https://arm.sputniknews.ru/20231013/arcakhic-brni-teghahanvats-andzancic-evs-29-078y-stacel-en-100hazarakan-dramy-67245006.html
Արցախից բռնի տեղահանված անձանցից ևս 29 078–ը ստացել են 100–հազարական դրամը
Արցախից բռնի տեղահանված անձանցից ևս 29 078–ը ստացել են 100–հազարական դրամը
Sputnik Արմենիա
Ավելի քան 80 հազար անձի արդեն իսկ փոխանցվել է միանվագ գումարը։ 13.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-13T16:26+0400
2023-10-13T16:26+0400
2023-10-13T16:34+0400
լեռնային ղարաբաղ
արցախ
բռնի տեղահանված
նազելի բաղդասարյան
գումար
օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66970338_0:89:1600:989_1920x0_80_0_0_9ee5db364605af353b334fd6f3c06fd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. 100–հազարական միանվագ գումարները փոխանցվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ևս 29 078 անձի, որից 14 593–ը անչափահասներ են։ ՀՀ կառավարության ճեպազրույցի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։Նրա խոսքով` ավելի քան 80 հազար անձի արդեն իսկ փոխանցվել է միանվագ գումարը, մյուսների դիմումները մշակման փուլում են։Բաղդասարյանը հայտնեց նաև, որ այս պահին 208 բուժառու կա ՀՀ բժշկական տարբեր հաստատություններում, իսկ 20–ը շարունակում են բուժումը արտերկրում։ Բացի այդ, 56 բուժառուի վիճակը շարունակում է մնալ ծանր, 10–ինը` ծայրահեղ ծանր։Առողջության պահպանման առաջնային օղակներում, նրա խոսքով, արդեն գրանցվել է ԼՂ–ից բռնի տեղահանված 26 512 մարդ։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66970338_121:0:1545:1068_1920x0_80_0_0_4138403c4909bca619fa56ebfe25ff29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, արցախ, բռնի տեղահանված, նազելի բաղդասարյան, գումար, օգնություն
լեռնային ղարաբաղ, արցախ, բռնի տեղահանված, նազելի բաղդասարյան, գումար, օգնություն
Արցախից բռնի տեղահանված անձանցից ևս 29 078–ը ստացել են 100–հազարական դրամը
16:26 13.10.2023 (Թարմացված է: 16:34 13.10.2023) Ավելի քան 80 հազար անձի արդեն իսկ փոխանցվել է միանվագ գումարը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. 100–հազարական միանվագ գումարները փոխանցվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ևս 29 078 անձի, որից 14 593–ը անչափահասներ են։ ՀՀ կառավարության ճեպազրույցի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով` ավելի քան 80 հազար անձի արդեն իսկ փոխանցվել է միանվագ գումարը, մյուսների դիմումները մշակման փուլում են։
Բաղդասարյանը հայտնեց նաև, որ այս պահին 208 բուժառու կա ՀՀ բժշկական տարբեր հաստատություններում, իսկ 20–ը շարունակում են բուժումը արտերկրում։ Բացի այդ, 56 բուժառուի վիճակը շարունակում է մնալ ծանր, 10–ինը` ծայրահեղ ծանր։
Առողջության պահպանման առաջնային օղակներում, նրա խոսքով, արդեն գրանցվել է ԼՂ–ից բռնի տեղահանված 26 512 մարդ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։