00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:54
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն. Քերոբյան

© Sputnik / Aram NersesyanՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Վահան Քերոբյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարը շեշտեց, որ Լարսի անցակետում էլ այժմ հերթեր չկան, խնդիրը եղել է միայն 2 օր։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ռուսական շուկայում հայ տնտեսվարողները խնդիրների առաջ են կանգնում։
Նա ընդգծեց, որ հայկական ապրանքների մոտ 40 տոկոսը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։
«Տնտեսվարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է։ Որևէ խնդիր չկա։ Լարսի անցակետում հերթ չկա։ Հիշեցնեմ, որ անցած տարվա հունիսից հետո, իմ ու ՌԴ էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարի հետ պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում բազմաթիվ նոր ուղիներ են բացվել, պրոցեսները հեշտացվել են։ Խնդիրը միայն 2 օր է եղել»,– ասաց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը նաև նշեց, որ հայկական շուկայում վառելիքի հետ կապված խնդիրներ չկան։ Նա հիշեցրեց, որ հայկական կողմը դիմել է բենզինի և դիզելային վառելիքի քվոտաների ավելացման խնդրանքով, ինչը մասամբ բավարարվել է:
Հիշեցնենք, որ կոնյակով բեռնված տասնյակ մեքենաներ սեպտեմբերի 25-ից մի քանի օր մնացել էին Վերին Լարսի անցակետում` սպասելով փորձաքննության պատասխանին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեպի Ռուսաստան հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները քաղաքական ենթատեքստ չունեն։ Նա տնտեսվարողներին կոչ էր արել այս հարցում ավելի մեծ սկզբունքայնություն դրսևորել և լրջորեն հետևել որակի ստանդարտներին։
Հայկական կոնյակի նկատմամբ հսկողությունը սկսվել է այս տարվա մարտ-ապրիլից, իսկ հոկտեմբերի 1-ից Վերին Լարսի անցակետում հսկողությունն ուժեղացվել է։ Ռուսական կողմը դա պայմանավորում է նրանով, որ կոնյակի որակի հետ կապված խախտումներ կան և ստիպված են սահմանին ավելի խիստ հսկողություն իրականացնել, որ անորակ կոնյակ չմտնի ՌԴ։
Լրահոս
0