https://arm.sputniknews.ru/20231013/tigran-avinjany-dardzav-erevani-13-rd-qaghaqapety-67223892.html
Տիգրան Ավինյանը երդմնակալությամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը
Տիգրան Ավինյանը երդմնակալությամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ 13.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-13T10:14+0400
2023-10-13T10:14+0400
2023-10-13T11:47+0400
տիգրան ավինյան
երևան
քաղաքապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0a/67089610_0:42:810:498_1920x0_80_0_0_e9247dde0e4e201824a833ca2c035aac.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը, ի դեպ, Հայաստանի անկախությունից հետո Երևանի առաջին քաղաքապետն էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, ՔՊ–ական պատգամավորներ, հյուրեր։ «Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի պահպանման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն ու սեփականությունը ուժերիս անմնացորդ նվիրումով , նպաստել ժողովրդի նյութական և մտավոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ քաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,–ասաց Ավինյանը։Ավանդույթի համաձայն՝ քաղաքապետարանի ամենափորձառու աշխատակիցներից մեկը՝ Կամո Արեյանը Ավինյանի վզից կախեց Երևանի քաղաքապետի խորհրդանիշ շղթան։ Այնուհետև հնչեց մայրաքաղաքի հիմնը` «Էրեբունի-Երևան»-ը։Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացել է 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14, «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0a/67089610_45:0:765:540_1920x0_80_0_0_7a6526cf5119e43eef2f65b43029a3df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ավինյան, երևան, քաղաքապետ
տիգրան ավինյան, երևան, քաղաքապետ
Տիգրան Ավինյանը երդմնակալությամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը
10:14 13.10.2023 (Թարմացված է: 11:47 13.10.2023) ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։
Արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը, ի դեպ, Հայաստանի անկախությունից հետո Երևանի առաջին քաղաքապետն էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, ՔՊ–ական պատգամավորներ, հյուրեր։
Ավինյանը ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվեց հետևել Սահմանադրությանն ու օրենքներին, կատարել քաղաքի ավագանու որոշումները, բարեխղճորեն կատարել իր պարտականությունները, ամեն օր աշխատել հանուն Երևանի և երևանցիների բարեկեցության, պաշտպանել քաղաքացիների օրինական շահերը։
«Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի պահպանման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն ու սեփականությունը ուժերիս անմնացորդ նվիրումով , նպաստել ժողովրդի նյութական և մտավոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ քաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,–ասաց Ավինյանը։
Ավանդույթի համաձայն՝ քաղաքապետարանի ամենափորձառու աշխատակիցներից մեկը՝ Կամո Արեյանը Ավինյանի վզից կախեց Երևանի քաղաքապետի խորհրդանիշ շղթան։ Այնուհետև հնչեց մայրաքաղաքի հիմնը` «Էրեբունի-Երևան»-ը։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացել է 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14, «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։