստան
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67317578_0:0:2930:1648_1920x0_80_0_0_b7e2ce585635434883fb2d00cbd2bdaa.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Չինաստանի իշխանությունը Ռուսաստանին առաջարկում է համատեղ նախագծեր իրականացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։«Մենք ողջունում ենք Ռուսաստանի հետագա մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նախագծերին», - ասել է Վան Ին։Նրա խոսքով՝ Պեկինը գնահատում է այն աջակցությունը, որն այս ուղղությամբ ցուցաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:ԵԱՏՄ-ն 24 մլրդ դոլար է ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շնորհիվ․ ՊուտինՉԺՀ ԱԳ նախարարը հստակեցրել է, որ Պեկինը պատրաստ է Մոսկվայի հետ ջանքերը միավորել համատեղ զարգացման համար: Վան Ին նշել է, որ այս նախաձեռնության շնորհիվ Չինաստանը մտադիր է ընդլայնել փոխըմբռնման վրա հիմնված միջազգային համագործակցությունը։«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովը տեղի կունենա Պեկինում հոկտեմբերի 17-18-ը: Պուտինը հաստատել է իր մասնակցությունը։ Այս միջոցառմանը մասնակցելու համար Պեկին են մեկնել ավելի քան 130 երկրի ներկայացուցիչներ:Վլադիմիր Պուտինը ծրագրում է Սի Ծինփինի հետ բանակցություններ անցկացնել Պեկինում
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67317578_74:0:2805:2048_1920x0_80_0_0_6ba517ebd6bab330d8c1669ccd2bc61e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, չինաստան, սերգեյ լավրով
ռուսաստան, չինաստան, սերգեյ լավրով
Չինաստանը ՌԴ–ին առաջարկել է նախագծեր իրականացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»–ի շրջանակում
13:17 16.10.2023 (Թարմացված է: 13:19 16.10.2023) Պեկինը գնահատում է այն աջակցությունը, որ ցուցաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Չինաստանի իշխանությունը Ռուսաստանին առաջարկում է համատեղ նախագծեր իրականացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՏԱՍՍ-ը։
«Մենք ողջունում ենք Ռուսաստանի հետագա մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նախագծերին», - ասել է Վան Ին։
Նրա խոսքով՝ Պեկինը գնահատում է այն աջակցությունը, որն այս ուղղությամբ ցուցաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՉԺՀ ԱԳ նախարարը հստակեցրել է, որ Պեկինը պատրաստ է Մոսկվայի հետ ջանքերը միավորել համատեղ զարգացման համար: Վան Ին նշել է, որ այս նախաձեռնության շնորհիվ Չինաստանը մտադիր է ընդլայնել փոխըմբռնման վրա հիմնված միջազգային համագործակցությունը։
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովը տեղի կունենա Պեկինում հոկտեմբերի 17-18-ը: Պուտինը հաստատել է իր մասնակցությունը։ Այս միջոցառմանը մասնակցելու համար Պեկին են մեկնել ավելի քան 130 երկրի ներկայացուցիչներ: