00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հիմնական դժվարությունը հանրաքվեի ժամկետն էր». Պուտինը` ԼՂ–ի շուրջ բանակցությունների մասին

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2023
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հարցը, Պուտինի խոսքով, կլուծվի գործընկերների հետ բանակցությունների ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ղարաբաղի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնական դժվարությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման ժամկետներին: ԱՊՀ երկրների գագաթնաժողովից հետո այս հայտարարությունն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերում է նրան, որ Ղարաբաղի տարածքը հիմա փաստացի դարձել է Ադրբեջանի տարածք, ապա նոր չի դարձել։ Այն վերջնականապես Ադրբեջանի մաս դարձավ, երբ անցյալ տարի Պրահայում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարություն արեց, որն արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը։ Այսինքն` որոշեց Ղարաբաղի կարգավիճակը, Հայաստանը ճանաչեց, որ այն Ադրբեջանի Հանրապետության մաս է կազմում»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով` նախորդ բոլոր տարիներին ամեն ինչ պտտվում էր նույն հարցի` Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։
Պուտինը նշել է, որ անցած տասնամյակների ընթացքում կողմերը բազմիցս մոտ են եղել համաձայնության գալուն: Խնդիրն այն էր, որ նրանք պայմանավորվում էին հանրաքվե անցկացնելու մասին, բայց Ադրբեջանն ասում էր, որ չի կարող դրա ժամկետը նշել։
Հաշվի առնելով, որ հանրաքվեի արդյունքները նույնն էին լինելու թե՛ այդ պահին, թե՛ 20 տարի հետո, Բաքուն առաջարկում էր այն թողնել ապագա սերունդներին։
«Հայկական կողմը պնդում էր, որ որոշվի հանրաքվեի անցկացման օրը, դրա հիման վրա որոշվի կարգավիճակը: Որովհետև նույնպես ելնում էին այն բանից, որ նույնիսկ եթե հանրաքվեն անցկացվի 20 տարի անց, ապա բնակչության այսօրվա կազմի դեպքում արդյունքն ակնհայտ կլինի»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով` հենց այդ հարցի շուրջ էր ամեն ինչ պտտվում, դա էր գլխավոր խնդիրը։ Պրահայում, նրա խոսքով, Հայաստանի ղեկավարությունը հարցը փակեց` նշելով անգամ տարածքը, վկայակոչելով 1991 թվականի պայմանագիրը, որով միութենական հանրապետությունների պետական սահմանները որոշվում էին ԽՍՀՄ վարչական սահմաններով։
Այդ պատճառով, ըստ Պուտինի, երբ 2020 թվականին ՌԴ խաղաղապահների գտնվելու մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց, նրանց մանդատը մեկն էր` հետևել, որ հրադադար պահպանվի։
«Երկրորդ՝ Ղարաբաղի կարգավիճակը վերջնականապես որոշված չէր։ Դա էր խնդրի էությունը: Իսկ երբ Հայաստանն ընդունեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ստացվեց, որ մեր խաղաղապահներն արդեն առանց որևէ կասկածի գտնվում են Ադրբեջանի տարածքում»,- ասել է ՌԴ նախագահը։
Եվ հիմա` հայ բնակչության հեռանալու հետ կապված ծանր իրադարձություններից հետո, ՌԴ նախագահի խոսքով, իրավիճակն արմատապես փոխվել է։
«Ֆորմալ առումով մեր խաղաղապահներն այնտեղ են մինչև 2025 թվականի նոյեմբերը, և մենք, իհարկե, գործընկերների հետ երկխոսության ընթացքում պետք է որոշենք, լուծենք այն հարցը, թե ինչ և ինչպես ենք անելու առաջիկայում: Դա բանակցությունների ընթացքում կորոշենք»,- նշել է Պուտինը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Խաղաղապահ զորակազմը տեղակայվեց 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն պետք է երկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել. Պեսկով
Լրահոս
0