https://arm.sputniknews.ru/20231013/brncqamartik-narek-manasjany-haghtec-ev-durs-ekav-evrvopaji-gavati-ezrapakich-67270858.html
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի գավաթի եզրափակիչ
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի գավաթի եզրափակիչ
Sputnik Արմենիա
Եվրոպայի գավաթի խաղարկության եզրափակիչում հանդես կգան երկու հայ բռնցքամարտիկներ։ 13.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-13T22:02+0400
2023-10-13T22:02+0400
2023-10-13T22:06+0400
հայաստան
բռնցքամարտ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/08/59334126_0:0:1600:901_1920x0_80_0_0_c65bf69d34f84f77132e6b2b5a478d11.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը դուրս եկավ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի խաղարկության եզրափակիչ։92 կգ քաշային Մանասյանի մրցակիցը Հունաստանը ներկայացնող մեր հայրենակից Վահագն Նանիջանյանն էր։ Մենամարտի առաջին ռաունդում Նարեկը շատ լավ կրճատում էր հարվածային տարածությունն ու կարճ տարածության վրա կամ մերձամարտում դիպուկ հարվածներով միավորներ վաստակում։ Կողային 5 մրցավարներն էլ հաղթանակը տվեցին հայաստանցի բռնցքամարտիկին։Երկրորդ ռաունդում Նարեկը նորից շատ գրագետ էր գործում ու ավելի շատ դիպուկ հարվածներ անցկացնում։ Հինգ մրցավարներից 4-ը նորից հաղթանակը տվեցին Մանասյանին։ Երրորդ ռաունդում Մանասյանին պարզապես հարկավոր էր չկորցնել զգալի առավելությունը։ Մեր բռնցքամարտիկը շատ լավ դիմավորում էր մրցակցին` զրկելով Հունաստանի ներկայացուցչին արդյունավետ գրոհներ անցկացնելու հնարավորությունից։Այս մարտավարությունը վերջնական հաղթանակ ապահովեց Նարեկ Մանասյանին, և նա դուրս եկավ եզրափակիչ։Ավելի վաղ հայտնել էինք, որ բռնցքամարտի Եվրոպայի խաղարկության եզրափակիչ է դուրս եկել նաև Ռուդոլֆ Գաբրոյանը (51կգ), որը շատ լավ մենամարտ անցկացրեց կիսաեզրափակիչում`բոլոր երեք ռաունդներում էլ իր առավելությունը դրսևորելով մալթացի Ինձագի Խուերեբի նկատմամբ։ Յուրաքանչյուր ռաունդում մրցավարը մեկական անգամ բացեց հաշիվը` արձանագրելով մալթացու մոտ նոկդաուն։ Իսկ երրորդ ռաունդի ավարտից հետո մրցավարների որոշումը միաձայն էր` հաղթեց Գաբրոյանը։Հիշեցնենք` Հայաստանի հավաքականի ևս չորս ներկայացուցիչներ՝ Բարեղամ Հարությունյանը (48կգ), Ռուսլան Ասլիկյանը (54կգ), Արթուր Բազեյանը (57կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ), պարտվեցին կիսաեզրափակիչում և արժանացան բրոնզե մեդալի։Եզրափակիչ մենամարտերը կայանալու են վաղը՝ հոկտեմբերի 14-ին։Հայաստանի հավաքականը Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցում էր 12 բռնցքամարտիկներով։ Անկախ եզրափակիչ մենամարտերից, 6-ը Բուդվայից Հայաստան կվերադառնան մեդալով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/08/59334126_80:0:1503:1067_1920x0_80_0_0_dcc916d0eecbbe630b7311e68e39b153.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բռնցքամարտ, սպորտ
հայաստան, բռնցքամարտ, սպորտ
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի գավաթի եզրափակիչ
22:02 13.10.2023 (Թարմացված է: 22:06 13.10.2023) Եվրոպայի գավաթի խաղարկության եզրափակիչում հանդես կգան երկու հայ բռնցքամարտիկներ։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը դուրս եկավ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի խաղարկության եզրափակիչ։
92 կգ քաշային Մանասյանի մրցակիցը Հունաստանը ներկայացնող մեր հայրենակից Վահագն Նանիջանյանն էր։ Մենամարտի առաջին ռաունդում Նարեկը շատ լավ կրճատում էր հարվածային տարածությունն ու կարճ տարածության վրա կամ մերձամարտում դիպուկ հարվածներով միավորներ վաստակում։ Կողային 5 մրցավարներն էլ հաղթանակը տվեցին հայաստանցի բռնցքամարտիկին։
Երկրորդ ռաունդում Նարեկը նորից շատ գրագետ էր գործում ու ավելի շատ դիպուկ հարվածներ անցկացնում։ Հինգ մրցավարներից 4-ը նորից հաղթանակը տվեցին Մանասյանին։ Երրորդ ռաունդում Մանասյանին պարզապես հարկավոր էր չկորցնել զգալի առավելությունը։ Մեր բռնցքամարտիկը շատ լավ դիմավորում էր մրցակցին` զրկելով Հունաստանի ներկայացուցչին արդյունավետ գրոհներ անցկացնելու հնարավորությունից։
Այս մարտավարությունը վերջնական հաղթանակ ապահովեց Նարեկ Մանասյանին, և նա դուրս եկավ եզրափակիչ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բռնցքամարտի Եվրոպայի խաղարկության եզրափակիչ է դուրս եկել նաև
Ռուդոլֆ Գաբրոյանը (51կգ), որը շատ լավ մենամարտ անցկացրեց կիսաեզրափակիչում`բոլոր երեք ռաունդներում էլ իր առավելությունը դրսևորելով մալթացի Ինձագի Խուերեբի նկատմամբ։ Յուրաքանչյուր ռաունդում մրցավարը մեկական անգամ բացեց հաշիվը` արձանագրելով մալթացու մոտ նոկդաուն։ Իսկ երրորդ ռաունդի ավարտից հետո մրցավարների որոշումը միաձայն էր` հաղթեց Գաբրոյանը։
Հիշեցնենք` Հայաստանի հավաքականի ևս չորս ներկայացուցիչներ՝ Բարեղամ Հարությունյանը (48կգ), Ռուսլան Ասլիկյանը (54կգ), Արթուր Բազեյանը (57կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ), պարտվեցին կիսաեզրափակիչում և
արժանացան բրոնզե մեդալի։
Եզրափակիչ մենամարտերը կայանալու են վաղը՝ հոկտեմբերի 14-ին։
Հայաստանի հավաքականը Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցում էր 12 բռնցքամարտիկներով։ Անկախ եզրափակիչ մենամարտերից, 6-ը Բուդվայից Հայաստան կվերադառնան մեդալով։