https://arm.sputniknews.ru/20231014/rdn-humanitar-beri-1000-patet-e-patrastel-lghic-brni-teghahanvatsneri-hamar-67292009.html
ՌԴ–ն հումանիտար բեռի 1000 փաթեթ է պատրաստել ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար
ՌԴ–ն հումանիտար բեռի 1000 փաթեթ է պատրաստել ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար
Sputnik Արմենիա
Ռուսաստանից առաքվող մարդասիրական բեռը կտեղափոխվի Մեծամոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Գավառ, Սևան և Մասիս: 14.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-14T18:23+0400
2023-10-14T18:23+0400
2023-10-14T18:24+0400
հայաստան
ռուս
ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
հումանիտար օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0e/67291553_0:62:1280:782_1920x0_80_0_0_a09acfdb37e550a50787d010b12da251.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում «Ռուսական տունը» և ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները հումանիտար բեռի հազար փաթեթ են պատրաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում «Ռուսական տունը»։Մեկ անձի համար նախատեսված փաթեթը կշռում է մոտ 12 կգ:Հոկտեմբերի 16–ին ռուսական մարդասիրական առաքելության փաթեթների առաջին խմբաքանակը կտեղափոխվի Հայաստանի տարբեր քաղաքներում տեղակայված հումանիտար օգնության կենտրոններ:Ռուսաստանից առաքվող մարդասիրական բեռը կտեղափոխվի Մեծամոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Գավառ, Սևան և Մասիս:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0e/67291553_0:0:1280:960_1920x0_80_0_0_346914d4089dfbd463f931b3dcd85be1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուս, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն, հումանիտար օգնություն
հայաստան, ռուս, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն, հումանիտար օգնություն
ՌԴ–ն հումանիտար բեռի 1000 փաթեթ է պատրաստել ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար
18:23 14.10.2023 (Թարմացված է: 18:24 14.10.2023) Ռուսաստանից առաքվող մարդասիրական բեռը կտեղափոխվի Մեծամոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Գավառ, Սևան և Մասիս:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում «Ռուսական տունը» և ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները հումանիտար բեռի հազար փաթեթ են պատրաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում «Ռուսական տունը»։
«Մարդասիրական օգնությունը ներառում է 500 մթերային փաթեթ, որոնց մեջ ներառված են շաքար, մակարոնեղեն, հացահատիկային ապրանքներ, կարագ, թխվածքաբլիթներ, և 500 փաթեթ, որոնց մեջ կան անձնական հիգիենայի միջոցներ և կենցաղային քիմիական նյութեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մեկ անձի համար նախատեսված փաթեթը կշռում է մոտ 12 կգ:
Հոկտեմբերի 16–ին ռուսական մարդասիրական առաքելության փաթեթների առաջին խմբաքանակը կտեղափոխվի Հայաստանի տարբեր քաղաքներում տեղակայված հումանիտար օգնության կենտրոններ:
Ռուսաստանից առաքվող մարդասիրական բեռը կտեղափոխվի Մեծամոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Գավառ, Սևան և Մասիս:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։