https://arm.sputniknews.ru/20231013/patzhvum-e-vor-tsnvel-e-lernajin-gharabaghum-maruqjany-vagif-khachatrjanin-datelu-masin-67239753.html
Պատժվում է, որ ծնվել է Լեռնային Ղարաբաղում. Մարուքյանը` Վագիֆ Խաչատրյանին դատելու մասին
Պատժվում է, որ ծնվել է Լեռնային Ղարաբաղում. Մարուքյանը` Վագիֆ Խաչատրյանին դատելու մասին
Sputnik Արմենիա
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը շեշտել է` Ադրբեջանում անցկացվող բոլոր դատավարությունները ֆարս են, եվրոպական կոնվենցիայի ծաղր։ 13.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-13T14:50+0400
2023-10-13T14:50+0400
2023-10-13T17:15+0400
էդմոն մարուքյան
վագիֆ խաչատրյան
դատ
բաքու
արցախ
ադրբեջան
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/07/64051841_0:0:845:475_1920x0_80_0_0_c008f055061c66912e72a0660b15bd78.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Լաչինի միջանցքում առևանգված ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանը պատժվում է այն բանի համար, որ ծնվել է Լեռնային Ղարաբաղում և ապրել իր նախնիների հողում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։Նշենք, որ Բաքվում այսօր սկսվել է Լեռնային Ղարաբաղից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։Նա ընդգծել է` Ադրբեջանի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում, գոյություն ունեցող բոլոր դատավարությունները ֆարս են, եվրոպական կոնվենցիայի ծաղր և միջազգային բոլոր համընդհանուր ճանաչված նորմերի խախտում:ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը հայտնել է նաև, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի մարդկանց հիմնարար ազատություններն ու մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը և անհապաղ ազատ արձակի Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից առևանգված բոլոր բանտարկյալներին:Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։Բաքվում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցված գործի քննությունը
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/07/64051841_67:0:728:496_1920x0_80_0_0_2aade2388642453962904a76bff82dc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդմոն մարուքյան, վագիֆ խաչատրյան, դատ, բաքու, արցախ, ադրբեջան
էդմոն մարուքյան, վագիֆ խաչատրյան, դատ, բաքու, արցախ, ադրբեջան
Պատժվում է, որ ծնվել է Լեռնային Ղարաբաղում. Մարուքյանը` Վագիֆ Խաչատրյանին դատելու մասին
14:50 13.10.2023 (Թարմացված է: 17:15 13.10.2023) ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը շեշտել է` Ադրբեջանում անցկացվող բոլոր դատավարությունները ֆարս են, եվրոպական կոնվենցիայի ծաղր։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Լաչինի միջանցքում առևանգված ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանը պատժվում է այն բանի համար, որ ծնվել է Լեռնային Ղարաբաղում և ապրել իր նախնիների հողում։ Այս մասին
X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ
Բաքվում այսօր սկսվել է Լեռնային Ղարաբաղից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։
«Նա, իհարկե, ոչ մի կապ չունի հանցագործության հետ, նա պարզապես պատժված է այն բանի համար, որ ծնվել է Լեռնային Ղարաբաղում և ապրել իր նախնիների հողում։ Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ Ադրբեջանում, որտեղ կառավարությունը չի փոխվել ավելի քան 20 տարի, որի ընթացքում ԼՂ–ում ընտրվել է 5 նախագահ, չի կարող լինել արդար դատավարություն, անկողմնակալ դատարան և/կամ արդար մեղադրանք»,– նշել է Մարուքյանը։
Նա ընդգծել է` Ադրբեջանի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում, գոյություն ունեցող բոլոր դատավարությունները ֆարս են, եվրոպական կոնվենցիայի ծաղր և միջազգային բոլոր համընդհանուր ճանաչված նորմերի խախտում:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը հայտնել է նաև, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի մարդկանց հիմնարար ազատություններն ու մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը և անհապաղ ազատ արձակի Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից առևանգված բոլոր բանտարկյալներին:
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող
Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։