https://arm.sputniknews.ru/20231013/rdi-ev-aph-erkrneri-mijev-apranqashrjanarutjuny-2022-tvakanin-atshel-e-6-vov-putin-67232986.html
ՌԴ–ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին աճել է 6%-ով. Պուտին
ՌԴ–ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին աճել է 6%-ով. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահը նշել է, որ ԱՊՀ անդամ պետությունների տնտեսություններում նկատվում է դրական դինամիկա։ 13.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-13T13:10+0400
2023-10-13T13:10+0400
2023-10-13T13:22+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
արդյունաբերություն
տնտեսություն
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0d/67229603_2:0:923:518_1920x0_80_0_0_a19996e374cde67f4742e132e44ef840.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին աճել է 6% - ով ՝ հասնելով 102 մլրդ դոլարի։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ։Նրա խոսքով ՝ արդյունաբերական արտադրությունն աճել 2,7%-ով, բեռնափոխադրումների ծավալը՝ 7% - ով։Այդ կապակցությամբ նա նշել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։Պուտինը հավելել է նաև, որ առևտրային գործառնությունների և ներդրումային հոսքերի հետագա աճի համար կարևոր գործիք են համարում կայուն և անկախ ֆինանսական ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպես նաև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների լայն կիրառումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0d/67229603_117:0:808:518_1920x0_80_0_0_ebf3013006d8654d132b0ad72fd246fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), արդյունաբերություն, տնտեսություն, վլադիմիր պուտին
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), արդյունաբերություն, տնտեսություն, վլադիմիր պուտին
ՌԴ–ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին աճել է 6%-ով. Պուտին
13:10 13.10.2023 (Թարմացված է: 13:22 13.10.2023) Ռուսաստանի նախագահը նշել է, որ ԱՊՀ անդամ պետությունների տնտեսություններում նկատվում է դրական դինամիկա։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին աճել է 6% - ով ՝ հասնելով 102 մլրդ դոլարի։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ։
«Ընդհանուր առմամբ ԱՊՀ անդամ պետությունների տնտեսություններում, ցուցանիշների մեծ մասում նկատվում է դրական դինամիկա։ Հունվար-հունիսին ԱՊՀ երկրների ՀՆԱ-ի ընդհանուր աճը կազմել է 2,2 տոկոս»,–ասաց Պուտինը։
Նրա խոսքով ՝ արդյունաբերական արտադրությունն աճել 2,7%-ով, բեռնափոխադրումների ծավալը՝ 7% - ով։
Այդ կապակցությամբ նա նշել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։
Պուտինը հավելել է նաև, որ առևտրային գործառնությունների և ներդրումային հոսքերի հետագա աճի համար կարևոր գործիք են համարում կայուն և անկախ ֆինանսական ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպես նաև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների լայն կիրառումը։