https://arm.sputniknews.ru/20231013/rdn-chi-dadarecnum-kapery-hhi-het-peskvovy-gagatnazhvoghvovin-pashinjani-bacakajutjan-masin-67253373.html
ՌԴ–ն չի դադարեցնում կապերը ՀՀ–ի հետ. Պեսկովը` գագաթնաժողովին Փաշինյանի բացակայության մասին
ՌԴ–ն չի դադարեցնում կապերը ՀՀ–ի հետ. Պեսկովը` գագաթնաժողովին Փաշինյանի բացակայության մասին
Sputnik Արմենիա
Պեսկովի խոսքով` Հայաստանը եղել է և կլինի ՌԴ–ի դաշնակիցը, որի հետ ՌԴ–ին միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան: 13.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-13T17:38+0400
2023-10-13T17:38+0400
2023-10-13T17:38+0400
դմիտրի պեսկով
նիկոլ փաշինյան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
հայաստան
գագաթնաժողով
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60172709_0:0:1600:901_1920x0_80_0_0_824a568a737b0e52743a9d020153af67.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ, Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը։Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայացել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Դրան մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահները։Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60172709_127:0:1550:1067_1920x0_80_0_0_7103bd6b0848133fe29d71b4707cc296.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, նիկոլ փաշինյան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայաստան, գագաթնաժողով, ռուսաստան
դմիտրի պեսկով, նիկոլ փաշինյան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայաստան, գագաթնաժողով, ռուսաստան
ՌԴ–ն չի դադարեցնում կապերը ՀՀ–ի հետ. Պեսկովը` գագաթնաժողովին Փաշինյանի բացակայության մասին
Պեսկովի խոսքով` Հայաստանը եղել է և կլինի ՌԴ–ի դաշնակիցը, որի հետ ՌԴ–ին միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ, Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը։
«Նա դրա համար (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) ունի իր պատճառները, և մենք հարգում ենք դա, սա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք մեր շփումները, մենք շարունակում ենք մեր երկխոսությունը, Հայաստանը եղել է և կլինի մեր դաշնակիցը, մեր հարևանը, երկիրը, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան: Թեկուզ նրա համար, որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում: Եվ դա կարևոր է, որ բոլորը հիշեն»,- ասել է Պեսկովը:
Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայացել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Դրան մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։