00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրեր․ ժամը 14։00-ի թողարկումը

Լուրեր
Բաժանորդագրվել
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունների և ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Սամվել Բաբայանը հորդորել էր իրավապահներին քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։ Sputnik Արմենիային գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածով՝ պատերազմի ժամանակ հրամանատարի կամ պաշտոնատար անձի ծառայողական պարտականությունները չկատարելու և ամրությունը, մարտական տեխնիկան հակառակորդին թողնելու հոդվածներով։ Գործով մեղադրյալներ այս պահին չկան:
▪️ Թել Ավիվից Հայաստանի 220 քաղաքացի Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ Sputnik Արմենիային քաղավիացիայի կոմիտեն հայտնել է, որ չվերթն իրականացնելու է «Հայկական ավիաուղիներ»-ը։ Օդանավի վայրէջքը Երևանում սպասվում է ցերեկը 15:30-ին։
▪️ Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթի ուղևորների ցուցակը ձևավորվել է ըստ Իսրայելում Հայաստանի դեսպանատուն հասցեագրված հարցումների, երեխաների առկայության և ընտանիքներին չբաժանելու սկզբունքով։
▪️ Արտգործնախարարությունը հայտնույմ է, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
▪️ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Դունյա Միյատովիչը կլինի նաև Լեռնային Ղարաբաղում։
▪️ Փաստաբաններին չեն թողնում մտնել Քննչական Կոմիտե կամ ոստիկանության շենքեր․ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը։
▪️ ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքել է Politico-ի հրապարակումը, թե պետքարտուղար Էնթոնի Բլինկենն օրենսդիրների հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան։ «Արմենպրեսին» տված մեկնաբանության մեջ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածի հրապարակումը սխալ է և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինկենն ասել է օրենսդիրներին»։
▪️ Իսրայելից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ օդանավը մեկնել է Զվարթնոցից։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի սրբավայրերը։
▪️ Վարդան Օսկանյանը դարձյալ ուղերձ է հրապարակել «Ֆեյսբուքյան» հեռարձակմամբ։ Նա հորդորել է տեր կանգնել արցախահայության հայրենադարձության հարցին և թույլ չտալ որպեսզի Արցախի հարցը մոռացության մատնվի։
▪️ «ՌԴ նախագահը և արևմտյան առաջնորդները կարծում են, որ Հայաստանի վարչապետը ճակատագրական սխալ է թույլ տվել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,- ասել է Վարդան Օսկանյանը։
▪️ Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է։ Փաստաբանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարին Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննել է մի քրեական գործով, որի մանրամասներն ասել չի կարող։ Բալասանյանին հարցաքննել են որպես վկա։
▪️ Քարակերտ երկաթուղային հատվածի երթևեկությունը վերականգնվել է, - հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։ Դալարիկ-Քարակերտ հատվածով երթևեկությունը դադարեցվել էր հոկտեմբերի 12-ին, երբ բեռնատար գնացքը դուրս էր եկել ռելսերից։
▪️ «Երևանի մետրոպոլիտենը ոչ այնքան լավ տեխնիկական վիճակում է»,- քաղաքապետարանի գործակարգավարական նիստում մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատարն ասել է, որ կան նորոգման կարիք ունեցող վագոններ, բայց դրանց համար պահեսամասեր չկան։ Ֆինանսների նախարարությունը մերժել է դրանք գնելու հայտը՝ հիմնավորելով, որ գումարը նախատեսել են մյուս տարավա բյուջեում։ Ավինյանը խոստացել է հարցով զբաղվել անձամբ։
Sputnik Արմենիա, 106․0FM
Լրահոս
0