https://arm.sputniknews.ru/20231013/fitchy-lgh-verjin-hakamartutjan-fvonin-pahpanel-e-hh-varkanishy-67270222.html
«Fitch»–ը ԼՂ վերջին հակամարտության ֆոնին պահպանել է ՀՀ վարկանիշը
«Fitch»–ը ԼՂ վերջին հակամարտության ֆոնին պահպանել է ՀՀ վարկանիշը
Sputnik Արմենիա
Վարկանիշային գործակալությունը սպասում էր իրադարձությունների նման զարգացման, սակայն վստահ էր, որ դրանք շատ չեն ազդելու երկրի վարկանիշի կամ հեռանկարների վրա։ 13.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-13T21:27+0400
2023-10-13T21:27+0400
2023-10-13T21:30+0400
հայաստան
fitch
վարկանիշ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47753278_30:0:1569:865_1920x0_80_0_0_430d88863a891de8c388046ae2fcfc0c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. «Fitch» վարկանիշային գործակալությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո Հայաստանի վարկանիշը պահպանել է «BB» մակարդակում: Գործակալությունը կանխատեսել էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսման հնարավորությունը, երբ հուլիսին ՀՀ վարկանիշը բարձրացրել էր «BB» մակարդակի։Նշվում է, որ Ադրբեջանը կարճատև լայնածավալ ռազմական գործողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ փաստացի գրավելով ամբողջ տարածքը, ինչի հետևանքով շուրջ 100 000 մարդ է տեղափոխվել ՀՀ:Ըստ «Fitch»–ի` հայկական զորքերն անմիջական մասնակցություն չեն ունեցել ռազմական վերջին գործողություններին, ինչը վկայում է ՀՀ իշխանությունների կողմից միջամտելու քաղաքական ցանկության բացակայության մասին:Ադրբեջանական զորքի մեծ կուտակումներն ու երկարատև շրջափակումը 2022 թ. դեկտեմբերից ազդարարում էին հակամարտության աճող ռիսկի մասին։ «Fitch»–ը շարունակում է հավատալ, որ հակամարտությունը տեղայնացվելու է:Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն. Քերոբյան«ՀՀ սուվերեն վարկային ցուցանիշների վրա ամենաուղղակի ազդեցություն հավանաբար կունենա փախստականների ծախսերի ավելացումը։ Մինչ սեպտեմբերյան հակամարտության բռնկումը իշխանությունները բյուջեում նախատեսել էին միայն ԼՂ–ից փախստականների աջակցության ծախսերի չափավոր մակարդակ։ Սեպտեմբերի 19–ից հետո ՀՀ իշխանությունները հայտարարեցին արդեն ծախսերի չափավոր ավելացման մասին` ներառյալ տեղահանված անձանց միանվագ ֆինանսական աջակցությունը»,– նշում է գործակալությունը։Ըստ «Fitch»–ի` բռնի տեղահանվածների հետ կապված ծախսերը կարող են էլ ավելի աճել՝ հաշվի առնելով ՀՀ բնակչության 3%–ին համարժեք առաջացած նոր` ավելի մեծ կապիտալն ու սոցիալական ծախսերը:Գործակալությունը, սակայն, չի կարծում, որ եկամուտների ավելացման նոր միջոցներ կլինեն 2023-2024 թթ. ՀՀ կառավարության կողմից ԼՂ–ից տեղահանվածներին աջակցելու համար: Դա, ըստ «Fitch»–ի, մասամբ պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀ–ն արդեն ստացել է խոստացված առնվազն 27,7 մլրդ դրամի ֆինանսական օգնություն ԱՄՆ–ից, ԵՄ–ից և այլ աղբյուրներից, որը ընդհանուր առմամբ կազմում է երկրի ՀՆԱ–ի 0,7 տոկոսը։Գործակալությունը հիշեցնում են նաև, որ ՀՀ բյուջեում սովորաբար նախատեսված էին լինում փոխանցումեր ԼՂ, որոնք արդեն կդադարեցվեն։ՀՀ համար գործակալության կանխատեսումները ցույց են տալիս, որ դեֆիցիտը 2023 թ. կաճի մինչև ՀՆԱ–ի 2,5 տոկոսի չափով, այնուհետև մինչև մոտ 3 տոկոս՝ 2024-2025 թթ. համար։Ուկրաինայում ռազմական հակամարտության սկսվելուց ի վեր, ըստ գործակալության` ֆինանսական ոլորտի վարկային ցուցանիշները ՀՀ–ում հասել են պատմական բարձունքի՝ շնորհիվ լայնածավալ ներգաղթի և զգալի ֆինանսական ներհոսքերի։Հիշեցնենք, որ 2023 թ. հուլիսի 30–ին Fitch Ratings-ը վերանայել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating – IDR)՝ «B+»-ից դարձնելով «BB-», կայուն հեռանկարով:Արցախի հայաթափումը` տնտեսական աճի խթան. ինչպես կազդի աղետը ՀՀ տնտեսության վրա
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47753278_113:0:1266:865_1920x0_80_0_0_3edae6f6687deae491fbddeeaec75eee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, fitch, վարկանիշ, լեռնային ղարաբաղ
հայաստան, fitch, վարկանիշ, լեռնային ղարաբաղ
«Fitch»–ը ԼՂ վերջին հակամարտության ֆոնին պահպանել է ՀՀ վարկանիշը
21:27 13.10.2023 (Թարմացված է: 21:30 13.10.2023) Վարկանիշային գործակալությունը սպասում էր իրադարձությունների նման զարգացման, սակայն վստահ էր, որ դրանք շատ չեն ազդելու երկրի վարկանիշի կամ հեռանկարների վրա։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. «Fitch» վարկանիշային գործակալությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո Հայաստանի վարկանիշը պահպանել է «BB» մակարդակում:
Գործակալությունը կանխատեսել էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսման հնարավորությունը, երբ հուլիսին ՀՀ վարկանիշը բարձրացրել էր «BB» մակարդակի։
«Մեր կանխատեսումները, որ ցանկացած մարտական գործողություն կսահմանափակվի Լեռնային Ղարաբաղով և կունենա սահմանափակ մակրոտնտեսական հետևանքներ, իրականացան, և հակամարտությունը չազդեց ՀՀ վարկանիշի կամ հեռանկարների վրա»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ադրբեջանը կարճատև լայնածավալ ռազմական գործողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ փաստացի գրավելով ամբողջ տարածքը, ինչի հետևանքով շուրջ 100 000 մարդ է տեղափոխվել ՀՀ:
Ըստ «Fitch»–ի` հայկական զորքերն անմիջական մասնակցություն չեն ունեցել ռազմական վերջին գործողություններին, ինչը վկայում է ՀՀ իշխանությունների կողմից միջամտելու քաղաքական ցանկության բացակայության մասին:
Ադրբեջանական զորքի մեծ կուտակումներն ու երկարատև շրջափակումը 2022 թ. դեկտեմբերից ազդարարում էին հակամարտության աճող ռիսկի մասին։ «Fitch»–ը շարունակում է հավատալ, որ հակամարտությունը տեղայնացվելու է:
«ՀՀ սուվերեն վարկային ցուցանիշների վրա ամենաուղղակի ազդեցություն հավանաբար կունենա փախստականների ծախսերի ավելացումը։ Մինչ սեպտեմբերյան հակամարտության բռնկումը իշխանությունները բյուջեում նախատեսել էին միայն ԼՂ–ից փախստականների աջակցության ծախսերի չափավոր մակարդակ։ Սեպտեմբերի 19–ից հետո ՀՀ իշխանությունները հայտարարեցին արդեն ծախսերի չափավոր ավելացման մասին` ներառյալ տեղահանված անձանց միանվագ ֆինանսական աջակցությունը»,– նշում է գործակալությունը։
Ըստ «Fitch»–ի` բռնի տեղահանվածների հետ կապված ծախսերը կարող են էլ ավելի աճել՝ հաշվի առնելով ՀՀ բնակչության 3%–ին համարժեք առաջացած նոր` ավելի մեծ կապիտալն ու սոցիալական ծախսերը:
Գործակալությունը, սակայն, չի կարծում, որ եկամուտների ավելացման նոր միջոցներ կլինեն 2023-2024 թթ. ՀՀ կառավարության կողմից ԼՂ–ից տեղահանվածներին աջակցելու համար: Դա, ըստ «Fitch»–ի, մասամբ պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀ–ն արդեն ստացել է խոստացված առնվազն 27,7 մլրդ դրամի ֆինանսական օգնություն ԱՄՆ–ից, ԵՄ–ից և այլ աղբյուրներից, որը ընդհանուր առմամբ կազմում է երկրի ՀՆԱ–ի 0,7 տոկոսը։
Գործակալությունը հիշեցնում են նաև, որ ՀՀ բյուջեում սովորաբար նախատեսված էին լինում փոխանցումեր ԼՂ, որոնք արդեն կդադարեցվեն։
ՀՀ համար գործակալության կանխատեսումները ցույց են տալիս, որ դեֆիցիտը 2023 թ. կաճի մինչև ՀՆԱ–ի 2,5 տոկոսի չափով, այնուհետև մինչև մոտ 3 տոկոս՝ 2024-2025 թթ. համար։
«Սա ներառում է փախստականների համար որոշ լրացուցիչ ծախսեր, իսկ ֆինանսական իրավիճակի լրացուցիչ չափավոր վատթարացման հնարավորությունը կարող է դժվարացնել ՀՆԱ–ի 2,5 տոկոս դեֆիցիտի միջնաժամկետ թիրախին հասնելը: Այնուամենայնիվ, անվանական ՀՆԱ–ի ուժեղ աճը կնպաստի ընդհանուր առմամբ ՀՀ պարտքի կայունացմանը։ Վերջին ռազմական գործողություններն անմիջական բացասական հետևանքներ չեն ունենա հայկական բանկերի համար»,– նշում են Fitch Ratings–ից։
Ուկրաինայում ռազմական հակամարտության սկսվելուց ի վեր, ըստ գործակալության` ֆինանսական ոլորտի վարկային ցուցանիշները ՀՀ–ում հասել են պատմական բարձունքի՝ շնորհիվ լայնածավալ ներգաղթի և զգալի ֆինանսական ներհոսքերի։
Հիշեցնենք, որ 2023 թ. հուլիսի 30–ին Fitch Ratings-ը վերանայել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating – IDR)՝ «B+»-ից դարձնելով «BB-», կայուն հեռանկարով: