https://arm.sputniknews.ru/20231016/anklavneri-teman-entadrabar-delimitaciaji-gvortsyntaci-mas-e-kazmelu-hh-ag-pvokhnakharar-67353911.html
Անկլավների թեման, ենթադրաբար, դելիմիտացիայի գործընթացի մաս է կազմելու. ՀՀ ԱԳ փոխնախարար
Անկլավների թեման, ենթադրաբար, դելիմիտացիայի գործընթացի մաս է կազմելու. ՀՀ ԱԳ փոխնախարար
Sputnik Արմենիա
Կոստանյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին հայկական կողմն արդեն ամիսներ շարունակ է հայտարարում և զգուշացնում է բոլոր գործընկերներին: 16.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-16T21:20+0400
2023-10-16T21:20+0400
2023-10-16T21:26+0400
վահան կոստանյան
հայաստան
ադրբեջան
տարածաշրջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/12/65995338_0:51:1600:952_1920x0_80_0_0_5c3c4ec441f9613630788f87e7aa59b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի–Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին վերագրվող խոսքերի վերաբերյալ հայկական կողմն ամերիկացի գործընկերներից պարզաբանումներ արդեն ստացել է։ Այսօր օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։Նա շեշտեց` այս մասով ավելացնելու ոչինչ չունի, իսկ այն, որ Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում, հայկական կողմն արդեն ամիսներ շարունակ է հայտարարում և զգուշացնում բոլոր գործընկերներին:«Politico»–ն, վկայակոչելով իր անանուն աղբյուրներին, գրել էր, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Նշվել էր նաև, որ այդ ամենի հետ կապված Պետդեպարտամենտը կարող է վերանայել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու իր երկարաժամկետ մոտեցումը:«Հայկական կողմը բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար»,– ասաց Կոստանյանը` անդրադառնալով ռուսաստանյան հարթակներում հնարավոր հանդիպումներին։Հավելեց` Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել հարևանների հետ, հարթակն ամենևին առաջնայինը չէ, կարևոր է, որ մեր գործընկերները, որոնց ներկայությամբ տեղի են ունենում քննարկումները ադրբեջանական կողմի հետ, չփորձեն ի հաշիվ Հայաստանի շահերի իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղել:Կոստանյանը խոսեց նաև այն մասին, թե արդյոք հոկտեմբերի վերջին Բրյուսելում որևէ փաստաթղթի ստորագրում ակնկալվու՞մ է։«ՀՀ վարչապետը հայտարարել է այն ուղենիշերը, որոնք մենք տեսնում ենք որպես հարաբերությունների կարգավորման հիմք: Դրանք, ըստ էության, արձանագրվել են Գրանադայի քառակողմ հայտարարություններով»,– ասաց Կոստանյանը:Նրա խոսքով` հիմա ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը պետք է դիրքավորվի և հանրային կերպով արտահայտի իր դիրքորոշումն այն ուղենիշերի վերաբերյալ, որոնք Գրանադայի հայտարարությունում են նշված։Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա։Գրանադայում առանց Ալիևի կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը և Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/12/65995338_95:0:1519:1068_1920x0_80_0_0_e3e3f6f620b4cb67e199b684e2e5f7d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան կոստանյան, հայաստան, ադրբեջան, տարածաշրջան
վահան կոստանյան, հայաստան, ադրբեջան, տարածաշրջան
Անկլավների թեման, ենթադրաբար, դելիմիտացիայի գործընթացի մաս է կազմելու. ՀՀ ԱԳ փոխնախարար
21:20 16.10.2023 (Թարմացված է: 21:26 16.10.2023) Կոստանյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին հայկական կողմն արդեն ամիսներ շարունակ է հայտարարում և զգուշացնում է բոլոր գործընկերներին:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի–Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին վերագրվող խոսքերի վերաբերյալ հայկական կողմն ամերիկացի գործընկերներից
պարզաբանումներ արդեն ստացել է։ Այսօր օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նա շեշտեց` այս մասով ավելացնելու ոչինչ չունի, իսկ այն, որ Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում, հայկական կողմն արդեն ամիսներ շարունակ է հայտարարում և զգուշացնում բոլոր գործընկերներին:
«Politico»–ն, վկայակոչելով իր անանուն աղբյուրներին,
գրել էր, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Նշվել էր նաև, որ այդ ամենի հետ կապված Պետդեպարտամենտը կարող է վերանայել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու իր երկարաժամկետ մոտեցումը:
Կոստանյանն անդրադարձել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերին` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։ Միշելն առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Բրյուսելում։ Կոստանյանի խոսքով` հայկական կողմը պատրաստակամ է այդ հանդիպմանը մասնակցել։
«Հայկական կողմը բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար»,– ասաց Կոստանյանը` անդրադառնալով ռուսաստանյան հարթակներում հնարավոր հանդիպումներին։
Հավելեց` Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել հարևանների հետ, հարթակն ամենևին առաջնայինը չէ, կարևոր է, որ մեր գործընկերները, որոնց ներկայությամբ տեղի են ունենում քննարկումները ադրբեջանական կողմի հետ, չփորձեն ի հաշիվ Հայաստանի շահերի իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղել:
Կոստանյանը խոսեց նաև այն մասին, թե արդյոք հոկտեմբերի վերջին Բրյուսելում որևէ փաստաթղթի ստորագրում ակնկալվու՞մ է։
«ՀՀ վարչապետը հայտարարել է այն ուղենիշերը, որոնք մենք տեսնում ենք որպես հարաբերությունների կարգավորման հիմք: Դրանք, ըստ էության, արձանագրվել են Գրանադայի քառակողմ հայտարարություններով»,– ասաց Կոստանյանը:
Նրա խոսքով` հիմա ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը պետք է դիրքավորվի և հանրային կերպով արտահայտի իր դիրքորոշումն այն ուղենիշերի վերաբերյալ, որոնք Գրանադայի հայտարարությունում են նշված։
Արդյոք անկլավների թեման ևս Գրանադայի հայտարարության մաս է. այս առնչությամբ Կոստանյանն ասաց` անկլավների թեման, ենթադրաբար, դելիմիտացիայի գործընթացի մաս է լինելու, իսկ Գրանադայի հայտարարությունն ավելի խոշոր ուղենիշերի հարց է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը
հրաժարվել է մեկնել Իսպանիա։
Գրանադայում առանց Ալիևի կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը և Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։