«Խոխե՛ք, սա ձեր տունը չի...». ինչպես են արցախցիները հարմարվում ժամանակավոր կացարաններում
«Խոխե՛ք, սա ձեր տունը չի...». ինչպես են արցախցիները հարմարվում ժամանակավոր կացարաններում
Sputnik Արմենիա
Բռնի տեղահանումից հետո անօթևան մնացած մոտ 20.000 արցախցի ժամանակավոր կամ մշտական բնակություն է հաստատել Արարատի մարզում (Կոտայքի մարզից հետո երկրորդն է... 14.10.2023, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Մասիս համայնքում այս օրերին որոշ չօգտագործվող կամ քիչ թե շատ հարմարություններ ունեցող շենքերը վերապրոֆիլավորվել են ու դարձել ժամանակավոր կացարաններ Արցախից բռնի տեղահանվածների համար։ Այս պահի դրությամբ համայնքի 5 կացարանում ապրում է 188 մարդ։Մասիս քաղաքում գտնող հայտնի «կազինոյի» շենքը, որ տարիներ առաջ խաղատուն է եղել, հիմա արդեն 5 ընտանիքի համար տուն է դարձել։ Մեր այցի ժամանակ կացարանի մոտ մարդաշատ էր, ասում են` փոքրիկ սենյակներում նստելուց նեղրտում են, իսկ դրսում մաքուր օդ է, համ էլ ասում–խոսում` մի փոքր ցրվում են։Մարտակերտցի 13–ամյա Մարթան ու 11–ամյա Արթուրը միանգամից զրույցի են բռնվում մեզ հետ. նախ պատմում են երկար ու դաժան ճանապարհի մասին, որ անցել են Արցախից Հայաստան հասնելու համար։«Շատ վատ ենք եկել, մի ավտոյի մեջ 11 հոգով ճըմրթված, իրար գլուխ հելած...»,– ասում է Արթուրը, իսկ Մարթան ընդհատում է եղբորն ու ինքը շարունակում.«...Բացի դրանից, շատ տխուր էինք, թուրքը արդեն մեր գյուղում էր, հետևներիցս սուլում էին ու բարձր ծիծաղում... չէինք ուզում գալ, բայց դե ինչ անեինք»։104 արցախցի մեկ հարկի տակ. ինչպես են ապրում բռնի տեղահանվածները Արտաշատի մարզադպրոցումՇենքի մյուս անկյունում Բաղդասարյանների ընտանիքն է տեղավորվել` 10 հոգի։ 2020 թ–ին տեղահանվել են Հադրութից ու հաստատվել Ստեփանակերտում։ Իսկ այս անգամ ստիպված եղան առհասարակ լքել Արցախը։ Գագիկ Բաղդասարյանը պատմում է ոչ թե վերջին օրերի ու դեպի Հայաստան անվերջանալի թվացող ճանապարհի, այլ վերջին 9 ամիսների ծանր օրերի մասին։ Ցույց է տալիս կտրոնները, որոնք այդպես էլ չեն օգտագործել։«Նայե՛ք, պիտի գնայինք սրանով վերցնեինք մթերք, բայց չկար ոչ մի բան... ես ու կինս առավոտյան 5-ից գնում էինք հերթ կանգնելու, բայց ինչ օգուտ...»։Շենքում պայմանները լավագույնը չեն, բայց արցախցիներն ասում են` դրսում մնալուց ու վարձով առաջարկվող շատ տներից ավելի լավն են։ Միայն սանհանգույցի բացակայությունն է լուրջ խնդիր. լոգանք ընդունում են միայն այն ժամանակ, երբ մոտակայքում ապրող մարդիկ գալիս ու առաջարկում են իրենց տուն գնալ` լողանալու։Չեմ տաքանում, Ղարաբաղիս տաքությունն եմ ուզում. Ասկերանից բռնագաղթած ընտանիքի պատմությունը5 կացարաններից մեկը Սիս վարչական շրջանում է։ Գյուղապետարանի հարևանությամբ գտնվող հանդիսությունների սրահում հիմա 20 արցախցի է ապրում։ Այս կացարանում տաք ջուր կա, բայց լոգարան չկա։ Մարդիկ, ինչպես և Մասիս քաղաքում, լոգանք են ընդունում միայն բարի հարևանների շնորհիվ։ Բոլորը մեկ ընդհանուր սրահում են գիշերում` կողք կողքի շարված մահճակալներում։ Ընտանիքներից մեկն է միայն առանձին սենյակ վերցրել, որը սրահի խոհանոցն է եղել։ Մոտ 15 քմ տարածքում ապրում են 6 հոգով` Կամելա Մարտիրոսյանը որդու, հարսի ու երեք անչափահաս թոռնուհիների հետ։Աղջիկներն արդեն մեկ շաբաթ է` դպրոց են գնում, բայց մի քիչ նեղսրտած են` հագուստները, որ պատրաստել էին նոր ուսումնական տարվա համար, մնացին Արցախում։«Արթնանում են ամեն օր, թե բա` էս ենք ուզում հագնել, էն ենք ուզում հագնել... ասում եմ`խոխե՛ք, սա ձեր տունը չի, ես ձեզորտեղի՞ց նոր շոր տամ, հազիվ փրկվել ենք։ Լվացքի մեքենա էլ չկա, որ եղածը ամեն օր լվամ, հագնեն»,– պատմում է աղջիկների մայրը։Մարտիրոսյանների ընտանիքը հայրենի Խնապատ գյուղում թողել է ոչ միայն նոր գնած լվացքի մեքենան, այլ նաև անասուններն ու մրգատու ծառերով այգին, որոնք ընտանիքի ապրուստն էր ապահովում։Մամ, էս ի՞նչ տեղ ա, որ էսքան ուտելիք կա. 9 ամսվա շրջափակումից հետո կյանք կա, բայց տուն չկա«Ամեն ինչ շատ թանկ էր, լոլիկը 1000 դրամ, կաղամբը` 1000, սոխը` 800, բայց զակատներ արինք, թթու դրինք... սաղ պաշարը ձմեռվա հավաքեցինք, մտածում էինք` էլի ուտելիք չի լինի, գոնե մի բան լինի` սոված չմնանք»,– պատմում է տիկին Կամելան։Արցախ հետ գնալու, ինտեգրվելու ու ադրբեջանցիների կողքին ապրելու մասին չեն էլ մտածում։ Տունն ու հողը կարոտում են, բայց երեխաներին են խղճում։«Հնարավոր չի թուրքի հետ ապրել, ես չեմ հավատում, որ ասում են` ինչ–որ մեկին իրենք օգնեցին։ Նրանք մարդկանց գլուխ են կտրել, ո՞նց կարաս հավատաս նրանց»,– ասում է Կամելա Մարտիրոսյանը։Բռնի տեղահանված արցախցիներն արդեն Հայաստանում ինտեգրվելու ու հիմնավորվելու մասին են մտածում, դրա համար էլ հիմնական կացարանի և աշխատանքի փնտրտուքների մեջ են։«Աշխատանքի հարցով մարդիկ դեռ չեն դիմում, ուզում են հասկանալ` մնալո՞ւ են այստեղ, թե՞ այլ տեղ են գնալու, մարդկանց մոտ չկողմնորոշված վիճակ է։ Մենք էլ չենք հասկանում, թե պետությունը ինչ է անելու, դրա համար դեռ սպասում ենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սիս համայնքի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանը։Միայն չեն հետաձգում ու ավելորդ թղթաբանությոնների չեն սպասում երեխաներին դպրոցներումու մանկապարտեզներ տեղավորելու հարցում։ Մասիս համայնքում գրանցված արցախցի բոլոր երեխաները տեղավորվել են համապատասխան կրթահամալիրում։Համայնքապետարանում սեփական միջոցներով փորձում են նաև տեղահանվածների սննդի հարցը լուծել։«Մարզպետարանից մի անգամ սնունդ են ուղարկել` հնդկաձավար, մակարոն, ձեթ, աղ... նախատեսված էր մի շաբաթվա համար, բայց դա աբսուրդ էր... Դե ստիպված մենք ընկերներով շաբաթը մի քանի անգամ մարդկանց սնունդ ենք բերում» ,– ասաց Հրանտ Ալեքսանյանը։Ի դեպ, արցախցիների հոսքը դեպի այս համայնք դեռ չի դադարել։ Հենց դրա համար էլ այս պահին 3 նոր կացարան է կառուցվում։
Բռնի տեղահանումից հետո անօթևան մնացած մոտ 20.000 արցախցի ժամանակավոր կամ մշտական բնակություն է հաստատել Արարատի մարզում (Կոտայքի մարզից հետո երկրորդն է ընդունած մարդկանց քանակով)։ Նրանց կեսից ավելին` 10.700–ը, Մասիս համայնքում են։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Մասիս համայնքում այս օրերին որոշ չօգտագործվող կամ քիչ թե շատ հարմարություններ ունեցող շենքերը վերապրոֆիլավորվել են ու դարձել ժամանակավոր կացարաններ Արցախից բռնի տեղահանվածների համար։ Այս պահի դրությամբ համայնքի 5 կացարանում ապրում է 188 մարդ։
Մասիս քաղաքում գտնող հայտնի «կազինոյի» շենքը, որ տարիներ առաջ խաղատուն է եղել, հիմա արդեն 5 ընտանիքի համար տուն է դարձել։ Մեր այցի ժամանակ կացարանի մոտ մարդաշատ էր, ասում են` փոքրիկ սենյակներում նստելուց նեղրտում են, իսկ դրսում մաքուր օդ է, համ էլ ասում–խոսում` մի փոքր ցրվում են։
Մարտակերտցի 13–ամյա Մարթան ու 11–ամյա Արթուրը միանգամից զրույցի են բռնվում մեզ հետ. նախ պատմում են երկար ու դաժան ճանապարհի մասին, որ անցել են Արցախից Հայաստան հասնելու համար։
Շենքի մյուս անկյունում Բաղդասարյանների ընտանիքն է տեղավորվել` 10 հոգի։ 2020 թ–ին տեղահանվել են Հադրութից ու հաստատվել Ստեփանակերտում։ Իսկ այս անգամ ստիպված եղան առհասարակ լքել Արցախը։ Գագիկ Բաղդասարյանը պատմում է ոչ թե վերջին օրերի ու դեպի Հայաստան անվերջանալի թվացող ճանապարհի, այլ վերջին 9 ամիսների ծանր օրերի մասին։ Ցույց է տալիս կտրոնները, որոնք այդպես էլ չեն օգտագործել։
Շենքում պայմանները լավագույնը չեն, բայց արցախցիներն ասում են` դրսում մնալուց ու վարձով առաջարկվող շատ տներից ավելի լավն են։ Միայն սանհանգույցի բացակայությունն է լուրջ խնդիր. լոգանք ընդունում են միայն այն ժամանակ, երբ մոտակայքում ապրող մարդիկ գալիս ու առաջարկում են իրենց տուն գնալ` լողանալու։
5 կացարաններից մեկը Սիս վարչական շրջանում է։ Գյուղապետարանի հարևանությամբ գտնվող հանդիսությունների սրահում հիմա 20 արցախցի է ապրում։ Այս կացարանում տաք ջուր կա, բայց լոգարան չկա։ Մարդիկ, ինչպես և Մասիս քաղաքում, լոգանք են ընդունում միայն բարի հարևանների շնորհիվ։ Բոլորը մեկ ընդհանուր սրահում են գիշերում` կողք կողքի շարված մահճակալներում։ Ընտանիքներից մեկն է միայն առանձին սենյակ վերցրել, որը սրահի խոհանոցն է եղել։ Մոտ 15 քմ տարածքում ապրում են 6 հոգով` Կամելա Մարտիրոսյանը որդու, հարսի ու երեք անչափահաս թոռնուհիների հետ։
Աղջիկներն արդեն մեկ շաբաթ է` դպրոց են գնում, բայց մի քիչ նեղսրտած են` հագուստները, որ պատրաստել էին նոր ուսումնական տարվա համար, մնացին Արցախում։
«Արթնանում են ամեն օր, թե բա` էս ենք ուզում հագնել, էն ենք ուզում հագնել... ասում եմ`խոխե՛ք, սա ձեր տունը չի, ես ձեզորտեղի՞ց նոր շոր տամ, հազիվ փրկվել ենք։ Լվացքի մեքենա էլ չկա, որ եղածը ամեն օր լվամ, հագնեն»,– պատմում է աղջիկների մայրը։
Մարտիրոսյանների ընտանիքը հայրենի Խնապատ գյուղում թողել է ոչ միայն նոր գնած լվացքի մեքենան, այլ նաև անասուններն ու մրգատու ծառերով այգին, որոնք ընտանիքի ապրուստն էր ապահովում։
«Ամեն ինչ շատ թանկ էր, լոլիկը 1000 դրամ, կաղամբը` 1000, սոխը` 800, բայց զակատներ արինք, թթու դրինք... սաղ պաշարը ձմեռվա հավաքեցինք, մտածում էինք` էլի ուտելիք չի լինի, գոնե մի բան լինի` սոված չմնանք»,– պատմում է տիկին Կամելան։
Արցախ հետ գնալու, ինտեգրվելու ու ադրբեջանցիների կողքին ապրելու մասին չեն էլ մտածում։ Տունն ու հողը կարոտում են, բայց երեխաներին են խղճում։
«Հնարավոր չի թուրքի հետ ապրել, ես չեմ հավատում, որ ասում են` ինչ–որ մեկին իրենք օգնեցին։ Նրանք մարդկանց գլուխ են կտրել, ո՞նց կարաս հավատաս նրանց»,– ասում է Կամելա Մարտիրոսյանը։
Բռնի տեղահանված արցախցիներն արդեն Հայաստանում ինտեգրվելու ու հիմնավորվելու մասին են մտածում, դրա համար էլ հիմնական կացարանի և աշխատանքի փնտրտուքների մեջ են։
«Աշխատանքի հարցով մարդիկ դեռ չեն դիմում, ուզում են հասկանալ` մնալո՞ւ են այստեղ, թե՞ այլ տեղ են գնալու, մարդկանց մոտ չկողմնորոշված վիճակ է։ Մենք էլ չենք հասկանում, թե պետությունը ինչ է անելու, դրա համար դեռ սպասում ենք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սիս համայնքի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանը։
Միայն չեն հետաձգում ու ավելորդ թղթաբանությոնների չեն սպասում երեխաներին դպրոցներումու մանկապարտեզներ տեղավորելու հարցում։ Մասիս համայնքում գրանցված արցախցի բոլոր երեխաները տեղավորվել են համապատասխան կրթահամալիրում։
Համայնքապետարանում սեփական միջոցներով փորձում են նաև տեղահանվածների սննդի հարցը լուծել։
«Մարզպետարանից մի անգամ սնունդ են ուղարկել` հնդկաձավար, մակարոն, ձեթ, աղ... նախատեսված էր մի շաբաթվա համար, բայց դա աբսուրդ էր... Դե ստիպված մենք ընկերներով շաբաթը մի քանի անգամ մարդկանց սնունդ ենք բերում» ,– ասաց Հրանտ Ալեքսանյանը։