https://arm.sputniknews.ru/20231013/irani-ag-nakharary-libanani-hezbvollah---i-ghekavari-het-qnnarkel-e-paghestini-iravitshaky-67244150.html
Իրանի ԱԳ նախարարը Լիբանանի «Հեզբոլլահ»-ի ղեկավարի հետ քննարկել է Պաղեստինի իրավիճակը
Իրանի ԱԳ նախարարը Լիբանանի «Հեզբոլլահ»-ի ղեկավարի հետ քննարկել է Պաղեստինի իրավիճակը
Sputnik Արմենիա
Իրանի իշխանություններն ավելի վաղ աջակցություն էին հայտնել պաղեստինցիներին: 13.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-13T16:07+0400
2023-10-13T16:07+0400
2023-10-13T16:23+0400
իրանի իսլամական հանրապետություն
պաղեստին
լիբանան
հոսեյն ամիր աբդոլլահիան
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0d/67237185_0:0:996:560_1920x0_80_0_0_ac0f2baecee55f9fe6c769cbcf5c6eec.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բեյրութ կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալայի հետ, կողմերը քննարկել են իրավիճակը Պաղեստինում։ Գրում է IRNA գործակալությունը:Նշվում է, որ կողմերը քննարկել են Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությունը, ինչպես նաև Պաղեստինում տիրող իրավիճակը: Հանդիպման այլ մանրամասներ գործակալությունը չի հաղորդում:Ավելի վաղ Իրանի իշխանություններն անսասան աջակցություն էին հայտնել պաղեստինցիներին: Մերձավոր Արևելքում սրացումը ԱՄՆ ձախողված քաղաքականության արդյունք է. ՊուտինՀիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Վերջին տվյալներով՝ իսրայելական կողմից զոհվածների թիվը հասել է 1300-ի, այդ թվում՝ 222 զինվորական։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով էլ՝ Գազայի հատվածում առնվազն 1537 պաղեստինցի է զոհվել, վիրավորվել է 6612-ը։
իրանի իսլամական հանրապետություն
պաղեստին
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0d/67237185_423:72:996:502_1920x0_80_0_0_df8b2476191421c8ee5490e913e2a493.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, պաղեստին, լիբանան, հոսեյն ամիր աբդոլլահիան, իսրայել
իրանի իսլամական հանրապետություն, պաղեստին, լիբանան, հոսեյն ամիր աբդոլլահիան, իսրայել
Իրանի ԱԳ նախարարը Լիբանանի «Հեզբոլլահ»-ի ղեկավարի հետ քննարկել է Պաղեստինի իրավիճակը
16:07 13.10.2023 (Թարմացված է: 16:23 13.10.2023) Իրանի իշխանություններն ավելի վաղ աջակցություն էին հայտնել պաղեստինցիներին:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բեյրութ կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալայի հետ, կողմերը քննարկել են իրավիճակը Պաղեստինում։ Գրում է IRNA գործակալությունը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությունը, ինչպես նաև Պաղեստինում տիրող իրավիճակը: Հանդիպման այլ մանրամասներ գործակալությունը չի հաղորդում:
Ավելի վաղ Իրանի իշխանություններն անսասան աջակցություն էին հայտնել պաղեստինցիներին:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով՝ իսրայելական կողմից զոհվածների թիվը հասել է 1300-ի, այդ թվում՝ 222 զինվորական։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով էլ՝ Գազայի հատվածում առնվազն 1537 պաղեստինցի է զոհվել, վիրավորվել է 6612-ը։