00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

50 տարի առաջ Իսրայելը հաղթեց, բայց վարչապետը հրաժարական տվեց. ինչպե՞ս կվարվի Նեթանյահուն

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Այն, ինչ կատարվեց 1973 թվականին, աղետ էր, մղձավանջ, որն ընդմիշտ կմնա ինձ հետ։ Երբեք չեմ էլ փորձի նկարագրել այն, ինչ կատարվում էր ինձ հետ այդ օրերին։ Նույնիսկ մենակ մնալիս չէի կարողանում լաց լինել»,- ինքնակենսագրական գրքում գրել է Իսրայելի նախկին վարչապետ Գոլդա Մեիրը։
Պատկերացրե՛ք, էսպիսի զգացմունքներ է ունեցել այդ կինը, որը հրաժարական է տվել պատերազմում հաղթելուց հետո։ Իսկ հաղթանակը բոլորովին երաշխավորված չէր, որովհետև ուղիղ 50 տարի առաջ Իսրայելի վրա հարձակվել էին միանգամից երկու պետություններ՝ Եգիպտոսը և Սիրիան` մի շարք այլ երկրների աջակցությամբ։
Այսպես կոչված «արաբական կոալիցիայի» գերազանցությունն ակնհայտ էր. իսրայելյան բանակի թվաքանակը կազմում էր 415 հազար մարդ, արաբներն ունեին 1 միլիոն 200 հազար զինվորական, այսինքն` գրեթե երեք անգամ ավելի, իսկ տանկեր և ինքնաթիռներ՝ երկու անգամ ավելի։ Եվ այս պայմաններում Իսրայելը ջախջախիչ հաղթանակ տարավ. հոկտեմբերի վերջին, երբ հրադադար կնքվեց, իսրայելյան զինուժը գտնվում էր Կահիրեից ընդամենը 100 կիլոմետր հեռավորության վրա և շրջապատել էր եգիպտական երրորդ բանակը, իսկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը կարելի էր հրետակոծել ճակատային գծից։ Ուրեմն ինչո՞ւ հրաժարական տվեցին վարչապետը, պաշտպանության նախարարը և ամբողջ կառավարությունը։
Պատճառը Իսրայելի անվտանգության ծառայության՝ այդքան գովերգված «Մոսսադի» կատարյալ ձախողումն էր։ Լրագրող և պատմաբան Ռոնեն Բերգմանն իր գրքում փաստում է, որ 1970-ականների սկզբներին իշխանության ներկայացուցիչները պարզապես մեծամտացել էին և համոզել իրենք իրենց, որ 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո ոչ մի արաբական երկիր այլևս չի համարձակվի հարձակվել Իսրայելի վրա։ Ճիշտ է, «Մոսսադի» աշխատանքում նաև ձախողում եղավ, երբ այդ ծառայությունը տեղեկություն էր ստացել, որ Արևմտյան Եվրոպայի երկրներից մեկում խոշոր ահաբեկչական գործողություն է նախապատրաստվում, բայց անտեսել էր այդ ահազանգը, ինչի հետևանքով Մյունխենի Օլիմպիադայի ժամանակ զոհվեցին իսրայելցի 11 մարզիկներ։ Սակայն ընդամենը մի քանի ամիս անց «Մոսսադի» ջոկատը Բեյրութում ոչնչացրեց այդ ահաբեկչության կազմակերպիչներին, ինչը հսկայական ոգևորություն առաջացրեց Թել Ավիվում։ Ջոկատի հրամանատար Էհուդ Բարաքը, որը հետագայում վարչապետ դարձավ, պարզապես ցնցված էր։
«Երբ մենք գիշերով վերադարձանք Բեյրութից,- պատմել է Էհուդ Բարաքը,- հասկացա, որ երկրի իշխանությունները միանգամայն սխալ եզրակացություններ են արել մեր հաջող գործողությունից, որը անհիմն ինքնավստահություն էր առաջացրել։ Երբեք չի կարելի մի գործողության հաջողությունը տարածել ողջ բանակի վրա»։
Թե որքան արդարացի էին ապագա վարչապետի խոսքերը, երևաց մի քանի ամիս անց, երբ նույն «Մոսսադը», ունենալով ամենատարբեր աղբյուրներից ստացված մտահոգիչ տեղեկատվություն, այնուամենայնիվ չկարողացավ կանխատեսել, որ արաբները հոկտեմբերի 6-ին հարձակում են կազմակերպելու սահմանի ողջ երկայնքով։ Այս, մեղմ ասած, բացթողման հետևանքները ողբերգական էին. պատերազմի առաջին օրերին զոհվեց ավելի քան 2600 իսրայելցի զինվոր և սպա, ոչնչացվեց 50 կործանիչ, ճեղքվեց պաշտպանական գիծը, և արաբները մտան Իսրայելի տարածք։
Ո՞վ է մեղավոր. հարցնում էին շարքային իսրայելցիները։ Պատասխանը տվեց հատուկ քննիչ հանձնաժողովը՝ երկրի գերագույն դատարանի նախագահի ղեկավարությամբ։ Մի քանի ամիս անց հանձնաժողովը հրապարակեց մեղավորների անունները, բայց դա բողոքի հսկայական ալիք առաջացրեց, որովհետև մեղավոր էին ճանաչվել բանակի և հետախուզության ղեկավարները, բայց ոչ՝ վարչապետն ու պաշտպանության նախարարը։ Սկսվեցին բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները, որոնց մասնակիցները պահանջում էին Գորդա Մեիրի անհապաղ հրաժարականը։ Եվ այդ կինը, որի օրոք Իսրայելը հաղթել էր, հայտարարեց, որ հեռանում է։
Կկրկնվի՞ արդյոք պատմությունն այսօր՝ այսպես կոչված Դատաստանի օրվա պատերազմից ուղիղ 50 տարի անց։ Իհարկե, դեռ բոլորովին պարզ չէ, թե ինչպես և երբ կավարտվեն Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում, սակայն բոլորն արդեն խոսում են «Մոսսադի» ակնհայտ ձախողման մասին։ Առավել ևս պարզ չէ, թե ինչպես կվարվի Բենյամին Նեթանյահուն՝ արդյոք կհետևի՞ Գոլդա Մեիրի օրինակին։ Մենք հո արդեն լավ գիտենք՝ որոշ վարչապետներ հրաժարական են տալիս նույնիսկ պատերազմի հաղթական ավարտից հետո, մյուսները պարտությունից հետո էլ բոլորովին չեն մտածում հրաժարականի մասին։
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2023
Պուտինը բանակցություններ կանցկացնի Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ
Լրահոս
0