https://arm.sputniknews.ru/20231013/eatmum-hamagvortsakcutjuny-kuzheghacni-mikrvoelektrvonika-artadrvoghneri-dirqery-67242776.html
ԵԱՏՄ–ում համագործակցությունը կուժեղացնի միկրոէլեկտրոնիկա արտադրողների դիրքերը
ԵԱՏՄ–ում համագործակցությունը կուժեղացնի միկրոէլեկտրոնիկա արտադրողների դիրքերը
Sputnik Արմենիա
«Միկրոէլեկտրոնիկա 2023» ֆորումի մասնակիցներին ցուցադրվել է «ԵԱՏՄ ինդուստրացման ինտերակտիվ քարտեզը», որը թույլ է տալիս արդիական տեղեկություն ստանալ Միության... 13.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-13T15:47+0400
2023-10-13T15:47+0400
2023-10-13T15:47+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
էլեկտրոնիկա
արտադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0d/67230535_0:179:3006:1870_1920x0_80_0_0_793b56ad2e5e96797260a510a0ecda4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում կուժեղացնի միկրոէլեկտրոնային արտադրանքի եվրասիական արտադրողների դիրքերը։ ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժինի խոսքերն է մեջբերում ԵՏՀ մամուլի ծառայությունը։ՌԴ Կրասնոդարի երկրամասի «Սիրիուս» դաշնային տարածքում հոկտեմբերի 9-14-ը անցկացվում է «Միկրոէլեկտրոնիկա 2023» ֆորումը։Ռոգոժինը մասնակցել է կլոր սեղանին, որը նվիրված է ժամանակակից պայմաններում Միությունում միկրոէլեկտրոնիկայի և օպտոէլեկտրոնիկայի տեխնոլոգիաների և արտադրության զարգացման խնդիրներին և ուղիներին։ԵՏՀ բարձրաստիճան պաշտոնյան գործընկերների ուշադրությունը հրավիրել է էկոնոմիկայի տարբեր ոլորտներում համագործակցային նախագծերի ֆինանսավորման ծրագրի վրա, ավելի կոնկրետ` ԵՏՀ արդյունաբերական բլոկի կողմից հատուկ մշակված մեխանիզմի, որը կապված է Միության շրջանակներում համագործակցության նախագծերի մասնակիցներին ֆինանսական աջակցության հետ:Քննարկման մասնակիցներին ներկայացվել է «ԵԱՏՄ–ի ինդուստրացման քարտեզը», որն իրենից ներկայացնում է ինտերակտիվ գործիք, որը թույլ է տալիս արդիական տեղեկություն ստանալ Միության ընթացիկ ներդրումային նախագծերի վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0d/67230535_138:0:2869:2048_1920x0_80_0_0_4cd9cf3994e707bc088c8ec925a956f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, էլեկտրոնիկա, արտադրություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, էլեկտրոնիկա, արտադրություն
ԵԱՏՄ–ում համագործակցությունը կուժեղացնի միկրոէլեկտրոնիկա արտադրողների դիրքերը
«Միկրոէլեկտրոնիկա 2023» ֆորումի մասնակիցներին ցուցադրվել է «ԵԱՏՄ ինդուստրացման ինտերակտիվ քարտեզը», որը թույլ է տալիս արդիական տեղեկություն ստանալ Միության ընթացիկ ներդրումային նախագծերի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում կուժեղացնի միկրոէլեկտրոնային արտադրանքի եվրասիական արտադրողների դիրքերը։ ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժինի խոսքերն է մեջբերում ԵՏՀ մամուլի ծառայությունը։
ՌԴ Կրասնոդարի երկրամասի «Սիրիուս» դաշնային տարածքում հոկտեմբերի 9-14-ը անցկացվում է «Միկրոէլեկտրոնիկա 2023» ֆորումը։
Ռոգոժինը մասնակցել է կլոր սեղանին, որը նվիրված է ժամանակակից պայմաններում Միությունում միկրոէլեկտրոնիկայի և օպտոէլեկտրոնիկայի տեխնոլոգիաների և արտադրության զարգացման խնդիրներին և ուղիներին։
ԵՏՀ ներկայացուցիչը պատմել է նաև ոլորտի զարգացման գծով հանձնաժողովի աշխատանքի հիմնական ուղղությունների և Միության ներսում համագործակցային կապերի զարգացմանը նպաստող ֆունկցիոնալ գործիքների մասին։
ԵՏՀ բարձրաստիճան պաշտոնյան գործընկերների ուշադրությունը հրավիրել է էկոնոմիկայի տարբեր ոլորտներում համագործակցային նախագծերի ֆինանսավորման ծրագրի վրա, ավելի կոնկրետ` ԵՏՀ արդյունաբերական բլոկի կողմից հատուկ մշակված մեխանիզմի, որը կապված է Միության շրջանակներում համագործակցության նախագծերի մասնակիցներին ֆինանսական աջակցության հետ:
Քննարկման մասնակիցներին ներկայացվել է «ԵԱՏՄ–ի ինդուստրացման քարտեզը», որն իրենից ներկայացնում է ինտերակտիվ գործիք, որը թույլ է տալիս արդիական տեղեկություն ստանալ Միության ընթացիկ ներդրումային նախագծերի վերաբերյալ։