00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրզոյանը տարածաշրջանում խաղաղությանն ուղղված հարցեր է քննարկել Սուրբ աթոռի պատվիրակի հետ

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանն ու ՀՀ–ում Սուրբ աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինո Բետենկուրը
Արարատ Միրզոյանն ու ՀՀ–ում Սուրբ աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինո Բետենկուրը - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2023
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ չնայած միջազգային հանրության, այդ թվում Սուրբ աթոռի կոչերին՝ փաստացի հնարավոր չեղավ կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենազրկման ծրագրավորված քաղաքականությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքների հասցեագրման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հարցեր է քննարկել ՀՀ–ում Սուրբ աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինո Բետենկուրի հետ, որն ավարտում է երկրում դիվանագիտական առաքելությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը մատնանշել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց խնդրի հետ կապված միջազգային դերակատարների գործուն ներգրավվածության և գործողությունների կարևորությունը:
«Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ չնայած միջազգային հանրության, այդ թվում՝ Սուրբ աթոռի կոչերին և հայտարարություններին՝ փաստացի հնարավոր չեղավ կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենազրկման ծրագրավորված քաղաքականությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ 100 հազարից ավել հայության բռնի տեղահանմանը նախորդել էին սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական հարձակումը և շուրջ 10-ամսյա շրջափակումը:
Սուրբ աթոռի նվիրակն ավարտում է առաքելությունը. Գարեգին Բ–ի հետ հրաժեշտի հանդիպում է եղել
Սուրբ աթոռի առաքելական նվիրակն իր հերթին ընդգծել է, որ իր համար առանձնահատուկ էր առաքելությունը քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում անցկացնել։
Նա շնորհակալություն է հայտնել կապերի ամրապնդմանն ուղղված արդյունավետ համագործակցության և ջանքերի համար՝ նախարար Միրզոյանին փոխանցելով Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշանը:
© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանն ու ՀՀ–ում Սուրբ աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինո Բետենկուրը
Министр иностранных дел Арарат Мирзоян принял апостольского нунция Святого Престола в Армении архиепископа Жозе Авелину Бетанкура (13 октября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2023
Արարատ Միրզոյանն ու ՀՀ–ում Սուրբ աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինո Բետենկուրը
Լրահոս
0