https://arm.sputniknews.ru/20231013/hh-zuum-3-tarum-atshel-e-inqnavnasumneri-u-mahacutjan-depqeri-tivy-mip-nerkajacucich-67272910.html
ՀՀ ԶՈւ–ում 3 տարում աճել է ինքնավնասումների ու մահացության դեպքերի թիվը. ՄԻՊ ներկայացուցիչ
ՀՀ ԶՈւ–ում 3 տարում աճել է ինքնավնասումների ու մահացության դեպքերի թիվը. ՄԻՊ ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Անդրանիկ Եղոյանի խոսքով` ՀՀ զինված ուժերի մարտունակությունն ուղիղ կապված է զինվորական կարգապահության հետ։ 13.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-13T22:52+0400
2023-10-13T22:52+0400
2023-10-13T22:54+0400
հայաստան
զինված ուժեր
բանակ
հհ միպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25959654_0:83:1601:983_1920x0_80_0_0_51858e123ec7167135582cc4cbfc2d0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ բանակում վերջին 3 տարիներին աճել է ինքնավնասումների ու մահացության դեպքերի թիվը, ինչը խիստ մտահոգիչ է: Ինչպես հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, այս հայտարարություն արել է ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։Նշվում է, որ նա ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստում ներկայացրել է խաղաղ պայմաններում մահվան դեպքերը և բանակում կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրները։Նրա խոսքով` այս բոլոր խնդիրները դասակարգվում են ինչպես թեժ գծի ահազանգերի, գրավոր և բանավոր բողոքների, ԶԼՄ հրապարակումների, այնպես էլ զորամասեր մշտադիտարկման այցերի և զինվորականների հետ առանձնազրույցների հիման վրա:Նախնական տվյալով` ինքնասպանություն է եղել. ՔԿ–ն` զինծառայողի մահվան մասինԽորհրդի նիստում քննարկվել են նաև վարժական հավաքների գործընթացում անձանց իրավունքների պաշտպանության վիճակը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, տարբեր մշտադիտարկման այցերի ընթացքում վերհանված խնդիրները։Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների և ընդհանրապես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերն իր առաջնահերթություններից են։Կլոր–սեղան քննարկմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Եվրոպայի խորհրդի, Ազգային ժողովի, պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, անվտանգության խորհրդի գրասենյակի, Փաստաբանների պալատի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25959654_90:0:1509:1064_1920x0_80_0_0_78ee6ed2f3d972956a946a7108ee2eee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինված ուժեր, բանակ, հհ միպ
հայաստան, զինված ուժեր, բանակ, հհ միպ
ՀՀ ԶՈւ–ում 3 տարում աճել է ինքնավնասումների ու մահացության դեպքերի թիվը. ՄԻՊ ներկայացուցիչ
22:52 13.10.2023 (Թարմացված է: 22:54 13.10.2023) Անդրանիկ Եղոյանի խոսքով` ՀՀ զինված ուժերի մարտունակությունն ուղիղ կապված է զինվորական կարգապահության հետ։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ բանակում վերջին 3 տարիներին աճել է ինքնավնասումների ու մահացության դեպքերի թիվը, ինչը խիստ մտահոգիչ է: Ինչպես հայտնում է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, այս հայտարարություն արել է ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։
Նշվում է, որ նա ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստում ներկայացրել է խաղաղ պայմաններում մահվան դեպքերը և բանակում կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրները։
«ՀՀ զինված ուժերի մարտունակությունն ուղիղ կապված է զինվորական կարգապահության հետ։ Պաշտպանի աշխատակազմում այս պահին ակտիվ վարույթներում են գտնվում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով մի շարք դիմում–բողոքներ և քննարկման ընթացակարգեր»,– ասել է Եղոյանը։
Նրա խոսքով` այս բոլոր խնդիրները դասակարգվում են ինչպես թեժ գծի ահազանգերի, գրավոր և բանավոր բողոքների, ԶԼՄ հրապարակումների, այնպես էլ զորամասեր մշտադիտարկման այցերի և զինվորականների հետ առանձնազրույցների հիման վրա:
Խորհրդի նիստում քննարկվել են նաև վարժական հավաքների գործընթացում անձանց իրավունքների պաշտպանության վիճակը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, տարբեր մշտադիտարկման այցերի ընթացքում վերհանված խնդիրները։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների և ընդհանրապես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերն իր առաջնահերթություններից են։
Կլոր–սեղան քննարկմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Եվրոպայի խորհրդի, Ազգային ժողովի, պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, անվտանգության խորհրդի գրասենյակի, Փաստաբանների պալատի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: