https://arm.sputniknews.ru/20231013/chinastani-ev-emi-tntesakan-haraberutjunnery-heru-en-bavarar-lineluc-67225218.html
Չինաստանի և ԵՄ–ի տնտեսական հարաբերությունները հեռու են բավարար լինելուց
Չինաստանի և ԵՄ–ի տնտեսական հարաբերությունները հեռու են բավարար լինելուց
Sputnik Արմենիա
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է վերացնել ԵՄ–ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների անհավասարակշռությունը։ 13.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-13T10:58+0400
2023-10-13T10:58+0400
2023-10-13T10:59+0400
ժոզեպ բորել
չինաստան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639570_0:0:1600:901_1920x0_80_0_0_ec29cf1e8d3ee87f56188cebbb821d6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիության և Չինաստանի տնտեսական հարաբերությունները հեռու են բավարար լինելուց։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։Նրա կարծիքով` այդ անհավասարակշռության աճը զգալիորեն կապված է մշտական դժվարությունների հետ, որոնց բախվում են եվրոպական ընկերությունները չինական շուկա դուրս գալիս։«Մենք բազմիցս Չինաստանի իշխանությունների հետ բարձրացրել ենք այդ դժվարությունների հարցերը։ Վերջերս Չինաստան եվրոպական ներդրումների կտրուկ անկում է նկատվել։ Չինական շուկային առավել հարմար հասանելիություն չունենալու պարագայում եվրոպական ներդրողները երես են թեքում», – ընդգծել է նա։Հոկտեմբերի 12-14-ը Բորելն այցով գտնվում է Պեկինում։ Նա հանդիպումներ կունենա ՉԺՀ-ի մի շարք քաղաքական գործիչների հետ, ելույթ կունենա Պեկինի համալսարանում, ինչպես նաև կմասնակցի ԵՄ–Չինաստան ռազմավարական երկխոսության 12-րդ նիստին։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639570_122:0:1526:1053_1920x0_80_0_0_dbae0228e8b443c196f4801a0b93fb3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժոզեպ բորել, չինաստան, եվրամիություն
ժոզեպ բորել, չինաստան, եվրամիություն
Չինաստանի և ԵՄ–ի տնտեսական հարաբերությունները հեռու են բավարար լինելուց
10:58 13.10.2023 (Թարմացված է: 10:59 13.10.2023) Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է վերացնել ԵՄ–ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների անհավասարակշռությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիության և Չինաստանի տնտեսական հարաբերությունները հեռու են բավարար լինելուց։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Տնտեսական ճակատում մեր հարաբերություններն այժմ հեռու են բավարար լինելուց։ Չինաստանի համար մենք խոշոր արտահանման շուկա ենք, սակայն այդ հարաբերությունները երկար տարիներ անհավասարակշիռ են եղել, և այդ անհավասարակշռությունը շարունակում է խորանալ», – South China Morning Post թերթի համար իր հեղինակային հոդվածում նշել է Բորելը։
Նրա կարծիքով` այդ անհավասարակշռության աճը զգալիորեն կապված է մշտական դժվարությունների հետ, որոնց բախվում են եվրոպական ընկերությունները չինական շուկա դուրս գալիս։
«Մենք բազմիցս Չինաստանի իշխանությունների հետ բարձրացրել ենք այդ դժվարությունների հարցերը։ Վերջերս Չինաստան եվրոպական ներդրումների կտրուկ անկում է նկատվել։ Չինական շուկային առավել հարմար հասանելիություն չունենալու պարագայում եվրոպական ներդրողները երես են թեքում», – ընդգծել է նա։
Հոկտեմբերի 12-14-ը Բորելն այցով գտնվում է Պեկինում։ Նա հանդիպումներ կունենա ՉԺՀ-ի մի շարք քաղաքական գործիչների հետ, ելույթ կունենա Պեկինի համալսարանում, ինչպես նաև կմասնակցի ԵՄ–Չինաստան ռազմավարական երկխոսության 12-րդ նիստին։