https://arm.sputniknews.ru/20231014/israjely-hajtararel-e-gazajum-hamas-i-tirakhneri-ughghutjamb-lajnatsaval-harvatsneri-masin-67296153.html
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի թիրախների ուղղությամբ լայնածավալ հարվածների մասին
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի թիրախների ուղղությամբ լայնածավալ հարվածների մասին
Sputnik Արմենիա
Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի մերձակայքում գտնվող զինվորականներին և հարցրել, թե արդյոք նրանք պատրաստ են սպասվող «հաջորդ փուլին»: 14.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-14T20:22+0400
2023-10-14T20:22+0400
2023-10-14T20:37+0400
գազայի հատված
իսրայել
պաղեստին
համաս
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0e/67296623_0:167:1600:1067_1920x0_80_0_0_87d3ccf94bc3696ea1c7a5021b80245d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թիրախների ուղղությամբ լայնածավալ հարվածների մասին։Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է առնվազն 10 բժիշկ, ևս 27-ը վիրավորվել են, ոչնչացվել է շտապօգնության 23 մեքենա։ Ընդհանուր առմամբ, հակամարտության սրման սկզբից ի վեր զոհվել է առողջապահության ոլորտի 28 աշխատակից:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Նեթանյահուն օդուժի հարվածի կադրեր է հրապարակել և կոչ է արել շարունակել ամբողջ ուժով
գազայի հատված
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0e/67296623_89:0:1512:1067_1920x0_80_0_0_63355bbc9321028286e1fd7674f328d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, իսրայել, պաղեստին, համաս, բենիամին նեթանյահու
գազայի հատված, իսրայել, պաղեստին, համաս, բենիամին նեթանյահու
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի թիրախների ուղղությամբ լայնածավալ հարվածների մասին
20:22 14.10.2023 (Թարմացված է: 20:37 14.10.2023) Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի մերձակայքում գտնվող զինվորականներին և հարցրել, թե արդյոք նրանք պատրաստ են սպասվող «հաջորդ փուլին»:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թիրախների ուղղությամբ լայնածավալ հարվածների մասին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ Jerusalem Post-ի, այցելել է Գազայի հատվածի մերձակայքում գտնվող զինվորականներին և հարցրել, թե արդյոք նրանք պատրաստ են սպասվող «հաջորդ փուլին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է առնվազն 10 բժիշկ, ևս 27-ը վիրավորվել են, ոչնչացվել է շտապօգնության 23 մեքենա։ Ընդհանուր առմամբ, հակամարտության սրման սկզբից ի վեր զոհվել է առողջապահության ոլորտի 28 աշխատակից:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: